Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերքել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Մակֆոլի տարածած տեղեկատվությունը, թե այդ հեռուսատատեսության եթերում մեծ սուտ է հնչել: Այս գիշեր Մակֆոլը Twitter-ում գրել է Մարգարիտա Սիմոնյանին. «Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, Դուք ինձ խնդրեցիք Ձեզ ասել, եթե Russia Today-ի եթերում սուտ հնչի: Այսօր ձեր եթերում Մակֆոլը Ալեքսանդր Նավալնիին ուղարկեց Յալ: Սուտ է»: Ինչպես հայտարարել է Սիմոնյանը, հեռուստաընկերությունը դեսպանի խոսքերին հաստատում չկարողացավ գտնել: «Երեք մարդ որոնումների մեջ էր մեր հինգ ալիքների բոլոր ծրագրերում: Նման բան չգտան»,- գրել է նա՝ հավելելով, որ սպասում է դեսպանի արձագանքին:
Մինչ դա Մակֆոլը հաղորդագրություն էր թողել նաեւ իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Russia Today-ի եթեր գնացած ռեպորտաժում հեղինակ Իգոր Պանարինն ասել է, թե ԱՄՆ դեսպանը հասարակական, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ուղարկել է Յալի համալսարան՝ ուսումնասիրելու «նարնջագույն հեղափոխության փորձը»: Մարգարիտա Սիմոնյանի պնդմամբ՝ Մակֆոլն ու Նավալնին կողք կողքի հայտնվել են ոչ թե իրենց եթերում, այլ Պանարինի՝ սոցիալական ցանցեր գցած տեսանյութում: Russia Today-ի գլխավոր խմբագիրը հույս է հայտնել, որ դեսպանի կրքերը կհանդարտվեն, երբ նա անձամբ ստուգի դա:
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51 Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։