Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչ են կարդում հայուհիները. LN-ի «կրպակային» մեկ օրը

25.05.2012

Վերջերս երթուղային տրանսպորտում կողքիս նստեց մոտ 40 տարեկան մի կին, պայուսակից հանեց օրաթերթերից մեկն ու սկսեց կարդալ: Ողջ երթուղայինը «կասկածամիտ» հայացքով չափեց կնոջը, իսկ նա չնկատեց էլ: Խորասուզվել էր ընթերցանության մեջ այն աստիճան, որ անցավ իր կանգառը…

Մտածեցի' տեսնես հատուկենտ են արդյոք այդպիսի կանայք, ի՞նչ են կարդում հայուհիները և ի՞նչ ակնկալիքներով: Պատասխանը փնտրեցի լրագրողական աշխատանքի վաճառակետում: Թերթի կրպակում անցկացրած մեկ օրս ցույց տվեց' թերթ կարդացող հայուհին բնավ էլ հազվագյուտ երևույթ չէ:

Վաճառողուհին' տիկին Շահանդուխտը, իմանալով իր հետ գործը կիսելու ցանկությանս մասին, պատմեց' ինքը կարդում է բոլոր ստացած թերթերն անխտիր: Սկզբում կասկածեցի, հետո, լսելով նրա նրբագույն դիտողությունները՝ այս կամ այն թերթի լրագրողներին ու խմբագիրներին ուղղված, հասկացա' զրուցակիցս այնքան է կարդացել, որ շատ լրագրողներից ավելի լավ է պատկերացնում ժուռնալիստական դաշտը:

Թերթի կրպակը դեռ նոր էր բացվել, երբ եկավ 60-ն անց մի կին, գնեց ընդդիմադիր ուղղվածության օրաթերթ: Նրա հեռանալուց հետո վաճառողուհին ասաց, որ կինը մշտական այցելու է, գործի գնալուց առաջ պարտադիր գնում է սիրելի թերթը:

Կրպակի երկրորդ գնորդուհին հայտնվեց գործարար կնոջ շտապող կերպարով, հեռացավ' աչքի անցկացնելով գնած օրաթերթը:

Հետո մեկը մյուսի հետևից սպառվեցին խաչբառները: Տիկին Շահանդուխտն ասաց, որ գնորդուհիների մեծ մասն ուսուցչուհիներ են մոտակա դպրոցում: Առնում են տարբեր խաչբառներ ու ասում են՝ հաճախ դրանցից թեմաներ են գտնում դասավանդման համար:

Կրպակն ունեցավ նաև 4 ռուսախոս ընթերցողուհիներ, ովքեր գնեցին համապատասխանաբար Даша, Люблю готовить, Аргументы и факты, Бабушкин рецепт պարբերականները:

Եկան նաև երկու քույրեր, ովքեր այդպես էլ չգնեցին փնտրած «Լիզա»-ն, քանի որ կազմից արդեն հասկացան' այդ համարն իրենք արդեն ունեն, իսկ նորը չկար:

Կեսօրից հետո վաճառքը խիստ դանդաղեց, ավելի ուշ կրպակին մոտենում էին միայն հեռախոս լիցքավորելու և, երբեմն, աշխատանքի տեղավորմանն ու անշարժ գույքի առուծախին անդրադարձող թերթեր գնելու համար:
Տիկին Շահանդուխտը պատմեց, որ կանայք լավ սպառում են նաև ժամանցային բնույթի այն ամսագրերը, որոնք համեմատաբար էժան են' մոտ 500 դրամ: Այդ օրը, սակայն, ոչ մի օրինակ չվաճառվեց:

Կրպակն օրվա վերջում մեծ քանակությամբ թերթեր հետ ուղարկեց խմբագրություններ: Զրուցակիցս անհանգստացավ հատկապես այն ամսագրերի համար, որոնցից ստանում էր ամեն անգամ մեկ օրինակ և նույնությամբ էլ հետ էր վերադարձնում. «Ամսագրեր կան, որ, ոնց զմռսած ուղարկում են ինձ, այնպես զմռսած էլ հետ եմ ուղարկում»: Կանայք հաճախ են խնդրում այդ պարբերականները, բայց բավարարվում են միայն կազմը դիտելով: Տիկին Շահանդուխտը պարզաբանեց, որ պատճառը բարձր գինն է:


Լարա Առաքելյան

 

Դիտվել է 6205 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1207 անգամ
21.10.2026
Դիտվել է 361 անգամ
20.10.2026
Դիտվել է 351 անգամ
22.10.2026
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster