Իրինա Շեյքի և Ռոնալդուի հարսանիքին հաշված օրեր են մնացել: Կարծես թե բոլոր պատրաստությունները զույգը տեսել է: Մինչ Ռոնալդուն զբաղված է «Եվրո-2012» -ում ինչքան հնարավոր է շատ գոլեր գրանցելով, Իրինան կռվում է բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են քննադատել իր սիրելիին:
Օրերս նա վերջ դրեց իր և մոդել Բար Ռաֆայելիի ընկերությանը հանուն փեսացուի: Իմիջայլոց, վեճը սկսվեց Բարի պատճառով: Twitter-ի իր էջում Բարը քննադատել է Ռոնալդուի արտաքին տեսքը:
«Միակ բանը, որի մասին մտածում եմ Ռոնալդուին նայելիս, դա այն է, որ մազերի գելը կարելի է համարել օրենքից դուրս»,- գրել է գեղեցկուհի Բարը:
Իհարկե, նման գրառումը չէր կարող չհուզել Իրինա Շեյքին: Շեյքը խորհուրդ է տվել Բարին սովորել սիրել, և նկատել, որ ատելությունը չի զարդարում: Բարն էլ փորձել է արդարանալ. «Ես սիրում եմ քեզ և քո ընկերոջը: Պարզապես ես չեմ սիրում մազերի գել»:
Բայց դատելով նրանց խոսակցությունից՝ Ռաֆայելին դժվար թե Ռոնալդուի և Շեյքի հարսանիքի հյուրերի շարքում լինի:
Մինչ այս երկու գեղեցկուհիները վերջ են դնում իրենց ընկերությանը, Ռոնալդուն պատրաստվում է նորանոր խաղերի: Օրերս նա ուղղաթիռ էր ուղարկել սիրելիի' Շեյքի ետևից, որպեսզի վերջինս դիտի Պորտուգալիայի և Իսպանիայի խաղն ու ոգևորի իրեն:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: