Քեյթ Միդլթոնի հետ ամուսնությունից մեկ տարի անց արքայազն Ուիլյամը հարցազրույց է տվել iTV-ին ու պատմել, որ ամուսնությանը նախորդած ողջ գիշերվա ընթացքում քնել կարողացել է ընդամենը կես ժամ:
Ուիլյամը խոստովանել է, որ շատ անհանգիստ է եղել գիշերն ու տանջվել է անքնությունից: Քնել խանգարել են նաև պալատի մոտ հավաքված ամբոխի ձայները. «Ամբոխը երգում էր ողջ գիշեր: Անհանգստությունը, նյարդայնությունն ու աղմուկը պատճառ դարձան, որ քնել կարողանամ ընդամենը 30 րոպե»:
Փեսացուին անհանգստացրել էր նաև մեկ այլ փաստ. «Ճնշված էի, երբ 777 հոգուց կազմված հյուրերի ցուցակում չգտա որևէ ծանոթի: Գնացի թագուհի Ելիզավետայի մոտ և ասացի. «Ես ստացա ցանկը, բայց ոչ մեկին չեմ ճանաչում: Ի՞նչ անեմ»: Իսկ տաիկը պատասխանեց. «Ազատվիր դրանից ու նորը կազմիր: Հետո միասին մի քանի կարևոր մարդկանց կավելացնենք: Դա քո օրն է»:
Արքայազնը խոստովանել է նաև մեկ այլ բան՝ թագուհին ուղղակի հիանում է, երբ մի բան այնպես չի ընթանում. «Ես գիտեմ' նա սիրում է, երբ ինչ- որ բան ծրագրվածին հակառակ է ընթանում: Քանի որ, երբ մանրամասն նախագծած արարողության մեջ շեղումներ են լինում, առաջինը, ում մոտ դա ժպիտ է հարուցում, լինում են նա»:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: