Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ պատմությունը ևս Մոխրոտի պատմություն է. ԱՆԻ ԼՈՐԱԿ

04.09.2012

«Ես զրկված եմ եղել հարազատ մորս հետ ապրելու հնարավորությունից և միշտ երազել եմ մի կտոր ավել հացի մասին»,- խոստովանում է ուկրաինուհի երգչուհի Անի Լորակը:

Ռուսական և ուկրաինական շոուբիզնեսում իր տեղն ամուր գրաված այս ժպտերես աղջիկը վաղուց արդեն հայտնի է նաև ամբողջ Կովկասում և հասցրել է երկրպագուներ ձեռք բերել նաև Հայաստանում: Նրա ճանաչվածությունն ու կարիերան մեծ աճ ապրեցին հատկապես 2008-ին, երբ Անի Լորակը, մասնակցելով Եվրատեսիլին, գրավեց երկրորդ հորիզոնականը  իր Shady Lady երգով:

 

Կարոլինա Կուեկը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 27-ին Ուկրաինայում: Իսկ բեմական անվանումը' Անի Լորակ, Կարոլինան ստացավ, երբ մասնակցեց ռուսաստանյան «Նոր ծագող աստղ» նախագծին. նրա իսկական անվամբ արդեն ներկայացուցիչ կար, և նա ստիպված էր բեմական անուն հորինել: Կարոլինան պարզապես հակառակ կողմից ընթերցեց իր անունը, և ստացվեց Անի Լորակ:

Բավականին դժվար մանկություն է ունեցել հետագայում բազմաթիվ մրցանակների և տիտղոսների արժանացած երգչուհի Անի Լորակը: Նրա ծնողները բաժանվել են, երբ Անին դեռ չէր էլ ծնվել: «Ամեն ինչ շատ բարդ էր: Ամուսինս նույնիսկ ծննդատուն չեկավ իմ ու աղջկաս' Կարոլինայի ետևից: Ցավում եմ, որ աղջիկս այդպիսի պայմաններում է ծնվել, երբ իր մայրն անընդհատ ստորացումների էր ենթարկվում հոր կողմից»,- պատմում է Անի Լորակի մայրը' Ժաննա Լինկովան:

Իր եղբոր' Սերգեյի հետ Անին հաճախել է տեղի գիշերօթիկ դպրոցը: «Մայրիկիս աշխատանք էին առաջարկել, և նա չէր կարող հրաժարվել մեր միակ եկամուտից: Ստիպված մեզ տվեց գիշերօթիկ դպրոց: Ամեն ուրբաթ գալիս էր մեր ետևից, մեզ լողացնում էր, կերակրում, հարդարում իմ ու եղբորս մազերը: Շատ էինք կարոտում մայրիկին, բայց ուրիշ ելք չկար»: Գիշերօթիկի երեխաներից բոլորը մեծ խնդիր ունեին' ինտեգրվել մի հասարակություն, որտեղ նրանց ճանաչում են և ընդունում են որպես որբերի: «Ես ուզում էի ինչքան հնարավոր է շուտ ազատվել այդ «գիշերօթիկի աղջիկ» մականունից, որը պարզապես հետապնդում էր ինձ և այդ պատճառով էլ 9-րդ դասարանում ես ինքս վերցրի գործերս տնօրենից և տարա մեկ այլ դպրոց»:

Սակայն դպրոցը փրկություն չէր: Հենց սկզբից սկսվեցին երեխաների կողմից ծաղրանքներն ու արհամարհանքը: Իսկ այդ ամենից փրկում էր նրան միայն տաղանդը' գրելու, երգելու: Նրա շարադրություններն ուսուցիչները բարձրաձայն ընթերցում էին աշակերտների համար: «Ես հիանում էի նրանով, որ ես կարողանում եմ անել այն, ինչ չէր հաջողվում անգամ մեր բակի ամենագեղեցիկ զգեստներն ունեցող աղջիկան կամ ամենահարուստ տղային»:

Երաժշտության հանդեպ Անիի սերը դրսևորվել է դեռևս դպրոցական տարիներից: «Դպրոցական բոլոր միջոցառումներին մասնակցում էի, բեմի վրա ինձ իսկական երգչուհի էի զգում»:

