Ռուսաստանի թենիսի հավաքականը հաղթեց առանց Շարապովայի
06.02.2012
Ռուսաստանի թենիսի կանանց հավաքականը դուրս է եկել ֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթելով Իսպանիային: Չնայած որ Նադեժդա Պետրովան՝ Ռուսաստանի թենիսի հավաքականում Մարիա Շարապովային փոխարինողը, պարտվել է իսպանուհի Կարլե Սոարես- Նավարոյին 0:6, 3:6 հաշվով, Ռուսաստան- Իսպանիա հանդիպման ընդհանուր հաշիվը դարձել է 2-1: Այն մասին, որ Պետրովան է փոխարինելու Շարապովային, պարզ է դարձել խաղից մեկ ժամ առաջ. վերջինս բարձր ջերմություն է ունեցել: Այնուամենայնիվ, Ռուսաստանը դուրս եկավ կիսաեզրափակիչ ֆեդերացիայի գավաթի համար պայքարում Սվետլանա Կուզնեցովայի հաղթանակի շնորհիվ: Դիտվել է 5173 անգամ
Читать на русском
|