Անգլիացիները դեռ իրենց համար չեն հստակեցրել, թե ինչ է ի սկզբանե նշանակել lady-ն' բառի հիմքում փնտրել «հացթուխ կի՞ն» ստուգաբանությունը, թե՞ այն կապել lord-ի հետ: Բայց կարծում եմ' գոնե մեր դարում նրանք կարող ենք հանգիստ վերջ տալ այս վեճին. այսօր իրեն լեդի կարող է համարել թե’ հացթուխը, թե’ լորդի կինը… Եվ ի՞նչն է հատկապես հետաքրքիր' ինչքան քչացան լորդերը, այնքան շատացան լեդիները: Երեւի կանանց ավելի շատ են գրավում լքված դղյակները: Կամ գուցե տղամարդի՞կ ավելի երկար հիշողություն ունեն եւ ավելի ռոմանտի՞կ են: Փաստն այն է, որ ոչ մի տղամարդու ինքնասիրությունը շոյելու համար նրան այսօր «լորդ» չես անվանի, իսկ արևմտյան մշակույթում էլ ինչպե՞ս դիմել կնոջը, եթե ոչ լե’դի:
Բայց եթե ոչ լորդերի, լեդիները շարունակում են իրենց կողքին փնտրել գոնե ազնվայրերի … Ladies and gentlemen, վաղուց չեն գրվում հեքիաթներ' արքայադուստրերի մասին, որ ասպետներից պահանջում են իրենց համար գտնել անմահական խնձորը կամ կենաց աղբյուրը, ու ոչ էլ յոթ օրուգիշեր տեւող հարսանիքների: Բայց դա դեռ չի նշանակում, որ հեքիաթները գրվում էին ավելի անհավանական ժամանակներում, քան Facebook-ի ու Skype-ի դարն է: Սա փնտրելու ու գտնելու, սա հնարավորությունների դար է: Սա անվերջ file-երով հիշողություններ ունենալու դարն է, բայց նաեւ' delete-ի, երբ ուզում ես մոռանալ…
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։