|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի «զրույցը»
08.02.2012
Բրիտանական Էքսետեր քաղաքի համալսարանի կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը կարողանում են շփվել միմյանց հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտողները ժապավենի վրա արձանագրել են, թե ինչպես ֆլոչայի մի ներկայացուցիչ մյուսին «զգուշացնում է» սպառնացող վտանգի մասին: Դուք քայլում եք բուսաբանական այգում եւ համոզված եք, որ շուրջբոլորը կատարյալ լռությո՞ւն է: Էքսետերի գիտնականներն ապացուցում են՝ դա այդպես չէ: Մենք պարզապես չենք լսում՝ ինչպես են շփվում բույսերը: Նրանք մշտապես զրուցում են, իսկ «խոսակցության հիմնական թեման» վտանգն է: Այդ շփման հնարավորության մասին գիտնականներն իրականում վաղուց գիտեին, բայց գիտականորեն այն հաստատվեց միայն վերջերս:
Նրանց շփման լեզուն հատուկ գազեր են, որոնք անհրաժեշտության դեպքում արձակելով՝ բույսերը միմյանց հաղորդագրություն են ուղարկում: Այդ SOS-ը «լսելով»՝ հարեւան բույսերը մեծացնում են տերեւների թունավոր նյութերի քանակը՝ դրանով պաշտպանվելով վնասարարներից: Այս բացահայտումից հետո գիտնականները հայտարարել են, որ իրենք, սակայն, բույսերի մասին բացահայտումների դեռեւս «ակունքներում» են միայն: Դիտվել է 9753 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|