Երբ Կարոլինան 11 տարեկան էր, Աֆղանստանում մահանում է նրա եղբայրը: Այս փաստն իսկապես շատ ծանր է անդրադառնում աղջկա վրա: Անին և Սերգեյը շատ կապված էին միմյանց հետ: «Ես հասկացա, որ մնացի միայնակ: Այդ տարիքում այդպիսի կորուստն ինձ համար կարող էր անդառնալի լինել, բայց չգիտեմ ինչպես, հաղթահարեցի: Իսկ ավելի ճիշտ' գիտեմ ինչպես' երգն օգնեց ինձ»:

1992թ. Կարոլինան մասնակցում է «Նորածաղկունք» մրցույթին և հաղթում: Հենց այստեղ 12-ամյա երգչուհին ծանոթանում է պրոդյուսեր Յուրի Ֆալյոսի հետ և ստորագրում իր առաջին մասնագիտական պայմանագիրը: Պայմանագիրը աղջկա փոխարեն կնքեց մայրը: Այն ժամանակ պրոդյուսերն անգամ գլխի չէր ընկել, որ աղջիկն այդքան փոքր է: Այդ պահից Յուրին և Կարոլինան դարձան անբաժան: Ֆալեսը նրա համար դարձավ և ուսուցիչ, և կոմպոզիտոր, և պրոդյուսեր, և հարազատ մարդ, ով փոխարինեց հորը և մեծ եղբորը:

Շուտով եկավ Կարոլինայի աստղային ժամը: 1995 –ին բոլորը լսեցին և իմացան մի տաղանդավոր աղջնակի մասին' Անի Լորակի, ով մասնակցում է «Ծագող աստղ» նախագծին:

1996-ին Անի Լորակը ձայնագրում է իր առաջին ալբոմը' «Ես կվերադառնամ», որը բավականին մեծ հաջողություն է ունենում հարազատ երկրում:

Նկարահանվում են տեսահոլովակներ, նոր երգեր, որոնք միանգամից հիթ են դառնում և մեծ հաջողություններ բերում Լորակին: Տարեցտարի Լորակը երկրպագուներին ուրախացնում էր իր մեկը մյուսից հաջողված ալբոմներով:

Շուտով Յուրին' ամուսնացած տղամարդ, երկու երեխաների հայր, խոստովանում է աղջկան իր զգացմունքների մասին: Անի Լորակը զգում էր, որ Յուրին իրեն է տրամադրել իր ամբողջ կյանքը, ամբողջովին նվիրվել է Լորակի կարիերային և հաջողությանը: Չնայած 18 տարվա տարիքային տարբերությանը' փոխադարձ սիրով է պատասխանում Յուրիի զգացմունքներին:

Նրանք սկսում են միասին ապրել: Յուրին բաժանվում է կնոջից և ամբողջովին նվիրվում Լորակին: Անի Լորակը հստակ քայլերով շարժվում է առաջ և ռեկորդային տարիքում' 20 տարեկանում, դառնում Ուկրաինայի վաստակավոր արտիստ: Նրա երգերը դառնում են հիթեր, նրան կարելի էր տեսնել յուրաքանչյուր համերգին: Լորակի ալբոմները վաճառվում են անհավանական քանակությամբ: Նրա ճանաչվածությունն աճում է օր օրի:

Իսկ այ անձնական կյանքում սկսվում են ճգնաժամային օրեր: 21-ամյա գեղեցկուհին մինչև ականջների ծայրը սիրահարվում է հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովին, որը դատարկ հույսեր էր տալիս Լորակին: «Նա հայտնի էր, գեղեցիկ, խելացի և ինչպես հետո պարզվեց' խորամանկ: Իսկ ես աղջնակ էի, որին կարելի էր խաբել անգամ մի ռոմանտիկ նամակով»: Ֆուտբոլիստն ամուսնացած էր, բայց անվերջ խոստանում էր, որ դա ժամանակավոր է և որ շուտով գալու է Անիի ետևից: Իսկ Յուրի Ֆալեսը հասկանում էր, որ Կարոլինան սիրահարված է, և նախընտրում է ազատ թողնել նրան:

Սակայն որոշ ժամանակ անց Անի Լորակը հոգնում է խաբվածի կարգավիճակում լինելուց և վերադառնում է Յուրիի մոտ: Սակայն նախկին հարաբերությունները վերականգնել չի հաջողվում: Զույգը մեկընդմիշտ բաժանվում է:

Սակայն Լորակի հաջողությունները չեն ավարտվում Յուրիից հետո: Հակառակը' Անի Լորակը մասնակցում է Եվրատեսիլ 2008-ին, որտեղ գրավելով երկրորդ հորիզոնականը' գրավում է նաև եվրոպական հանդիսատեսի համակրանքն ու ուշադրությունը: Լորակին համագործակցություն են առաջարկում մի շարք ընկերություններ' շահավետ պայմանագրերով: Լորակը դառնում է մի քանի կոսմետիկական ընկերությունների պաշտոնական դեմքը:

Երկար ժամանակ Կարոլինայի անձնական կյանքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում: Նրա մայրը' Ժաննան, անհանգստանալով աղջկա ապագայի համար, հարցազրուցներից մեկում ասում է. «Այն, որ իմ աղջիկը մինչև այժմ չի ամուսնացել, ես պատճառաբանում եմ նրա դառը մանկությամբ: Նա չի տեսել տղամարդու հոգատարություն, նա միայն կռիվ ու վեճ է տեսել: Նրան դժվար է վստահել տղամարդուն»:

Բայց իրադարձությունները շատ սպասել չեն տալիս: 6 տարի առաջ Անի Լորակը Թուրքիայում հանգստանալիս ծանոթանում է մի համակրելի երիտասարդի հետ: Նրանք շփվում են երկուսի համար էլ օտար' անգլերեն լեզվով: Սակայն լեզվի օտարությունը բոլորովին չի խանգարում զգալ, որ միմյանց առաջ հոգով շատ մոտ մարդիկ են կանգնած: Երիտասարդը հյուրանոցի աշխատող Մուրատ Նալչաջիօղլուն էր: Խոսակցություններից մեկի ժամանակ Մուրատը հրավիրում է Անիին հյուրանոցում երգելու, իսկ վերջինս ժպտալով պատասխանում է, որ իր երգը շատ թանկ արժի: «Հաջորդ օրը ես իմացա, որ մեր հյուրանոցում մի ուկրաինուհի է երգելու այդ օրը: Երբ տեսա Կարոլինային, երկուսս էլ ժպտացինք, ինքնըստինքյան մտերմություն առաջացավ»,-ասում է Մուրատը:

Երբ Անին մեկնում է Թուրքիայից, նրանք շարունակում են շփվել նամակագրությամբ: «Ես անհամբեր սպասում էի նրա նամակներին, զանգերին: Բայց որոշ ժամանակ անց ես հասկացա, որ մեր ճանապարհները հազիվ թե երբևէ խաչվեն, մենք այնքան տարբեր ենք: Ինչու զուր հույսեր տալ և հետո տառապել: Եվ ես որոշեցի չպատասխանել այլևս»:

Ուղիղ մեկ տարի անց Անին որոշում է տեսահոլովակ նկարահանել հենց նույն հյուրանոցում, որտեղ աշխատում է Մուրատը: Հանդիպումն այնքան ջերմ է ստացվում, որ զույգն անմիջապես հասկանում է, որ իրենց միությունից խուսափելն անհնար է:

Զույգն ուղևորվում է Փարիզ' նշելու Անիի ծննդյան տարեդարձը' Մուրատի առաջարկով: Մուրատն այնպիսի աննկարագրելի երեկո է պարգևում սիրելիին, որ Կարոլինան մինչ օրս բոլոր հարցազրույցներում պատմում է, որ իր ամենաերջանիկ օրն էր դա:

«Մենք տարբեր երկրներից ենք, տարբեր մշակույթների կրող: Մարդիկ մտածում էին, որ Կովկասի տաքարյուն երիտասարդը չի կարող համակերպվել երգչուհու կյանքի, ազատ ապրելակերպի, հագուկապի հետ: Բոլորը գուշակում էին մեր մոտակա բաժանությունը: Բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց: Մենք հաղթահարեցինք բոլոր խնդիրները: Ես պարզապես երջանիկ եմ, իսկ Մուրատին սիրում եմ ամեն ինչից առավել»:


