«Տարազով կինը», ինչպես նրան շատ-շատերն են դիմում ու ճանաչում, արդեն քանի տարի զբաղվում է նկարչությամբ և իր նկարների վաճառքից ստացված գումարով գնում հնաոճ իրեր' կահ-կարասի, կճուճներ... Իմանալով Լուսիկ Ագուլեցու նախասիրությունները՝ շատերը նրան նաեւ նվիրում են նման իրեր: Նկարչուհին չէր էլ պատկերացնի, որ տարիների ընթացքում նրա հավաքած նմուշների թիվը կգերազանցի հազար հինգ հարյուրը: LN-ի հետ զրույցում տիկին Ագուլեցին նշեց, որ այդ արժեքավոր իրերը միայնակ պահել չի կարող և ակնկալում է պետական աջակցություն: Նա նաեւ վախենում է իր ընտանիքի անվտանգության համար, քանզի իրենց եռահարկ տունը, որը, բացի տուն լինելուց, նաև իր հավաքածուի «չգրանցված» թանգարնն է: Ազգագրագետը նշեց, որ դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանին, և հարցը լուծում կստանա: Բացվելու է հաշվեհամար, իսկ տունը մեծացնելու համար երևի թե գնեն կողքի բնակարանը: Ըստ Լուսիկ Ագուլեցու՝ այսպիսի թանգարան ունենալը կարևոր է, քանզի «դժվար բան է, երբ ժամանակի մեջ պահում ես քո ազգայինը»: Դեռ թանգարանի ճանաչում չունեցող տունն արդեն երկար ժամանակ այցելուների պակաս չի զգում, նույնիսկ այցելում են արտասահմանից' Ֆրանսիայից, Ամերիկայից, իսկ փետրվարի տասնիննին կունենա ուսանող այցելուներ Ճապոնիայից: LN-ի հարցին, թե արդյոք այդ տիպի թանգարանը նորություն է հայ իրականության մեջ, ազգագրագետը պատասխանեց. «Յուրաքանչյուր հայ կին կարող է ազգի մշակույթի պահպանման առաջամարտիկ լինել, հայկական ընտանիքներում ամեն ինչ արժեք է ներկայացնում. Կահ- կարասուց սկսած մինչև շերեփ: Իսկ իմ տունը չորս պատերի մեջ մի ամբողջ Հայաստան է»:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: