Քեթի Փերին պատրաստվում է իր երկրպագուներին իսկական հեքիաթ պարգևել: Շատ շուտով նա հանդիսատեսի դատին կհանձնի Wide Awake երգի երկար սպասված տեսահոլովակը:
Երգչուհու տեսահոլովակները միշտ տարբերվում են իրենց գույներով ու տարօրինակ բովանդակությամբ: Այս անգամ էլ է Փերին հավատարիմ մնացել իրեն: Տեսահոլովակի հերոսներն են հայտնի Չամինգ արքայազնը՝ «Շրեք» մուլտֆիլմից, մի փոքրիկ աղջիկ, հետաքրքրասեր կատուն ու թունավորած ելակը:
Տեսահոլովակը պատրաստ կլինի հունիսի 19-ին, իսկ առայժմ կարող եք վայելել դրա հակիրճ տարբերակը: