|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
«Հայելի, հայելի…». կին լինելու հաճույքը
19.06.2012
Սիրում եմ, երբ կինը տարիների հետ չի կորցնում հայելուց կախվածությունը: Մի քանի տարի առաջ Ազգային գրադարանի զուգարանում հայելու առաջ շրթներկս էի թարմացնում' միաժամանակ պատահաբար խանգարելով հիսունին մոտ աշխատակցուհուն շիշը ծորակից ջուր լցնել :), երբ բախվեցի նրա կյանքի փիլիսոփայությանը. «Էս հայելին ձեզ լրիվ փչացնում է»: Այն ժամանակ էլ համամիտ չէի նրա հետ, չնայած ինձ մի պահ թվաց' այդ կնոջ ձայնով բոլոր գրադարակներից «մեր մեծերը» ինձ դիտողություն արեցին, հիմա առավել եւս համամիտ չեմ, երբ անզուսպ ցանկություն ունեմ բոլոր մեծերի եւ փոքրերի անունից խնդրելու կանանց կին մնալ միշտ' այսօր, վաղը, կյանքի բոլոր օրերին ու ժամերին…
Օրը սկսել' զգալով, որ կին ես: Եթե անգամ ուրիշ ոչ մի ոգեւորություն չկա քո կյանքում, առավոտյան անուշաբույր լոգանքն ու կոսմետիկ պարագաներով շրջապատված հայելու առաջ կանգնելը արդեն իսկ բորբոքում են լավ զգալու ցանկություն: Օրը սկսել որպես գերազանց բնորդ եւ հանճարեղ նկարիչ:) Իհարկե, կա ամեն բանի ընկալման պրիմիտիվ տարբերակը. մեկը կարող է զգալ իրեն ներկվելիս, մյուսը' թերապիա, իսկ որ ամենակարեւորն է, երկու դեպքում էլ զգացողությունը փոխանցվում է...
Առավոտյան աշխատանքի գնալիս տրամադրությունս բարձրացնում են երթուղայինում հանդիպող հատկապես միջին տարիքի խնամված կանայք: Կնճիռները համառում են, նա' նույնպես. չի անտեսել ոչ մի մանրուք' աքսեսուարները, տարիքին համապատասխան գեղեցիկ մանիկյուր, մազերի հարդարանքը, օծանելիքը, դեմքի արտահայտությունը... :) Ամեն անգամ նայում եմ ու մտածում' մենք պարտական ենք կին լինելուց հաճույք ստացող կանանց. նրանք շատ նուրբ էներգետիկա են ապահովում: Համոզված եմ' դա անպայման ներքին աշխատանք է պահանջում, եթե երիտասարդ տարիների հետ չի փոշիացել: Այդ ցանկությունը ժամանակին պետք է թարմացնել, ինչպես դիմափոշին կամ շրթներկն ես թարմացնում… Դիտվել է 15323 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|