Լորակը պատմում է, որ դժվարություններ իհարկե շատ են եղել ընտանիքում' կապված իր աշխատանքային գրաֆիկի հետ: Սակայն ամեն ինչից վեր թե Մուրատը, թե Անի Լորակը դասել են սերը, որը ստիպում է հաճախ համակերպվել շատ բաների հետ, որոնք կարող են անգամ հաճելի չլինել: Ռուսական մամուլն իսկապես չի հոգնում այս զույգին բաժանել-միացնելով, սակայն վերջերս Լորակը հայտարարեց,որ ոչ մի լուրջ խնդիր իրենք չունեն, և որ խոսակցություններն իրենց վատ հարաբերությունների մասին միայն չարախոսություններ են:

2011թ. հունիսի 9-ին Մուրատն ու Անի Լորակը դառնում են ծնողներ:

Փոքրիկ Սոֆյան ամբողջովին փոխում է թե մայրիկի, թե հայրիկի կյանքը: «Երբեք չեմ ափսոսում այն ժամանակը, որ ամբողջովին նվիրել եմ փոքրիկիս' երկար դադար տալով ստեղծագործական կյանքում: Առաջին հերթին ես մայր եմ, ես պետք է կրծքով կերակրեի փոքրիկիս, պետք է ամեն վայրկյան նրա կողքին լինեի, այդ պատճառով էլ ես ժամանակավորապես հրաժարվեցի բեմից: Հիմա նա ինձ համար ամենակարևորն է»:

Այն, որ Անի Լորակի անձնական կյանքն ամենաքննարկվող թեմաներից է, հաստատ է: Բայց քիչ չի խոսվում նաև նրա տաղանդի մասին: Այս լայնաժպիտ գեղեցկուհին 5 ոսկե ալբոմ է թողարկել և երկու պլատինե: Անի Լորակը ստացել է նաև «Золотой граммофон» հեղինակավոր մրցանակ, բազմաթիվ տիտղոսներ: «Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երբեք չեմ սահմանափակվում իմ հաջողություններով, ես գիտեմ, որ կարող եմ ավելին, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս»:

Երբ քեզ 1000 անգամ ոտքով խփեն, ապա 1000 անգամ պետք է ոտքի ելնել և առաջ գնալ:

Յուրաքանչյուր կին հոգով հենց «Shady Lady» է' առեղծվածային կին, ով խորը հետք է թողնում տղամարդու կյանքում:

Բոլոր կանայք ունեն ուշադրության և սիրո կարիք: Միայն այդ դեպքում ենք մենք ծաղկում:

Կյանքում ամենակարևորը ընտանիքն է, սերը, առողջությունը: Դա այն է, ինչով մենք ապրում ենք, և ինչն օգնում է մեզ պարել:

Կինը պետք է աստղով լինի, պետք է հանելուկ լինի: Այ այդ ժամանակ նա կա, այդ ժամանակ բոլորը խենթանում են նրա համար:

Ես միշտ ասում եմ, որ երջանիկ եմ: Դրանից իմ երջանկությունը միայն ավելանում է: Իմաստուն կինը պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա և թանկ գնահատի անգամ յուրաքանչյուր խորշոմը. չէ որ այն մեր ապրած էմոցիաների մասին հիշողություն է, և պետք է ուրախանալ, որ այն կա:

Կարևոր է մարդ մնալ, ինչքան էլ դու հայտնի լինես, ինչքան էլ առավել լինես:

Միայն արտաքին հատկանիշները քիչ են, պետք է կարողանալ ներկայացնել դրանք:

Իմ պատմությունը ևս Մոխրոտի պատմություն է, ով աղքատ ու համեստ աղջկանից դարձավ հազարավոր երկրպագուների սիրելի, դարձավ ճանաչված և սիրված:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 12133 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
nelli aslanov | 17-08-2013 13:54
uxaki zarmazaz em es shat mez ushadrutyamb ei kardum u inz shat dur ekaw nra ankexzuyun@

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 1989 անգամ
01.08.2026
Դիտվել է 1426 անգամ
05.08.2026
Դիտվել է 253 անգամ
06.08.2026
Դիտվել է 186 անգամ
07.08.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster