Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2016 09:29
Այսօր Քնի համաշխարհային օրն է. այն առաջին անգամ նշվել է 2008-ի մարտի 18-ին և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն տարի մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: 
18-03-2016 09:26
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների փորձարկումները ցույց են տվել, որ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում գլխուղեղում հիշողության կենտրոնի խթանման շնորհիվ հնարավոր է վերականգնել հիշողությունները:
18-03-2016 09:22
Ֆրանսիայի բնակիչներն աշխարհում ամենաշատն են վիսկի խմում. Bonial ընկերության անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ մեկ ֆրանսիացին տարեկան միջինը 2.15 լիտր վիսկի է խմում:
18-03-2016 09:18
Կոպենհագենի իշխանությունները որոշմամբ այստեղ սկսել են վաճառել այն մթերքները, որոնք սուպերմարկետներն աղբն են նետում․ «WeFood» խանութում վաճառվում են միայն ժամկետանց կամ վնասված ապրանքներ, որոնք գինը նախնականից 50-70%-ով ցածր է:
18-03-2016 08:28
Հանրահայտ բրիտանական Massive Attack խումբը թողարկել է իր նոր տեսահոլովակը, որում նկարահանվել է 42-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսը:
17-03-2016 09:05
Անգլիացի զույգն իր հարսանիքն արել է ութ երկրում. նրանք եղել են Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Նեպալում, Մավրիկիայում և Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, յուրաքանչյուրում կազմակերպել են հարսանիք, իսկ հարսն ամեն անգամ հագել է նոր զգեստ: 
17-03-2016 08:48
Ֆրանսիայում 91-ամյա կինը կարողացել է գիտական աստիճան ստանալ` պաշտպանելով դիսերտացիան, որի վրա աշխատում էր 30 տարի, հայտնում է Ouest-France-ը:
17-03-2016 06:09
Շերը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ մոր` նախկին դերասանուհի Ջորջիա Հոլթի հետ է. Շերն այս տարի դառնում է 70 տարեկան, իսկ նրա մայրը 90 տարեկան է:
17-03-2016 05:51
Գերմանիայի կառավարությունն օրինագիծ է ստորագրել, որը նախատեսում է սեռական հողի վրա իրականացվող հանցագործությունների մասին օրենսդրության խստացում. հանցագործին կարելի է պատասխանատվության ենթարկել, եթե անգամ նա ֆիզիկապես զոհին դիմադրության չի մղել:
17-03-2016 04:56
Գերմանիայում քուրդ զարմիկը կրակել և սպանել է 21-ամյա զարմուհուն, իր հետ ամուսնանալուց հրաժարվելու համար, տեղեկացնում է dailymail.co.uk-ը:
16-03-2016 09:22
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը Փարիզի Plaza Athռnռe հյուրանոցում բացել է Dior Institute գեղեցկության ինստիտուտը: 
16-03-2016 09:17
Եթե ճաշից առաջ մարդը լուսանկարում է ուտելիքը և լուսանկարը տեղադրում սոցկայքերում, սնվելը նրան ավելի մեծ հաճույք է պատճառում. գիտնականներ:
16-03-2016 09:13
Մելբուրնում Լաշ Սաքս անունով «սոցիա-մեդիա ակտիվիստ» -ը, ով հայտնի է քաղաքի պատերի վրա հակասական նկարների պատկերմամբ, պատկերել է Քիմ Քարդաշյանի մերկ սելֆին. 1 օր անց պատկերված սելֆին դարձել է վանդալիզմի զոհ։
16-03-2016 09:06
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում նախկին մերկապարուհի Էմբեր Լոուրեն Բապտիստեն 40 մլն դոլարի պահանջով հայց է ներկայացրել` նշելով, որ 13 տարի շարունակ իրեն սեռական ստրկության մեջ են պահել:
16-03-2016 07:19
Մաիրխուանայից պատրաստված Epidiolex դեղը կարող է հաղթել էպիլեպսիային․ այս մասին հայտարարաել է Ամերիկյան GW Pharmaceuticals ընկերությունը։
15-03-2016 09:09
Օրական ընդամենը մեկ բաժակ կանաչ թեյը զգալիորեն կնվազեցնի սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկը և կերակարացնի կյանքը. այս փաստն ապացուցել են ճապոնացի գիտնականները։
15-03-2016 09:02
Բջջանյութով հարուստ ամբողջական հատիկից հացն օգտակար է շաքարախտով հիվանդների համար. ըստ մասնագետների՝ տարեկանի և ցորենի հացը լավացնում է նաև ինսուլինի նկատմամբ ռեակցիան, օգնում նաև նիհարելուն:
15-03-2016 08:59
Չինաստանի Շանդոնգ նահանգում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` տեսնելու 100 մետրանոց հարսի քողով չինացի կնոջը:
15-03-2016 08:58
Գերմանիայում He Space մասնավոր կադրային գործակալությունը թեկնածուներ է փնտրում, ովքեր կցանկանան դառնալ երկրի պատմության առաջին կին տիեզերագնացը:
15-03-2016 05:06
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը՝ Քայա Հերբերը, մասնակցել է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին. Ֆոտոշարքի համար նա կեցվածք է ընդունել դիզայներական հագուստով, պարել է և կերել Erin McKenna`s Bakery-ի թխվածք:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 618 անգամ
23.04.2024
Դիտվել է 178 անգամ
25.04.2024
Դիտվել է 117 անգամ
26.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster