Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը կմասնակցի օպերային արվեստի լեգենդ Մարիա Կալլասի հիշատակին նվիրված ամենամյա համերգին: Միջոցառումը տեղի կունենա Աթենքում՝ Great Downtown Concert Hall-ում, սեպտեմբերի 16-ին: Համերգն անց է կացվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Համերգը 1974-ից ի վեր կազմակերպում է Athenaeum շահույթ չհետապնդող ընկերակցությունը՝ նվիրելով դա «Մարիա Կալլասի հիշատակին և փառքին»:
Համերգին հրավիրվում են Athenaeum-ի Grand Prix "Maria Callas" մրցանակին արժանացած կատարողները: Վարդուհին այդ հեղինակավոր մրցանակին արժանացել է 2001-ին: Կալլասին նվիրված համերգին մասնակցել է նաև 2009-ին: 2007-ից բնակվում է Շվեյցարիայում, ելույթներով հանդես է եկել ոլորտի մի շարք անվանի ներկայացուցիչների, այդ թվում՝ Մոնսերատ Կաբալյեի հետ:
Այս տարի, ինչպես Tert.am-ին հայտնեց ինքը՝ երգչուհին, մասնակցելու է արդեն սոպրանոյի երգացանկով: Նա կատարելու է Տոսկայի և Նորմայի դերերգերը համապատասխանաբար Պուչինիի ու Բելինիի համանուն օպերաներից: Ինքը՝ Կալլասը, սոպրանո էր, համարվում էր այս և այլ արիաների անզուգական կատարող:
Համերգի 5 մասնակիցները ավարտին հանդես են գալու Վերդիի «Տրավիատայի» Բրինդիսիի կատարմամբ:
Վարդուհին Կալլասին համարում է «արտիստիզմի և կանացիության մարմնացում», սակայն գտնում է, որ նրա հասցեին հնչած ցանկացած բնութագրում «շատ պրիմիտիվ» կլինի: Երգչուհին Կալլասի լուսանկարների, ալբոմների և նրա մասին գրքերի մեծ հավաքածու ունի, որը հավաքում է 14 տարեկանից:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: