Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շնչառական վարժություններ նիհարելու համար

29.05.2012

Վարժությունների այս կոմպլեքսը կոչվում է «Ցզյանֆեյ», որը չինարենից թարգմանաբար նշանակում է ճարպերից ազատվել: Երկու շնչառական վարժությունների շնորհիվ կարող եք կարճ ժամանակում ազատվել ավելորդ կիլոգրամներից' պահպանելով առողջությունը:
Այս վարժությունների կոմպլեքսը  հասանելի է բոլորին' ամեն տարիքի, սեռի և ֆիզիկական պատրաստության աստիճանի: Կազմված է երկու տիպի վարժություններից՝ «Ալիք» և «Գորտ»: Բոլոր վարժությունները կատարելիս հիշեք, որ մարմինը կաշկանդված չպիտի լինի, այդ իսկ պատճառով զերծ մնացեք որովայնը գրկող գոտիներից:

«Ալիք»

Այս վարժության շնորհիվ կորցնում եք քաղցածության զգացումը և շատ ուտելու ցանկությունը: Որոշակի ժամանակ ուտելու ցանկությունը դեռ կճնշի, բայց կսկսեք թուլություն չզգալ քաղցից:
Վարժությունը կատարում են հարթ տարածության վրա՝ պառկած վիճակում: Բայց եթե կա արդեն մեծ ցանկություն և փորձ, ապա կարող եք այն կատարել նաև կանգնած, նստած, քայլելիս, նույնիսկ հեծանիվ քշելիս:

Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք դեպի ծնկները, այնպես որ ուղիղ անկյուն ստացվի: Ձեռքի մի ափը կրծքավանդակին դնել, մյուսը' որովայնին: Հետո սկսեք շնչառական վարժությունը ձեռքերի սակավ օգնությամբ:
Խորը շունչ քաշելով մեծացնել կրծքավանդակի բարձրությունը, իսկ որովայնը որքան հնարավոր է ետ քաշել: Արտաշնչելու դեպքում կուրծքն է հետ քաշվում, իսկ որովայնը մեծանում է: Արեք դա առաց շատ մեծ ջանքերի: Կրծքի և որովայնի վարժությունը' վերև-ներքև, կարծես ալիք լինի: Շնչառությունը պիտի նորմալ լինի, իսկ եթե վարժության ընթացքում գլխապտույտ եք զգում, ապա դանդաղեցրեք շնչառությունը:

«Գորտ»

Նստեք 40 սմ բարձրություն ունեցող աթոռի վրա, այնպես որ ազդրերն ու մեջքը 90 աստիճան անկյուն կազմեն, իսկ ոտքերի բացվածքը հավասարվի ուսերի լայնությանը: Եթե Դուք կին եք, ապա սեղմեք ձախ ձեռքը բռունցքի նման, իսկ մյուսով բռնեք բռունցքը: Եթե տղամարդ եք, ապա հակառակը' աջը սեղմեք, իսկ ձախով բռնեք սեղմած բռունցքը: Ճակատով սեղմվեք բռունցքներին, փակեք աչքերը և ժպտացեք: Մարմինը պիտի լինի իդեալական հանգստի վիճակում: Փորձեք հանգստանալ ամենատարբեր մտքերից ու սթրեսներից: Հանգստացրեք ներքինն ու արտաքինը: Մի հատ լավ արտաշնչեք. կարծես ինչ-որ բանից շատ ուժեղ հոգնած եք: Սկսեք մտածել կյանքում Ձեզ համար ամենանաթանկի մասին, ու այդպես 1-2 րոպե, մինչև մարմինը իսկապես հանգստանա:
Հիմա անցնում ենք բուն վարժությանը: Շնչում եք քթով, իսկ հետո այդ օդը արտաշնչում բերանով: Նորից կրկնեք, բայց շնչեք հանգիստ, զգացեք, թե ինչպես է օդը մտնում թոքեր, որովայն և հետո դուրս գալիս: Մեկ անգամ էլ օդը շնչելով մի քանի վայրկյան փակեք բերանը և օդը պահեք այնտեղ, հետո միանգամից արտաշնչեք: Այսպիսով շնչառությունը նման է լինում գորտի շնչառությանը:

 

Դիտվել է 23271 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47
Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34
Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2026
Դիտվել է 448 անգամ
04.11.2026
Դիտվել է 417 անգամ
05.11.2026
Դիտվել է 359 անգամ
06.11.2026
Դիտվել է 306 անգամ
09.11.2026
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster