|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Տխրությունը շռայլություն է
13.06.2012
Ոչ ոք այնքան լիարժեք չի ապրել, որ իրեն թույլ տա կյանքի սքանչելիության առաջ աչք փակել սեփական տխրության թեկուզ մեկ րոպեին: Ոչինչ մեզ չպետք է կտրի կյանքից սնուցումից: Կենսասիրությունը, չհանձնվելու համառությունը մեկընդմիշտ պետք է դարձնել սեփական կյանքի տանտերերը, որոնք կորոշեն իրերի դասավորությունը, ինչպիսի «հյուրեր» էլ գան-գնան:
Կարող եք ասել' այսպես մտածելը հեշտ է, իսկ գործնականում լինում է այնպես, ինչպես ստացվում է… Այո, այդպես է, եթե շարունակենք մեր պնդումները անել պասիվ կամ ակտիվ տխրության միջից: Տխրությունը մեր զգացողությունների վրա նստում է փոշու նման, ու միշտ չէ, որ ուրախ ենք, եթե ակնհայտ տխուր չենք: Դա մի տեսակ թակարդ-հոգեվիճակ է, երբ ցանկացած առիթ կարող է իշխանություն վերցնել մեր ինքնազգացողության վրա, նստել մեր տխրության նավակը ու քշել-տանել մեզ այնտեղ, ուր տխրում ենք…
Ներկայում լինելը, պահը զգալն ու ապրելը, արթնության վիճակը ուրախության աղբյուր են, որն ընդամենը պետք է անարատ պահել: Անցյալը երբեք այնքան թանկ չէ, որ նրա համար ներկայով վճարես: Ոչ էլ ապագան է այնքան էժան, որ գնես «դատարկ գրպանով»: Դիտվել է 7016 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|