Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Քրիստինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ են նկարահանել

01.08.2012

Քրիստինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը մտերիմ ընկերներ լինելուց բացի որոշել են միասին աշխատել. զուգերգ են ձայնագրել, որն էլ կներկայացնեն օրերս նկարահանված տեսահոլովակով:

Երգիչները համագործակցության փորձ արել են նաեւ տարիներ առաջ, բայց որոշ պատճառներով այն ընթացք չի ունեցել: “Միասին կատարելու էինք “Կուզեմ գեթ մի պահ” երգը, որը հետագայում Արմանը երգեց Լուսինայի հետ”,-ասել է Քրիստինեն, Արմանն էլ հավելել է, որ 2005 թվականին այն միասին կատարել են Մարսելում տեղի ունեցած համերգի ժամանակ.“Այս անգամ ավելի պաշտոնական է, որովհետեւ տեսահոլովակով ենք ներկայացնելու նոր երգը: Քրիստինեին որպես ընկեր սիրում եմ, հաճելի էր իր հետ աշխատել, մանավանդ, երգն էլ ինձ դուր է եկել”:

“Երբ ինձ հետ ես” երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորել է Արմեն Սարգսյանը'Բրդեն: “Հեղինակին ուղղակի ասել ենք՝ մեզ դուետ է պետք, նույնիսկ երգի ռիթմի ու ոճի մասին ոչինչ չենք ասել, նա էլ մեղեդային այս երգն առաջարկեց ու չսխալվեց, որովհետեւ երկուսս էլ հավանել ենք”,-BRAVO.am-ին ասել է Քրիստինե Պեպելյանը:

 

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, օպերատորը' Արտյոմ Աբովյանը: Երգչուհու զգեստների եւ կերպարների հեղինակը դիզայներ Արամ Նիկոլյանն է: Նկարահանումները կատարվել են Սեւանում եւ Մարզահամերգային համալիրում: “Նավի վրա արված կադրեր կան: Գեղեցիկ պատկերներ ստանալու համար պարտադիր չէ գնալ ծովափնյա երկիր կամ գեղատեսիլ վայրեր փնտրել այլ երկրում, որովհետեւ մենք ունենք շատ գեղեցիկ բնություն, կարող ենք անգամ ուրիշներին հրավիրել մեր երկրում տեսահոլովակ նկարահանելու:)”,-նշել է երգչուհին:

Տեսահոլովակում որպես հերոսներ ներկայանալու են հենց Քրիստինեն ու Արմանը. “Իրականում սիրո պատմություն չկա, հատուկ սյուժե չի լինի, բայց ստացել ենք սիրող մարդկանց կերպարներ: Միգուցե շատերի կյանքում եղած լինեն այդպիսի պահեր, երբ իրենց սիրելին ծաղիկներով գալիս է շատ սպասված հանդիպմանը”:

Քրիստինե Պեպելյանի խոսքերով' զուգերգի նպատակը դրա՝ հանդիսատեսի կողմից սիրվելն է. “Երգել ենք մեր սրտի ցանկությամբ ու մեր երկրպագուների համար, այլ ոչ թե հատուկ մրցանակ ստանալու համար”:

 

Արման Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, համերգով է հանդես եկել Բոստոնում. սեպտեմբերի սկզբին էլ մեկնելու է Ավստրալիա' կրկին համերգների:):

Իսկ Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է իր նոր մենահամերգին, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր համերգային դահլիճում: Մինչ այդ'օգոստոսի վերջին նախատեսված է այս տեսահոլովակի պրեմիերան: “Երբ ինձ հետ ես”-ը կկատարվի նաեւ երգչուհու մենահամերգի ժամանակ:):

Տեքստը' Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները' Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Դիտվել է 10412 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1314 անգամ
19.06.2026
Դիտվել է 399 անգամ
23.06.2026
Դիտվել է 236 անգամ
25.06.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster