Ամառը մեզ անկնկալ խոնավ եղանակ է մատուցում այս տարի: Եվ տնից դուրս գալիս դժվար է կողմնորոշվել հագուստի հարցում… Ցանկանում ենք հագնել թեթև ամառային բոկոտիկներ, բայց եղանակը չի տրամադրում. ուժեղ անձրևին մեր գեղեցիկ բոկոտիկները կարող են նաև չդիմանալ: Այս հարցը լուծված է դիզայներական հետաքրքիր լուծման շնորհիվ:
Անձրևանոցով կրեատիվ կոշիկները նախ կհամապատասխանեն անձրևոտ եղանակին, և երկրորդ' դրանք անչափ պոզիտիվ են' ոչ պակաս, քան բոկոտիկները: Ձեռք բերելով Umbrella Shoes' մենք կպաշտպանենք անձևից կոշիկները և մեզ համար կապահովենք բարձր տրամադրություն: Չլուծված է մնում միայն ջրափոսերի հարցը :)
16-01-2025 11:22 «Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44 Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29 Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39 Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16 Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։