Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2016 07:37
Մեծ Բրիտանիայում վեգանների թիվը 10 տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 360%-ով. պարզվել է, որ 15 տարեկանից բարձր շուրջ 542 հազար մարդ անցել է բուսակերության։
19-05-2016 07:33
Աստանայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից․ նրանց բաժին են ընկել Ուկրաինայի ներկայացուցիչները:
19-05-2016 07:26
Ըստ Euromonitor International-ի՝  թեյի նկատմամբ կախվածություն ունեցող առաջատար երկրներն են Ուզբեկստանը (բնակչության մեծ մասը), Քենիան (99,2%), Ադրբեջանը (99,1%), Պակիստանը (99%), Չինաստանը (98,9%) և Եգիպտոսը (98,5%),  սուրճ նախընտրում են Գվատեմալայում (99,6%), Դոմինիկյան Հանր. (99%), Բրազիլիայում և Էկվադորում (97,4%), Հունաստանում (96,8%), ինչպես նաև՝ Դանիայում (92,2%):
19-05-2016 07:21
Գենետիկորեն փոփոխված սննդամթերքը անվտանգ է մարդու եւ շրջակա միջավայրի համար. նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները:
19-05-2016 07:17
Դանիայում քննարկում են կարմիր մսի համար հարկ սահմանելու հնարավորությունը. առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ փորձագետները հանգել են եզրակացության, որ կլիմայի փոփոխությունն էթիկական խնդիր է:
18-05-2016 07:50
Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի տասնյակ տեսակներով հիվանդանալու ռիսկը. ըստ Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտի, դա հաստատվել է նոր մեծամասշտաբ հետազոտություններով:
18-05-2016 07:34
Christie`s-ը հազվագյուտ երանգով կապույտ ադամանդ է աճուրդի հանել. աճուրդը կկայանա մայիսի 18-ին, 14.62 կարատանոց ադամանդը կոչվում է «Օփենհեյմերի լազուր» և գնահատվում է 38-45 մլն դոլար:
18-05-2016 07:30
Անչափահասների իմպուլսիվության և հարբեցողության միջեւ գենետիկ կապ կա, պնդում են հոգեբանները․ նրանք անչափահասների հարբեցողության մեղավոր են համարում KALRN գենը, որը պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար:
18-05-2016 05:48
Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչը Facebook Live ծառայությունում ցուցադրել է իր կնոջ ծննդաբերությունը. տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 25 հազար օգտատեր:
18-05-2016 04:44
ԱՄՆ գիշերային ակումբներից մեկում 35-ամյա Մայլք Այրլենդն չի կարողացել զսպել իր ցանկութունը և փորձել է դիպչել 28-ամյա մերկապարուհի Սուկի Շագիրի մարմնին․ կինը կոշիկի կրունկով հարվածել է Մայքի դեմքին՝ կոտրելով նրա քիթն ու այտոսկրը:
17-05-2016 07:47
Change.org կայքում «Եվրատեսիլ-2016» մրցույթի արդյունքները վերանայելու պահանջագիր է հայտնվել. ներկա պահին պահանջագիրն անհրաժեշտ 35 հազարից ստորագրել է 29 հազար մարդ:
17-05-2016 07:41
Ռուս Դաշիկ Գուբանովա Ֆրեկելը 13 տարի` 2003 թվականից սկսած չի կտրել մազերը` դրանք հասցնելով մինչև կրունկներ:
17-05-2016 07:33
Այլ անձի ներկայությամբ առաջացող անվտանգության զգացողությունը կանխում է վախի փոխանցումը. գիտնականներ
17-05-2016 07:30
Նյու Յորքի «Vinnie`s Pizzeria» պիցերիան որոշել է պիցցան մատուցել տուփով, որը նույնպես պիցցայից է պատրաստված:
17-05-2016 05:45
Գիտնականները կատարած հետազոտության արդյունքում պարզել են, որ մաշկային հիվանդության հիմնական գործոնը հանդիսանում են ոչ թե սնկերը, այլ մանրէների հարաբերակցությունը:
16-05-2016 08:56
Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը:
16-05-2016 08:51
Կանայք հաճախ պայքարում են փոքր մրցակցությամբ պաշտոնի համար. գիտնականներ
16-05-2016 08:49
Դեռ 20-30 տարի առաջ Հայաստանում ամուսնալուծությունը հազվագյուտ երեւույթ էր, սակայն այսօր 1000 ամուսնություններից մոտ 205-ը վերջանում է ապահարզանով։
16-05-2016 07:53
Սերենա Ուիլյամսը նվաճեց կարիերայի 70-րդ տիտղոսը. աշխարհի առաջին ռակետը հաղթել է Իտալիայի մայրաքաղաքում կայացած մրցաշարում:
16-05-2016 06:55
«Եվրատեսիլի» ժյուրիի Դանիայի անդամը սխալմամբ Ուկրաինային է միավորներ տվել` Ավստրալիայի փոխարեն
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 413 անգամ
25.06.2025
Դիտվել է 396 անգամ
30.06.2025
Դիտվել է 384 անգամ
26.06.2025
Դիտվել է 375 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster