Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հաճելի րոպեներ ստեղծելն ամեն կնոջ «master class»-ն է. ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ

09.02.2012

LN-ը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյանին: 

-Ինչպե°ս եք սովորաբար սկսում օրը, տիկի՛ն Դեւոյան:

-Հենց աչքերս բացում եմ, պիտի անպայման մի քիչ պառկեմ: Ես չեմ սիրում միանգամից վեր կենալ: Պիտի իմ օրգանիզմը արթնանա' իմ աչքերը, իմ սիրտը, իմ հոգին, իմ ամեն ինչը: Ես պիտի արթնանամ: Առաջին հերթին սկսում եմ խոսել Աստծու հետ. ես նրան ասում եմ շնորհակալություն: Բացի «Հայր մեր»-ից ես ունեմ նաև իմ աղոթքը, որն անում եմ ամեն առավոտ: Հետո մտածում եմ, թե օրվա ընթացքում ինչ պլանավորած գործեր ունեմ: Այնուհետև վեր եմ կենում, հավաքում անկողինս, իջնում եմ ներքև. եթե ամուսինս դեռ տանն է լինում, բնականաբար, մի նախաճաշ եմ պատրաստում: Իսկ շաբաթ օրերին երեխաների համար մի հետաքրքիր բան եմ պատրաստում, որ շատ են սիրում:

-Ի°նչ եք պատրաստում, երբ լավ տրամադրություն եք ունենում:

-Օրինակ' իմ «ֆիրմային» տորթը' ընկույզով, կաղամբով պիրոգ, կարկանդակներ, դրանք ինձ մոտ յուրահատուկ են լինում, մայրիկիցս եմ սովորել: Թոռնիկներս շատ են սիրում: Նրբաբլիթներ եմ պատրաստում, ալադիներ և նմանատիպ բաներ. ինչ սիրում են: Իսկ ես նրանց այդ հաճույքը պարգևում եմ:

-Ձեզ ի°նչ է պետք օրը հետաքրքիր, բարձր տրամադրությամբ սկսելու համար:

- Ամեն ինչ կախված է օրվա դասավորվածությունից: Իհարկե, օր կա, երբ մտածում եմ' կարթնանամ, խանութներ կգնամ (եթե իհարկե, այդպիսի օր հաջողվում է ունենալ): Եթե նույնիսկ ոչինչ չեմ գնում, ուղղակի քայլում եմ: Ես կարծում եմ , որ կինը միշտ կարող է ինքն իրեն հաճույք պատճառել, եթե ինքը դա ուզում է: Օրինակ' երբ իմ տղան մոտենում է ու ասում' մա’մ, ես քեզ ութ անգամ պիտի գրկեմ, պաչեմ, պաչեմ , պաչեմ, դա ինձ համար երջանկություն է, հաճույք: (Այդ ժամանակ նրա տղան' Հովհաննեսը, որը մեզ մոտ էր, համեստորեն ժպտում էր- LN) : Իմ կյանքում նման հաճելի րոպեներ շատ կան, բայց դա պիտի կարողանաս ստեղծել, պետք է կարողանաս այնպես անել, որ քեզ դա բերկրանք պատճառի: Դա էլ, ինչպես ասում են, ամեն կնոջ «master class»- ն է : Կինը յուրաքանչյուր փոքր բանից պիտի կարողանա բավարարի իրեն: Այ դրանից է, որ կարող է քո տրամադրությունը բարձրանալ:

-Շոու բիզնեսի ամենահայտնի սկեսուրն եք: Ձեզ «հայկական» սկեսուր համարո՞ւմ եք:

-Բացարձակ: Զարմանում եմ: Մենք միասին ենք ապրում, բայց մեր տանը լրիվ ազատ հարաբերություններ են: Զառչկան ինչ ուզում, անում է, ես, ինչ ուզում, անում եմ: Մենք ապրում ենք ընկերուհիների պես: Ես ուրախ եմ դրա համար: Դա մեր կյանքը ավելի է գեղեցկացնում: Մենք շրջանցել ենք այդ սահմանը: Նրա մոտ ընկերներն են գալիս,մենք կարող ենք նրանց հետ նստել, բլոտ խաղալ: Նույն ձևով իմ ամուսինն է հոգով երիտասարդ : Ես չգիտեմ' ինչ է սկեսուրը: Ինձ համար դա անսովոր հասկացություն է, որովհետև ես չսովորեցի ինձ սկեսուր համարել: Ինձ համար սկեսուրը ինչ-որ դժգոհ, նախանձ բառ է: Ընդհակառակը, ես ամեն ինչից գոհ եմ, ես սկեսուր չեմ, այնուամենայնիվ, ես սկեսուր չդարձա, դա ինձ համար չէ: Ես ուղղակի իմ հարսիկի լավագույն ընկերուհին եմ:

-Զարուհի Բաբայանի հետ Ձեր առաջին հանդիպումը ինչպե՞ս եղավ:

- Ես առաջին անգամ Զառային տեսա հեռուստատեսությամբ: Երգում էր «Կիլիկիա» երգը: Տպավորվեց իմ մեջ: Շատ երիտասարդ աղջիկ, շատ նուրբ էակ էր: Հետո իմացա, որ երբ Հովհաննեսը տեսել էր նրան, ասել էր, որ այդ աղջիկը իր կինն է դառնալու:

- Իսկ առօրյայում Ձեր առաջին հանդիպումը ինչպե°ս տեղի ունեցավ:

-Ես նույնիսկ չեմ հիշում, թե առաջին անգամ ինչպես եղավ: Ես պիտի Զառչկայից հարցնեմ: Միգուցե մենք արդեն ծանոթ էինք,նա գալիս էր, գնում էր պարի ստուդիա: Հետո նա միշտ հեռուստացույցով էր երևում, դրա համար էլ առաջին հանդիպում հենց այդպես չեմ հիշում:

-Զառան Ձեր երազած հա՞րսն է:

-Ես դրանից ավելին չեմ ուզում: Նախ' նա խելացի, կազմակերպված աղջիկ է, հետո' այն բոլոր հատկանիշները, որ սիրում եմ, նա ունի: Նա կարողանում է լսել ու վերցնել լավը: Ես կարծում եմ, որ երիտասարդները, որոնց հաջողվի ինձ պես սկեսուր ունենալ (ծիծաղում է-LN), պետք է առաջին տարիները ծնողների հետ ապրեն: Որովհետև նրանք շատ բան են սովորում' իրենց դրսևորել, եթե նույնիսկ ուզում են վիճել, բայց տանը մեծեր կան, նրանք իրենց կառավարում են: Իսկ հետո դա մտնում է մարդու էության մեջ: Եվ տանն արդեն տանը սեր ու խաղաղություն է: Ինչի՞ համար է խոսքը, լեզուն' որ իրար հասկանան, բացատրեն. միևնույնն է, այդ վեճերից բան չի փոխվում, թեկուզ ասում են, թե դա ադրենալին է: Բայց դրա բացակայությունից ինձ մոտ էմոցիաների պակաս չկա, նույնիսկ ավելին է, որն օգտագործում եմ իմ գործերում' թատրոնում, պարում:

-Զառան Ձեզ հայկական տարբերակով «մամա» չի ասում: Դեմ չե՞ք:

-Ես չեմ թողել ուղղակի: Ինքը երբ եկավ, ինձ ասաց «տոտ Սոֆա», ինչ-որ մեկը հարցրես' ինչո՞ւ մամա չի ասում: Ես ասում եմ' մաման մեկն է: Հիմա նա ինձ Սոֆուշկա է անվանում:Մենք այնքան հարազատ մարդիկ ենք, որ դա մեզ չի խանգարում: Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվել, մեզ մոտ այլ հարաբերություններ են: Միգուցե դա ինձնից է եկել' մեծից, կամ ինքն էր իր հերթին խելացի ու գիտեր' իրեն ինչպես պահեր:

- Թոռնիկների հետ հարաբերություննե՞րն ինչպիսին են: Նրանց Ձեր գործի շարունակող տեսնո՞ւմ եք:

- Ամեն շաբաթ -կիրակի Սոֆան «դուրս է անում» ամուսնուս ու քնում ինձ հետ: Իմ խեղճ ամուսինը հավաքում է իրերը և տեղափոխվում այլ սենյակ: Այդ օրերը թոռնիկիս համար երջանկության օրեր են: Նա շատ տարբեր բաներ է անում: Մտքի մեծ թռիչք ունի: Իմ պարերի ընթացքում օգտագործվող թագերում նա իր մասնաբաժինն ունի: Փոքրիկ Գեորգին էլ լավ պլաստիկա ունի, բայց մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Թող իրենք ընտրեն իրենց մասնագիտությունը: Միևնույնն է, նրանց սիրտը իրենց ճիշտն է հուշելու:

-Բազում երկրպագուներ ունեք, ի°նչ զավեշտալի դեպք կպատմեք:

