Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-08-2015 05:16
Հնդկաստանի Ռայփուր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է դպրոցի տնօրենին, որին կասկածում են մանկապղծության մեջ. նախնական տվյալներով, նա դպրոցի տանիքում բռնաբարել է նախադպրոցական տարիքի մի երեխայի:
27-08-2015 09:29
Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասար է 1 ժամ մարզումների. հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել ոչ միայն առողջության համար, այլև՝ կազմվածքի:
27-08-2015 09:26
Շոտլանդացի գիտնականները պնդում են, որ աշնանը մարդիկ հատկապես հակված են ավելորդ կիլոգրամներ հավաքելուն: Պատճառն ամպամած եղանակն է կամ արևի լույսի պակասը:
27-08-2015 09:24
Ըստ գիտնականների՝ չափազանց նիհար, բարձրահասակ կամ գեր կանայք տղամարդկանց մոտ սեքսուալ հետաքրքրություն չեն առաջացնում, քանի որ ենթագիտակցական մակարդակում նրանք ընդունվում են որպես առողջության հետ խնդիրներ ունեցողներ:
27-08-2015 09:08
Չինաստացի մի կին ցանկացել է սեփական երեխային բուժել էպիլեպսիայից և այդ նպատակով նրան ստիպել է ուտել... կենդանի գորտեր․ արդյունքում՝ 3-ամյա փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել ինֆեկցիայով:
27-08-2015 09:00
Hilton հյուրանոցների ցանցի ծառայություններից վճարովի պոռնոալիքները կհանվեն. ընկերությունում այս քայլը բացատրել են այցելուների ցանկությամբ:
26-08-2015 08:34
Բրիտանացի գիտնականները համեմատել են մի շարք մրգերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա․ ըստ հետազոտության արդյունքների՝ ծիրանից հետո ամենաօգտակար միրգը խնձորն է։
26-08-2015 08:29
Ջեսիկա Չեսթեյնը կխաղա «Կենդանաբանական այգու սեփականատերը» դրամայում գլխավոր դերը. ժապավենում գործողությունները տեղի կունենան 1939-ին Լեհաստանում:
26-08-2015 08:24
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն ասել է, որ քաղցկեղով հիվանդ իր ամուսինը ցանկանում է մահանալ իր գրկում:
26-08-2015 08:18
Պեկինի միջազգային օդանավակայանում Չժաո անունով ուղեւորուհին մի ամբողջ շիշ կոնյակ է խմել, քանի որ թույլ չեն տվել այն ինքնաթիռ բարձրացնել:
26-08-2015 06:31
Ամերիկացի մոդել և դերասանուհի Էմմա Ռոբերթսը` դերասան Էրիկ Ռոբերթսի դուստրը և Ջուլյա Ռոբերթսի ազգականուհին, դարձել է ներքնազգեստի Aerie բրենդի դեմքը:
25-08-2015 08:56
Tech Insider-ը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «խլել է» առաջատարությունը ամերիկացի երգչուհի Բեյոնսեից Instagram-ում:
25-08-2015 08:51
Ralph Lauren ընկերությունը Omsignal-ի հետ համատեղ կթողարկի PoloTech «խելացի» վերնաշապիկների առաջին հավաքածուն․ դրանք կունենան սենսորներ, որոնք կհետևեն հագուստի տիրոջ մարմնի ֆիզիկական ցուցանիշներին:
25-08-2015 08:47
Բրիտանական Ուոլսոլ քաղաքում հատուկ ծառայությունները երեխային վերցրել են ընտանիքից, քանի որ ծնողները չափազանց տարված են համակարգչային խաղերով:
25-08-2015 08:41
Գիտնականների պնդմամբ՝ լավատեսորեն տրամադրված մարդիկ իրենց դրսեւորումներում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան հոռետեսները:
25-08-2015 06:58
Սոցկայքերում նոր թրենդ է տարածվել` հայտնիները ջրահարսի կերպարով. nախրոդ շաբաթ դստեր` Նորթի և զարմուհու հետ ջրահարսի հագուստով լուսանկարը սոցկայքի իր էջում է տեղադրել Քիմ Քարդաշյանը:
24-08-2015 09:58
Խմեք օրական 2 լիտր հանքային ջուր` առանց գազի, և ձեր մաշկը հիասքանչ կլինի. hեղուկի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է ներսից, որն օգնում է լավ մարսողությանը։
24-08-2015 09:56
Օհայոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կոնֆլիկտները օրգանիզմում բարձրացնում են գրելինի` «քաղցի հորմոնի» մակարդակը:
24-08-2015 09:54
Կարլ Լագերֆելդը հայտարարել է, որ այս ամառ պայուսակը պետք է լինի ոչ պարզապես փոքր, այլ մանրադիտակային. չցանկանալով նորաձևության միտումից հեռու մնալ` Dior-ը թողարկել է Mini Be Dior-ը։
24-08-2015 09:49
Սերն ու ընտանիքն այնքան էլ անհրաժեշտ չեն հոգեկան հավասարակշռության եւ հանգստության համար. այդ մասին խոսվում է Նոր Զելանդիայի Օոուքլենդի համալսարանի գիտնականների վերջին հետազոտություններում: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 642 անգամ
23.04.2024
Դիտվել է 190 անգամ
25.04.2024
Դիտվել է 136 անգամ
26.04.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster