Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.12.2024

Մենք վերապրել ենք ինչպես Մերկուրի հետընթացը, այնպես էլ շատ կոշտ լիալուսինը. կարող ենք արտաշնչել և հանգիստ զբաղվել մեր գործերով, որոնցում, անկասկած, շատ բան է կուտակվել մինչև տարեվերջ: Աստղերը հաստատում են՝ ամանորյա տոներից առաջ վերջին արարը կանցնի առանց լուրջ ցնցումների։

Խոյ

Խոյ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին այս շաբաթ մեծ իրադարձություն է սպասվում, որը կօգնի նրանց շարժվել դեպի սեփական նպատակները։ Ճիշտ է, միևնույն ժամանակ չեք ցանկանա հաշվի առնել ուրիշների կարծիքը, իսկ դա կարող է հանգեցնել լուրջ կոնֆլիկտների։ Եղեք ավելի նրբանկատ և վերահսկեք ձեր զգացմունքները։ Երկուշաբթի ժամանակ հատկացրեք տեղի ունեցողը վերլուծելու, պլանավորելու և առաջնահերթությունների համար: Չորեքշաբթի դրսևորեք կամքի ուժ և զերծ մնացեք չմտածված գործողություններից՝ և՛ եթե շատ ուտելու ցանկություն եք զգում, և՛ եթե ցանկանում եք ձեր ցավն արտահայտել մտերիմներին: Շաբաթվա վերջում չափից դուրս նախաձեռնողականությունը կպատժվի, ուստի ձեզ հանգիստ պահեք և լռեք։

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերի համար ավելի լավ է ակտիվ լինեն ամեն ինչում։ Աստղերը խորհուրդ են տալիս չնստել մեկ տեղում։ Այս օրերը արագ որոշումներ կայացնելու, ոչ թե տքնաջան աշխատանքի համար են: Շաբաթվա սկիզբը կատարյալ է ճանապարհորդելու և ընկերների հետ հանդիպելու համար։ Երեքշաբթի պատասխանատվություն ստանձնեք կարևոր բանակցությունների համար և ինքնուրույն որոշումներ կայացրեք։ Հինգշաբթի գնացեք մարզասրահ կամ ինտենսիվ էներգիայի այլ ելք գտեք, հակառակ դեպքում կներքաշվեք կենցաղային կոնֆլիկտների մեջ: Ուրբաթ օրը բոլոր ջանքերը գործադրեք կարևոր նախագիծն ավարտին հասցնելու համար։ Ներկայումս ներդրված էներգիան գալիք տարում կհատուցվի։ Շաբաթ օրը ձեր երկրորդ կեսի հետ գաղտնի շփումը կլինի ձեր հարաբերությունները փրկելու բանալին:

Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ դժվար թե ցանկանան սովորական գործերով զբաղվել: Ավելի հավանական է, որ ձեզ գրավեն ուրախությունն ու զվարճամքը: Բայց դեռ պետք է ուշադրություն դարձնել աշխատանքին, հատկապես երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։ Փորձեք չանտեսել ձեր վերադասների ազդանշանները, դանք կարող են ձեզ վրա շատ լուրջ անդրադառնալ: Հինգշաբթի կարգի բերեք ձեր թղթերը և աշխատեք ամեն ինչին մոտենալ ստեղծագործաբար։ Ուրբաթ օրը զգայուն խոսակցությունները հաջողությամբ կպսակվեն, և դուք կկարողանաք հարթել հարաբերություններում տիրող սուր իրավիճակը։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է սպորտի և յոգայի, լողավազան այցելելու և երկար զբոսանքների համար։ Հանգստյան օրերին կարող է կարևոր նամակ կամ զանգ ստանաք:

Խեցգետին

Խեցգետին կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մոտ շաբաթը քաոսային կսկսվի։ Բայց թույլ մի տվեք, որ դա ձեզ անհանգստացնի, քանի որ հանգստյան օրերին մոտ ուրախ լինելու որոշ պատճառներ կլինեն: Երկուշաբթի և երեքշաբթի զբաղվեք աշխատանքային հարցերով, և, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ եկամուտ կստանաք։ Շաբաթվա կեսին ձեզ ճակատագրական հանդիպում է սպասվում, սակայն այն խոստանում է նոր նախագիծ, թե կրքոտ սիրավեպի սկիզբ, պարզ կլինի միայն մի քանի շաբաթից։ Ուրբաթ օրն այնքան էներգիա կունենաք, որ կկարողանաք սարեր շրջել։ Կարևորը՝ էներգիան մանրուքների վրա չվատնելն է։ Հստակ սահմանեք ձեր առաջնահերթությունները և քայլեր ձեռնարկեք: Կիրակի օրը մտածեք նոր ուղիներ ընտրելու մասին։ Հնարավոր է, որ ավելի լավ լինի փոխել ձեր սննդակարգը, զբաղվել հետաքրքիր հոբբիով կամ փնտրել աշխատանքի և կյանքի հավասարակշռություն: Ամեն ինչ լավ կլինի։

Առյուծ

Ընդհանուր առմամբ շաբաթը հաջող կլինի Առյուծների համար։ Ճիշտ է, ամեն ինչ շատ դանդաղ կշարժվի, և դա երկուշաբթի երեկոյան կսկսի ձեզ նյարդայնացնել։ Բայց մի փորձեք արագացնել իրադարձությունները, իրավիճակը միայն կվատթարանա: Իրադարձությունները, թեև դանդաղ, այնուամենայնիվ, ճիշտ ուղղությամբ են ընթանում: Երեքշաբթի օրը Առյուծները ամրության փորձություն կանցնեն։ Զսպեք ձեր էմոցիաները, մի արձագանքեք կատաղի քննադատների սադրանքներին և օգնության կանչեք նրանց, ում համախոհներ եք համարում։ Ուրբաթ օրը կենտրոնացեք տնային գործերի և կենցաղային խնդիրների լուծման վրա։ Շաբաթավերջին մոտ կարող է հարսանիքի կամ կնունքի քավոր դառնալու առաջարկ ստանաք. համաձայնեք: Շաբաթ օրը ավելի ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Մի՛ տրվեք շատակերությանը և մի՛ մոռացեք ջուր խմել։

Կույս

Այս շաբաթ Կույսերը պետք է դրսևորեն ինքնակարգապահություն և հաստատակամություն, փորձեն հնարավորինս արդյունավետ լինել՝ սա հատկապես կարևոր է տարեվերջին: Երեքշաբթի զգույշ եղեք սարքավորումների հետ աշխատելիս և հետևեք անվտանգության կանոններին, ուշադիր կարդացեք այն դեղերի հրահանգները, որոնք պատրաստվում եք ընդունել: Շաբաթվա կեսին ստեղծագործական ռեժիմով դրսևորվելու և գումար աշխատելու հնարավորություն կստեղծվի։ Տոներից առաջ փորձեք չծանրաբեռնել ձեր մարմինը, հատկապես ձեր լյարդը, և լրացուցիչ պարտավորություններ մի ստանձնեք: Մի հետաձգեք կենցաղային կարևոր խնդիրները, ինչպիսիք են ծորակի նորոգումը կամ ուռած լամինատի փոխելը: Ամեն ինչ կարգավորեք հիմա: Եվ նախօրոք հաշվարկեք հունվար ամսվա ձեր բյուջեն, այլապես տհաճ անակնկալներից խուսափել հնարավոր չի լինի:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները ստիպված կլինեն օգնության կանչել իրենց ողջ կյանքի փորձը, ինչպես նաև առավելագույն նրբանկատություն ու դիվանագիտություն դրսևորել: Վարքագծի ամենահաղթող գիծը զգույշ, բայց համառորեն ձեր շահերը առաջ մղելն է: Մի մոռացեք պարտականությունները բաշխելու մասին։ Այս շաբաթ գնացքով և հատկապես ինքնաթիռով երկար ճանապարհորդությունների մեկնելիս ուշադիր հետևեք ձեր իրերին. ուղեբեռը կորցնելու վտանգը շատ մեծ է: Այս շաբաթ փորձեք սահմանափակել առցանց գնումները, վճարումներ կատարելիս կարող եք հանդիպել խաբեբաների և գումար կորցնել: Շաբաթվա կեսին անպայման ժամանակ հատկացրեք սովորելուն՝ լսեք դասախոսություններ, դիտեք վավերագրական ֆիլմ: Մի՛ հետաձգեք ավագ հարազատների հետ շփումը տարվա վերջին օրերին, այլապես կփչացնեք ձեր արձակուրդները։

Կարիճ

Միայնակ Կարիճներին խորհուրդ չի տրվում նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատել։ Շատ ավելի կարևոր է աշխատել սխալների վրա, որոնք ոչնչացրել են ձեր նախկին հարաբերությունները։ Ընդհանրապես, այս շրջանն կատարյալ է ինքնազննման համար։ Կազմեք անցյալ տարվա ձեր հաջողությունների և հաղթանակների ցանկը: Սահմանեք նոր նպատակներ և բացահայտեք թույլ կողմերը: Ձեր քայլերն ուղղորդեք նվիրական երազանքն իրականություն դարձնելուն: Շաբաթվա սկզբին պարտքով գումար մի տվեք, այլապես այն այլևս չեք ստանա։ Երեքշաբթի օրը հատկապես զուսպ ու համբերատար եղեք՝ փոքր քայլեր արեք և ամեն ինչի կհասեք։ Չորեքշաբթին ձեր ամենահաջողակ օրն է, այնպես որ ազատորեն ստանձնեք ամենակարևոր գործերը: Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք կտրվելու և հանգստանալու համար:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները պետք է նրբանկատություն ցուցաբերեն գործընկերների և սիրելիների նկատմամբ։ Ինչքան հնարավոր է լուրջ վերաբերվեք տեղի ունեցողին։ Հատկապես ուշադիր եղեք երեխաների նկատմամբ՝ նրանք ձեր ուշադրության և միասին ժամանակ անցկացնելու կարիք ունեն: Հոգ տարեք նվերների և մթերքների նախօրոք ձեռքբերման մասին։ Պլանավորեք տոնական բոլոր օրերը և խստորեն հետևեք դրան, մի խճճվեք հանպատրաստի հրավերների ցանցում: Հինգշաբթի սկսեք մաքրել ձեր տունը և այն ավելի հարմարավետ դարձրեք։ Հոգ տարեք ձեր առողջության մասին և ժամանակ գտեք հանդիպելու այն մասնագետներին, որոնց այցը երկար ժամանակ հետաձգում էիք։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ կարող են աշխատանքային բարդ իրավիճակ ունենալ։ Փորձեք էմոցիոնալ չարձագանքել և ապագայի համար հետևություններ անել՝ ինչպես նախապես կանխատեսել նման խնդիրները։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հատկապես ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր թանկ են ձեզ համար։ Այս շրջանում նրանք կարող են շատ խոցելի լինել: Անհրաժեշտության դեպքում աջակցեք ձեր սիրելիներին և կատարեք ձեր բոլոր խոստումները, մի հետաձգեք այն մինչև հաջորդ տարի: Հինգշաբթի գործեք թիմով կամ խորհուրդ խնդրեք ավելի փորձառու գործընկերներից. մեկ ծաղկով գարուն չի գա: Բոլոր գործողությունները ժամանակին համակարգեք ղեկավարության հետ, որպեսզի սխալներ թույլ չտաք և չնյարդայնացնեք վերադասին: Ուրբաթ օրը մի կողմ թողեք մեծ ծրագրերը և ստանձնեք միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս։

Ջրհոս

Ջրհոսներ, զգույշ եղեք։ Ընթացիկ գործերը, ամենայն հավանականությամբ, ամենևին էլ այնպես չեն ընթանա, ինչպես պլանավորել էիք։ Այդ ամենը կուտակված հոգնածության հետևանքներն են։ Բացի այդ, մտերիմ մարդիկ կարող են ասել բոլորովին այլ բան, քան մտածում են, իսկ դա լրացուցիչ խնդիրներ կստեղծի։ Ջրհոսներն այս շաբաթ պետք է հատկապես պաշտպանվեն ցրտից, սառը ջուր չխմեն և խուսափեն կոշտ սնունդ ընդունելուվ՝ հնարավոր են ատամնաբուժական խնդիրներ առաջանան։ Այս շաբաթ այցելեք մաշկաբանի և կոսմետոլոգի։ Շաբաթվա վերջին հնարավոր է տրամադրության անկում։ Բարձրացրեք այն ամեն կերպ: Նվերներ գնեք ձեր երեխաների համար և նախօրոք պատրաստեք տոնական սեղանի ճաշացանկը։ Կիրակի օրը կոնֆլիկտի մեջ մի մտեք հարազատների հետ և մի վիճեք ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ։

Ձկներ

Այս շաբաթ կախարդական պահեր սպասեք սիրո մեջ և տպավորիչ հաջողություններ՝ աշխատանքում։ Սա լավ ժամանակ է սկսելու ավելի շատ վստահել ինքներդ ձեզ և ուրվագծել գալիք տարվա գործողությունների հստակ ծրագիր: Շաբաթվա սկզբին հանգստանալու ժամանակ չի մնա, և նույնիսկ, եթե բացարձակապես ուժ չի մնացել, համբերատար եղեք, մինչև տոները դուք պետք է պահպանեք ձեր ուժերը: Աստղերը զգուշացնում են, որ այս անգամ Ամանորն աղմկոտ ընկերական շրջապատում նշելը ձեր տարբերակը չէ։ Ավելի նախընտրելի է տնային ու հարմարավետ մթնոլորտը՝ նվազագույն թվով հյուրերով։ Միայն ամենամոտ մարդիկ: Նախապես տան մաքրություն արեք, որպեսզի շաբաթվա վերջում դեռևս որոշ ժամանակ գտնեք հանգստանալու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5068 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2026 թ․

02.03.2026
Աստղերը տոներ չեն նշում, ուստի նույնիսկ Կանանց միջազգային օրը կարող է բավականին դժվարին լինել։ Բայց ընդհանուր առմամբ, այս շաբաթը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար։


Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-03-2026 10:11
Անցած հանգստյան օրերին Սիդնի Սուինին ցուցադրեց իր համարձակ կերպարը՝ սադրիչ լուսանկարներում կեցվածք ընդունելով ներքնազգեստի իր SYRN ապրանքանիշը գովազդելու համար: 28-ամյա դերասանուհին, որը հունվարի 28-ին գործարկեց նոր ընկերությունը, կիրակի օրը գայթակղիչ լուսանկարներ հրապարակեց SYRN-ի պաշտոնական Instagram-ի էջում: «Էյֆորիա» սերիալի աստղը պատրաստվում է թողարկել նոր հավաքածու՝ Do What Makes You Naked անվամբ:
02-03-2026 10:00
Իրինա Շեյքը, որը վերջերս Սան Ռեմոյի փառատոնի համահաղորդավարն էր, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին: 40-ամյա սուպերմոդելը քայլել է Bottega Veneta-ի ցուցադրության ժամանակ: Նա ցուցադրությանը հայտնվել է՝ կրելով մոխրագույն վերարկու մերկ մարմնի վրա, սև գլխարկուվ ու ոսկե շղթա՝ պարանոցին:
02-03-2026 05:04
25-ամյա Եկատերինա Շկուրոն իր անձնական բլոգում կիսվել է ամուսնուց՝ Դմիտրի Կոզլովից բաժանվելու մասին։ Հայտնի դերասանուհին խոսել է իր անձնական խնդիրների մասին այն բանից հետո, երբ համացանցի օգտատերերը ակտիվորեն հետաքրքրվել են, թե ինչու է նա դադարեցրել ամուսնուն իր էջում ներկայացնելը։ Հեռուստաաստղը խոստովանել է, որ տարեսկզբից բաժանվել է ամուսնուց։
28-02-2026 12:03
Ադելիա Պետրոսյանը խախտել է լռությունը՝ 2026 թվականի Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերում իր անհաջողությունից հետո։ Որոշ ժամանակ անց մարզուհին կարողացել է վերանայել իրադարձությունները և անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչպես է հաղթահարում այդ անհաջողությունը և ինչ է դա սովորեցրել իրեն։ Այժմ նրա գլխավոր նպատակը մեդալները չեն, այլ ներքին վստահության վերականգնումը. «Ես հագնում եմ չմուշկներս և շարունակում առաջ գնալ»։
28-02-2026 11:50
Բացահայտվել է 46-ամյա կատակերգու և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանի ընկերուհու ինքնությունը։ Շոումենը վերջերս խոստովանել էր, որ սիրահարված է, բայց չէր բացահայտել նրա ինքնությունը։ Super-ի տվյալներով՝ արտիստի ընկերուհու անունը Լիլիա Կիոսե է։ 35-ամյա Լիլիան մեծացել է զինվորականների ընտանիքում, իսկ նրա եղբայրը քահանա է։ Կիոսեն կապեր ունի շոու բիզնեսի հետ. նա աշխատում է որպես դիմահարդար ռուսական ֆիլմերի և հեռուստաշոուների նկարահանման հրապարակներում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 775 անգամ
01.03.2026
Դիտվել է 705 անգամ
27.02.2026
Դիտվել է 505 անգամ
25.02.2026
Դիտվել է 363 անգամ
28.02.2026
Դիտվել է 302 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster