Անահիտ Սիմոնյանը հանգստի է մեկնել առանց Հայկոյի
16.08.2012
Այս տարի Անահիտ Սիմոնյանը հանգստի է մեկնել առանց ամուսնու' Հայկոյի:
BRAVO.am-ին երգչուհին պատմել է, որ պատճառն ամուսնու զբաղվածությունն էր. “Ես էլ մեկնեցի քույրիկիս' Մարիամի, “Չորս տարբերակ” խմբից Գոհարի, Նարինեի, երգչուհի Լուիզա Նավասարդյանի եւ իմ մտերիմ ընկերուհու' Կառա Շահվերդյանի հետ”:
Անահիտն ու ընկերուհիները հանգիստն անցկացրել են Բաթումում . “Ինձ համար բացահայտեցի այն, ասես եվրոպական քաղաք լինի: Հետաքրքիր ու հաճելի հանգիստ ստացվեց”:
Երգչուհու հանգիստը տեւել է մեկ շաբաթ: Վերադարձից հետո Անահիտը երեւանյան շոգին դիմակայում է բացօթյա լողավազաններ այցելելով, որտեղ նաեւ բնական արեւայրուք է ընդունում:
“Հանգստյան օրերին քաղաքից դուրս ենք գնում, շատ ենք սիրում ընտանիքով Դիլիջան գնալ”,- ասել է երգչուհին ու նշել, որ չնայած շոգին' հետաքրքիր ու հագեցած օրեր է ունենում:
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը' Անահիտ Սիմոնյանը նշել է. “Մեկ ամսից պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել նոր երգերից մեկի հիման վրա: Երգն արդեն պատրաստ է, երաժշտությունը գրել է Հայկոն, խոսքերը' Մանե Հակոբյանը”:
bravo.am Դիտվել է 2483 անգամ
|