- Այնքան շատ են եղել: Եղել է, երբ դուռը բացել եմ, ու երկրպագուներս ծաղիկներով կանգնած են եղել, դա էլ էր հասկանալի: Կամ երբ արդեն ամուսնացած էի, ու բերում էին տուն, սկեսրայրս շատ հանգիստ վերցնում էր ծաղիկները: Երբեմն, երբ առավոտյան աշխատանքի էի գնում, ստիպված էի լինում նրանց վրայով անցնել, որովհետև դռան մոտ էին նստած լինում: Մի դեպք էլ կարծես կինոյից լիներ. երկրպագուն անընդհատ հետևում էր, մի օր էլ փողոցում տեսավ' թե ուզում եմ շփվել, ասացի՝ ո՛չ, ասաց' բա ի՞նչ կարող եմ անել Ձեզ համար, ասացի' ձիով արի: Հաջորդ օրը նա մեր բակում էր սպիտակ ձիով: Ողջ բակը հավաքված նրան էր նայում:

-Սերիալում նկարահանվելն ի°նչ տվեց Ձեզ: Արդյո°ք ստվեր չգցեց պարուհու Ձեր հեղինակության վրա:

-Եղան և´ առավելություններ, և´ թերություններ: Թերությունն այն էր, որ ինձ սկսեցին ճանաչել սերիալային Սոնայով: Երեխաները փողոցում տեսնելիս ասում էին' վա՜յ Սոնան ա, Սոնան: Ես ինձ ամբողջ կյանքը նվիրել եմ պարին, մի°թե իմ ողջ գործը ջուրն ընկավ: Առավելությունները նրանք էին, որ ես շփվեցի լավ դերասանների հետ, ընդհանրապես այդ նկարահանման աշխատանքներն էին հետաքրքիր: Դու մտնում էիր ուրիշ կնոջ կերպարի մեջ, աշխատում էիր այդ կերպարի վրա: Դա ուրիշ աշխարհ է, դա թատրոն չէ, բեմ չէ: Ես ուրախ եմ, որ մասնակցեցի, ինձ հաճելի էր այդ աշխատանքը:

-«Արի ամուսնանանք» հաղորդման մեջ զույգեր եք ստեղծում: Մի°թե այդ «գործընթացն» այդքան թեթև եք համարում:

- Հիմա երիտասարդները դժվար են զույգ ընտրում: Մեր զրույցները հենց այնպես չեն, դրանք կարող են ինչ-որ բան տալ: Ես նաեւ հաղորդումից հետո նրանց հետ խոսում եմ. եթե կարող եմ օգնել նրանց, ինչո՞ւ ոչ: Հետո նրանք զանգում են ինձ, ասում, որ իրենց կյանքում շատ բաներ փոխվել են: Մենք արդեն 3 զույգ ենք ամուսնացրել, ռուսական շոուն' 3 տարվա մեջ ընդամենը 1: Միայն թե մի բան կա, որ այդպես էլ չեմ հասկանում. մեր տղաների մոտ վախ կա, որ իրենց կդավաճանեն, որ աղջիկները հավատարիմ չեն լինի: Նրանք արգելում են նրանց աշխատել, ստիպում են տանը նստել: Ինչո՞ւ են նրանք այդքան բարդույթավորված: Ի՞նչն է նրանց խանգարում կյանքին նայել ավելի ազատ: Այս հաղորդման ընթացքում ես փորձում եմ հասկանալ նրանց հոգեբանությունը:

-Պարի ոլորտում ուրույն տեղ ունեցող կին եք: Ձեր ուժերը փորձեցիք նաև երգարվեստում' «Երկու աստղ» նախագծում Զարուհի Բաբայանի հետ դուետում: Ի°նչ են տալիս այդ փորձերը Ձեզ:

-Ես միշտ ինձ համար երգել եմ: Երեկոները, երբ հավաքվում էինք, ես երգում էի: Բոլորն ասում են, որ իմ ձայնի մեջ հետաքրքիր բան կա: Եթե ես լուրջ զբաղվեի, միգուցե ինձնից երգչուհի դուրս գար: Բացի այդ, ես երաժշտական կրթություն ունեմ: Ուղղակի ինձ դա դուր է գալիս:

- Ձեր ամենասիրելի տոնը: Ինչպե°ս եք պատրաստվում նրան:

- Ես բոլոր տոներն եմ սիրում' Նոր տարին, իմ ծննդյան տոնը, իմ հարազատների ծննդյան օրերը, բայց ինձ համար ամենամեծ տոնը իմ տղայի ծնունդն է: Իհարկե, ես պատրաստվում եմ, բայց կարևորն այն է, որ նրանք երջանիկ լինեն: Նրանք պատրաստվեն ու հետաքրքիր նշեն:

-Ի°նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

- Կինը պիտի լինի համբերատար, հասկացող: Եթե կինը հասկացող է, նա ընտանիքում կպահի սերը, հարգանքը, խաղաղությունը: Ու ոչ միայն ընտանիքում, նաև' աշխատանքում: Կարևոր է նաև, որ զբաղվեն իրենց սիրած գործով:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Դիտվել է 22256 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7275 անգամ
27.04.2026
Դիտվել է 681 անգամ
24.04.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster