|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Խենթի պես պարելով' փաթիլներն իջան ցած
08.02.2012
Երեկվանից տեղացող ձյան մասին չգրելը կլիներ անտարբերություն մեծ իրադարձության հանդեպ: Սա ուրիշ ձյուն է: Այն մի քանի ժամում սպիտակ ֆոնի մեջ առավ քաղաքը, մայթերին «ընդգծեց» երեխաներին, հասկացրեց վարորդներին, որ ձմեռն իրականում նոր է սկսվում եւ արժի ծախս անել անվադողերը փոխելու վրա ... Փակվող-բացվող ճանապարհների հաշվին երեկ կեսօրից գրելու բան ունեցան լրատվական կայքերը: Երեկոյան փողոց էին դուրս եկել խորհրդային սահնակները (սահնակ այս ձմեռ դեռ չէի տեսել Երեւանում), իսկ կանգառներում հին օրերի թանկ մուշտակներ հայտնվեցին, որոնց տերերը կարծես թե գոհ են, որ մայրաքաղաքը վերջապես կարգին ձմեռ տեսավ: Առատ, փափուկ, տաք, երազային. հավանաբար այսպիսի մի ձյան օր էլ տարիներ առաջ ծնվել է Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը»: Արծաթե թիթեռնիկներ, ոսկեծամ գեղեցկուհի. երբ բնությունը տարերքի մեջ է, մի տեսակ մարդն էլ է բնական դառնում, վերագտնում է կյանքի հարստությունը' «ոսկին» ու «արծաթը» … Ճերմակ հանդարտությամբ երազկոտ կտուրներով օրեր են սպասում կամ էլ սառած Ճանապարհներ: Երկու դեպքում էլ' սպիտակ, մաքուր մակերես, որ թույլ է տալիս նոր գույներ ընտրել կյանքի համար: Վերցրեք LN-ից ձեզ անհրաժեշտ գույները, լեդինե՛ր:
Տ.Մ. Դիտվել է 4303 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|