Յոգակվա. սպորտ մարմնի եւ հոգու համար
09.02.2012
Գնալով ավելի մեծ տարածում է ստանում սերֆինգի եւ յոգայի միավորումից ծնված սպորտաձեւը՝ յոգակվան: Մասնագետներն ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում, որ այն հրաշալի միջոց է ֆիզիկական եւ հոգեւոր մարմինը միաժամանակ կոփելու համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանով հետաքրքրված են հատկապես կանայք: Ինչպես յուրաքանչյուր սպորտաձեւ, սերֆինգը եւս կարող է «ջլատել» ֆիզիկապես, եւ որպեսզի բախում չառաջանա մեր երկրորդ՝ հոգեւոր կեսի հետ, օգնության է հասնում յոգան: Սերֆինգի մասնագետներն անգամ սկսել են խորհուրդ տալ այդ սպորտաձեւով զբաղվել միայն որոշ ժամանակ յոգա ուսումնասիրելուց հետո, որպեսզի դժվար չլինի ալիքների վրա պահանջվող կենտրոնացմանը հասնելը: Յոգակվայով զբաղվողները յոգայի գորգերի փոխարեն օգտագործում են սերֆինգի տախտակը: Դիտվել է 5487 անգամ
Читать на русском
|