ՄԵԿ ՏՈՂՈՎ |
15-05-2012 11:27 Մայիսի 15-ին կդիտվի խիստ փոփոխական եղանակ, օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում՝ մինչև 18-20մ/վրկ:
|  |
|
|
14-05-2012 13:00 Կանանց իրավունքների կենտրոնը մայիսի 15-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպում է ռոք համերգ' «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիայի շրջանակներում, The Beautified Project խմբի մասնակցությամբ:
|  |
|
|
14-05-2012 11:16 Հունաստանում կառավարություն ձեւավորելու բանակցությունները կրկին ձախողվել են. նախագահ Կառոլոս Պապուլյասին նորից չի հաջողվել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման հարցում:
|  |
|
|
14-05-2012 10:40 Մայիսի 14-ին hանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ:
|  |
|
|
12-05-2012 13:37 Մայիսի 12-14-ին հանրապետության ողջ տարածքում ցերեկը սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում մինչեւ 20-23մ/վրկ:
|  |
|
|
12-05-2012 12:18 Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
|  |
|
|
11-05-2012 16:38 Մայիսի 11-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 394.47 դրամ' առաջին անգամ 2012 թ. գերազանցելով 394-ի սահմանը:
|  |
|
|
11-05-2012 14:14 Անշարժ գույքի գործարքները Հայաստանում պակասել են, գները' նվազել. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
|  |
|
|
11-05-2012 11:32 Մայիսի 11-ին կդիտվի փոփոխական եղանակ, ամպամածության ավելացում, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում մինչև 18-20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
|  |
|
|
10-05-2012 18:55 Մաշտոցի պուրակում բոլոր կրպակներն արդեն ապամոնտաժվել են:
|  |
|
|
10-05-2012 16:29 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում մայիսի 10-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 393.69 դրամ՝ նախորդ կայացած առեւտրային նստաշրջանի (մայիսի 7-ի) համեմատ թանկանալով 0.19%-ով կամ 0.75 կետով:
|  |
|
|
10-05-2012 13:32 Հայաստանում անպտղությունը մոտեցել է 20 տոկոսի շեմին. լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
|  |
|
|
10-05-2012 10:53 Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այսօր մեկնարկում է Անանդ - Գելֆանդ բացառիկ չեմպիոնական մրցախաղը' Աշոտ Վարդապետյանի մրցավարությամբ:
|  |
|
|
10-05-2012 10:20 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանն իր աջակցության մասին:
|  |
|
|
09-05-2012 14:00 Ստեփանակերտի ռազմական շքերթում ցուցադրվել են հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
|  |
|
|
09-05-2012 11:05 Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։
|  |
|
|
08-05-2012 17:48 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում մայիսի 8-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել. պատճառը դոլարի չափազանց թանկ առաջարկն է (1դոլար/394 դրամ):
|  |
|
|
08-05-2012 15:57 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
|  |
|
|
08-05-2012 11:30 Մայիսի 8-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, ինչպես և նախորդ օրերին, ինտենսիվ անձևներ են հավանական տեղ-տեղ, առավելապես արևելյան շրջաններում:
|  |
|
|
07-05-2012 18:56 Գարեգին Բ-ն մեկնել է Արցախ` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին:
|  |
|
|