Ինձ միշտ զարմացրել է ձնծաղիկի ծնունդը: Եթե այս մոլորակից չլինեի, եւ մեկը պատմեր, որ կոշտ, սառած հողի միջից կարող է ծաղիկ դուրս գալ, եւ այն էլ' այդքան նուրբ, դժվար թե հավատայի: Բայց դա լինում է: Գարունը սկսվում է ձնծաղիկներով:
Ինչպե՞ս է ստացվում, որ գործող լրագրողների բացարձակ մեծամասնությունը կանայք են, բայց ունենք «այրական» մամուլ, որտեղ լուսանկարներից հիմնականում տղամարդիկ են նայում, նրանց են անդադար մեջբերում… Պատասխանը շարունակում են մնալ Ջեյմս Բրաունի հայտնի երգի բառերը' «Սա տղամարդու աշխարհն է… »: Բայց երգն ունի շարունակություն' «… սակայն այն ոչինչ կլինի առանց կնոջ կամ աղջկա»: Եվ եթե հիշում եք, տեքստն ավարտվում է այս տողերով' «Նա (տղամարդը) կորել է ամայության մեջ: Նա կորել է դառնության մեջ»:
Կանայք պետք է ունենան իրենց լրատվամիջոցները, եւ սա' ոչ այն պատճառով, որ նրանք պիտի առանձնանան: Այլ այն հիմնավորմամբ, որ նաեւ մամուլում նրանք պիտի կարողանան իրագործել առօրյան գեղեցկացնելու իրենց գործառույթը եւ դա պետք է անեն ոչ թե ամիսը կամ շաբաթը մեկ անգամ (դա նմանվում է միայն տոն օրերին սեփական խնամքի մասին հիշող կնոջը), այլ ամեն օր:
Այս համոզումն էր, որ ծնունդ տվեց LN-ին ձմռան վերջին ամսի առաջին օրը: Երջանկություն է ունենալ նման նվիրված խմբագրակազմ, ընդամենը կես շաբաթում ստանալ այդքան շատ դրական արձագանքներ, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր ընթերցողներին: Սա LADYNEWS.am- ի առաջին երկուշաբթին է: Միասին սկսենք շաբաթը…
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: