Պարզվում է' Յուլյա Պրոսկուրյակովայի եւ Իգոր Նիկոլաևի հարաբերությունները բնավ էլ այնքան հարթ չեն, որքան ցույց է տալիս զույգը էկրաններից: Վեջերս սկսնակ երգչուհի, 20-ամյա Նատաշա Բինալեկսը հայտարարել է, թե հայտնի պրոդյուսերը փորձել է գայթակղել իրեն:
Աղջիկը պատմել է, որ Նիկոլաևը հրավիրել է իրեն սուրճ խմելու, ինքը մտածել է, թե զրույցը վերաբերելու է իր կարիերային ու համաձայնել է, բայց Նիկոլաևն սկսել է անձնական կյանքից խոսել, հետո էլ անթաքույց առաջարկ է արել ավելի մոտից ծանոթանալու: Աղջիկը ԶԼՄ-ներին պատմել է նաև, որ հայտնի պրոդյուսերը մի գաղտնի բնակարան ունի, որտեղ հանդիպում է տարբեր կանանց հետ:
Այս լուրերը բնականաբար ցնցել են Յուլյային, և նա, ըստ որոշ ռուսական կայքերի, որոշել է ամուսնալուծվել: Բնական է' Նիկոլաևի երկրպագուները հրաժարվում են հավատալ, թե սիրելի երգիչը պարբերաբար դավաճանել է կնոջը, նրանք ավելի շուտ չեն հավատում սկսնակ երգչուհու խոսքերին, ով, ըստ իրենց, ընդամենը սեփական PR-ն է անում:
Հիշեցնենք, որ Յուլյա Պրոսկուրյակովան ու Իգոր Նիկոլաևը ամուսնացել են 2010 թվականին: Նիկոլաևը կնոջից մեծ է ուղիղ 22 տարով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: