Մոտոցիկլետ վարելը՝ կնոջ օրգանիզմի ծերացման դեմ պայքարի լավագույն միջոց
04.07.2012
ԱՄՆ-ի բժշկական քոլեջներից մեկի աշխատակիցները հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ միջին կամ մեծ տարիքի կանայք պետք է հաճախ օգտվեն մոտոցիկլետից' որպես տեղափոխման միջոց: Այն կազատի կանանց օստեոպորոզից' ոսկրային հյուսվածքների քայքայումից:
Փորձագետների կարծիքով, հատկապես դրական ազդեցություն է ունենում վիբրացիան: Անգամ ակտիվ ֆիզիկական վարժությունները, դիետաները և վիտամին D-ի օգտագործումը չեն կարող օրգանիզմի վրա այդքան դրական ազդեցություն թողնել:
Գիտնականները նաև նշում են, որ բացի վիբրացիայի անհերքելի օգուտից, մոտոցիկլետ վարելը տոնուսի մեջ է պահում մեջքի, փորի, ձեռքերի բոլոր մկանները: Իսկ գլուխը աջ և ձախ թեքելով՝ մասամբ օգնում է նաև ողնաշարի պարանոցային հատվածում արյան շրջանառության կարգավորմանը, ինչն էլ դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
Իսկ ամերիկացի մոտոցիկլիստուհիները պահը բաց չեն թողել,վերցրել են հետազոտության արդյունքները և սկսել պրոպագանդել մոտոցիկլետ վարելը' որպես օրգանիզմի ծերացման դեմ պայքարի լավագույն միջոց: Դիտվել է 2913 անգամ
|