Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենահամարձակ նշանները

22.10.2020

Վախը զարգացման համար արգելակ է, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խիզախ մարդիկ մեծ բարձունքների են հասնում: Նրանք գնում են ցանկացած ծայրահեղության՝ պոկելով ճակատագրից այն, ինչ իրենցն է: Վախի բացակայությունը նրանց տալիս են աստղերը:Գոյություն ունի նման հինգ Կենդանակերպի նշան:

Նույնիսկ, եթե ձեր նշանը չկա ամենահամարձակների ցուցակում, դա չի նշանակում, որ նպատակասլացությամբ և վճռականությամբ չեք կարող նրանց գերազանցել: Կասկածը մի կողմ դրեք՝ չ՞է որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունները:

1-ին տեղ․ Առյուծ

Քաջությունը եռում է նրա երակներում: Առյուծը սիրում է ռիսկի դիմել, ընդ որում՝ մեծ ծավալներով: Նա միշտ ստանում է իրենը, քանի որ այլ կերպ չի կարող լինել: Չկան իրավիճակներ, հանգամանքներ կամ մարդիկ, որոնք կարող են վախեցնել Առյուծին, քանի որ նա չի ընկրկում փոփոխության առջև, համարձակորեն նայում է առաջ, գիտի, որ սիրում հաղթել: Բնականաբար, նա շատ ավելի հաճախ է հաղթում, քան պարտվում:

2-րդ տեղ․ Խոյ

Չկա որևէ  գործոն, որը կարող կանգնեցնել Խոյին, ով որոշել է հասնել իր նպատակին։ Այս նշանն արգելակներ չունի, և հետդարձ էլ չունի: Նա սիրում է նախ անել, և հետո միայն մտածել, կյանքի ձանձրալի ընթացքը լցնում է տպավորիչ գործողություններով, որոնք մեծ քաջություն են պահանջում: Նա ապրում է կրքով, բնազդներով և հետաքրքրասիրությամբ՝ համաձայնվելով գնալ ցանկացած արկածների, քանի որ դա նրա կյանքի բնականոն բնույթն է:

3-րդ տեղ․ Կարիճ

Կարիճը ծնվում է անվախ: Նա սիրում է հաղթանակի համն ու իր երազանքները, ուստի երբեք չի հրաժարվում դրանցից: Ծայրահեղականությունը, փառասիրությունը և առաջ շարժվելու անզուսպ ձգտումը հաճախ նրան բերում են մի իրավիճակի, երբ վառվում է: Բայց դա միայն ոիժեղացնում է Կարիճի հետաքրքրությունը: Մի պահ թաքնվելուց հետո՝ նա նոր թափով է մտնում ճակատամարտ, որտեղ մարտնչում է մինչ վերջին շունչը՝ ոչ մի կերպ չզիջելով թշնամուն:

4-րդ տեղ․ Ջriրհոս

Ջրհոսի անխոհեմ գործողությունները հաճախ մարդկանց ստիպում են ցնցում ապրել: Զվարճանալու համար նա կարող է անել այնպիսի բաներ, որոնցից  մասին ուրիշները կվախենային անգամ մտածել: Ջրհոսին անհնար է ինչ-որ բանով վախեցնել, ուստի նա չի էլ փորձում խուսափել ամենասուր անկյուններից: Անգերազանցելի միտքը, վճռականությունն ու արկածախնդրության ոգին թույլ են տալիս նրան հաղթել միշտ և ցանկացած պարագայում: Ջրհոսի համար շատ հեշտ է կառավարել իրադարձություններն ու մարդկանց, ինչպես նաեւ դուրս գալ սթրեսային իրավիճակներից:

5-րդ տեղ․ Աղեղնավոր

Աղեղնավորի համարձակությունը կայանում է նրանում, որ նա չի վախենում ռիսկերից և միշտ պատրաստ է արկածախնդրությունների: Միակողմանի տոմս վերցնելը և ամեն ինչ մի կողմ թողնելը սովորական պատմություն է: Ավելորդ է ասել, որ անցյալում չսիրված աշխատանքը, հնացած հարաբերությունները, վատ սովորությունները թողնելը նրա համար բացարձակ խնդիր չէ: Հանուն անձնական առաջընթացի և դեպի լավը փոփոխությունների, Աղեղնավորը ռիսկի կդիմի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6513 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով

26.06.2025
Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 413 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 391 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster