Սա Պիեր Բուաստի համոզմունքն էր, ու չնայած քիչ չեմ հանդիպել կանանց, որոնց գեղեցկությունն այս աշխարհից հեռացել է միայն իրենց հետ, բայց համամիտ եմ, որ գեղեցկությունը զոհեր պահանջելուց զատ ինքն էլ է երբեմն զոհվում: Ու դա լինում է հատկապես շատ գեղեցիկ կանանց դեպքում. նրանք կարծես ապրելու չափ կարեւոր մի գործ էլ ունեն՝ լինել գեղեցիկ:
Պլաստիկ վիրահատություններին դեմ արտահայտվողները, իհարկե, շատ լուրջ փաստարկներ ունեն, բայց չեմ կարծում, թե դրանք կարող են մեղմել այն կնոջ հոգեբանությունը, ով մի ամբողջ կյանք է ապրել անթերի կազմվածքով եւ մի օր հայտնվում է բնության ու ժամանակի հետ մենամարտում: Նրա համար ապրելը զուգահեռվել է գեղեցիկ լինելուն, գեղեցկությունը կորցնելը հավասարվում է մահվան:
Ուրիշ բան, որ իսկապես գեղեցիկը գիտի եւ հաշտ է այն մտքի հետ, որ արտաքին գեղեցկությունը ժամանակի ձեռքում է ու մի օր խեղճանալու է, ուրիշ բան, որ գեղեցկության՝ ժամանակի հետ մեռնող բաղադրիչը լրացվում է նույն ժամանակի հետ ծնվող բաղադրիչով՝ իմաստնությամբ, եւ դրանից ԳԵՂԵՑԻԿԸ չի տուժում: Ուրիշ բան, որ գեղեցիկ կինը կրկնակի է ապրած լինում…
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51 Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։