Ավստիական աշխարհահռչակ Swarovski ընկերությունը մեղադրվում է 1960-ական թվականներին տուն-ինտերնատներում բնակվող դեռահաս աղջիներին շահագործելու մեջ, գրում է Daily Mail-ը:
Հանրահայտ անձանց' այդ թվում նաև Դևիդ Բեքհեմի, Նիքոլ Քիդմանի, Ջենիֆեր Լոպեսի և Փերիս Հիլթոնի սիրելի բրենդն արդեն սեփական հետաքննություն է սկսել մեղադրանքների կապակցությամբ, որոնք հայտնվել են ավստրիական մամուլում այս շաբաթ: Այդ նյութերում ասվում է, որ Շվարցում Swarovski-ի գործարանի հարևանությամբ գտնվող Սբ. Մարթին տուն-ինտերնատի դեռահաս բնակչուհիներն առանց որևէ գումար ստանալու աշխատել են զարդերում, նորաձև աքսեսուարներում և հագուստում օգտագործողվող բյուրեղների վրա:
Տարիներ առաջ շահագործվող աղջիկներից մեկը' ներկայում 61-ամյա Յոհաննա Փ.-ն, Austrian daily Kurier պարբերականի հետ զրույցում պատմել է.«Ամեն օր ինձ տալիս էին փոքրիկ բյուրեղներով լի մի տուփ: Ես պետք է բյուրեղները զգուշությամբ դասավորեի նախապես գծագրված օրինակների վրա: Բոլոր աղջիկներն աշխատում էին առավոտվա 7-ից մինչ երեկոյան 18:00-ը, և ես չեմ հիշում մի դեպք, երբ մեզ վարձատրեին այդ աշխատանքի դիմաց»:
Swarovski-ի խոսնակ Մարկուս Լանգես-Սվարովսկին այս առիթով հայտարարել է, որ անկախ հետաքննություն է սկսվել: «Այս ամենն անչափ կասկածելի է, ես առայսօր նման պատմություն չեմ լսել, սակայն հետաքննության արդյունքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է նա:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: