Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միայնակ կանանց հիմնական սխալները

16.07.2012

Եթե ապարդյուն են անցնում Ձեր բոլոր սիրային հանդիպումները, եթե Դուք այդպես էլ չեք կարողանում գտնել Ձեր միակին, ուրեմն ժամանակն է փոխելու իրական զգացմունքների հանդեպ Ձեր մոտեցումը: Ներկայացնում ենք Ձեզ մի քանի համընդհանուր սխալներ, որոնք անում են միայնակ կանայք հարաբերություններ սկսելիս:

Ես արժանի չեմ

Եթե Դուք համոզված եք, որ արժանի չեք սիրո, ապա այդպես էլ չեք ստանա այն: Շատ կանայք ապարդյուն, անհետևանք հանդիպումներից, ժամադրություններից և բաժանություններից հետո սկսում են հայտարարել, որ դա անեծք է կամ ճակատագիր: Նրանք անդադար կրկնում են, որ ոչ մեկին պետք չեն, որ ծնվել են միայնակ լինելու համար և այլն: Իհարկե, բոլորն էլ արժանի են սիրո: Սակայն եթե նախապես Ձեր մոտեցումը բացասական է, լցված անհավատությամբ, ապա դա արտացոլվում է Ձեր յուրաքանչյուր ժեստում, խոսքում:
Փոխանակ ամեն հանդիպած տղամարդուն կառչելուն և մտածելուն, որ դա Ձեր վերջին հնարավորությունն է, մտածեք, որ Ձեզ շատ ավելի մեծ սեր է սպասվում:
Կարող եք խնդրել ընկերուհիներին գրել Ձեր լավ հատկանիշների մասին և փակցրեք այդ ցուցակը Ձեր օրագրի առաջին էջին:

Բոլոր տղամարդիկ տխմարներ են

Դադարեք մտածել, որ տղամարդիկ Ձեր թշնամիներն են: Կյանքն իսկապես ապացուցում է, որ լավ տղամարդիկ ավելի քիչ են, քան սրիկաները, սակայն Դուք կարող եք հանդիպել Ձեզ արժանի տղամարդու անկասկած. նրանք այնքան քիչ չեն, որ հենց Ձեզ բաժին չհասնի:
Սովորաբար կանանց ձգում են վատ վարքի տեր տղամարդիկ, որոնք որոշ ժամանակ անց չեն պատասխանում զանգերին, մոռանում են մեզ և այլն: Դրա համար մի փակեք Ձեր աչքերն ու կրկնեք միևնույն բառերը, այլ ակտիվ փնտրեք, սպասեք և միանգամից կարծիք մի կազմեք, ճանաչեք Ձեզ շրջապատողներին: Ճիշտ ընտրությունը կարող է Ձեզ անսահման երջանկություն պարգևել, թող որ դա չլինի առաջին հայացքից, այլ 10-րդ հանդիպումից հետո:

Միայն իմը

Կանանց մի տեսակ պարզապես չի ընդունում, որ տղամարդն իրենից այն կողմ կարող է հետաքրքրություններ ունենալ, զբաղմունք գտնել: Նրանք միշտ փորձում են իրենց կողքի պահել տղամարդուն, նրանց համար տարօրինակ են թվում ընկերական հավաքները, միջոցառումները և այլն: Տղամարդկանց պետք է որոշ չափով ազատություն տալ, բաց թողնել, որպեսզի նա իր կամքով վերադառնա:

Ես միշտ ճիշտ եմ

Եթե Դուք կարծում եք, որ միշտ պետք է ճիշտ լինեք, ապա դա տարօրինակ է: Ասենք' դուք շատ ընդհանուր բաներ ունեք' նույն մասնագիտությունը, հոբբին, սիրած զբաղմունքը, հանգիստն անցկացնելու տարբերակը և այլն: Եթե Դուք մասնագիտության առումով ավելի պատրաստված եք, ավելի առաջատար կամ ծանոթ եք ավելի կարևոր նրբությունների, քան Ձեր տղամարդը, դա դեռ չի նշանակում, որ նույնչափ լավ եք հասկանում մարտկոցներից, վիսկիից, քան Ձեր զուգընկերը: Ճշմարտությանն անհագ ձգտումը նման է հիվանդության: Մի անգամ աչքի ընկած մարդը միշտ ուզում է առաջատար և ճշմարիտ լինել: Կանգ առնելը բավականին դժվար է, բայց հնարավոր: Ներողություն խնդրել և հայտնել, որ սխալվել եք, չի նշանակում ստորանալ կամ պատիվը գցել: Մանավանդ սիրո հարցում պետք է զիջել, պետք է համբերատար լինել:

Դիտվել է 5703 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 856 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 203 անգամ
26.04.2024
Դիտվել է 168 անգամ
27.04.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster