Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-10-2016 01:02
Աճուրդի է հանվել արքայադուստր Դիանայի Audi ավտոմեքենան. 1994 թվականին արքայադուստր Դիանայի գնած Audi-ն վաճառքի է հանվել Jewels in the Crown աճուրդի շրջանակում, որը կայանալու է այս տարվա նոյեմբերին:
08-10-2016 00:54
Ամերիկյան գիտնականները հստակ պատճառներ են գտել, թե ինչու է, ի տարբերություն մեծահասակների, պատանիների համար ավելի դյուրին սովորելը.պատճառը նեյրոնային շղթաների առանձնահատկության մեջ է, որոնք հիպոկամպը կապում են ուղեղի գծավոր մարմնի հետ:
08-10-2016 00:11
Դերասանուհի Էմի Ադամսը կխաղա «Հմայվածը» սիքվելում, հայտնում է The Guardian-ը. հեքիաթի շարունակությունը ստացել է «Հիասթափվածը» անունը:
07-10-2016 08:17
Մարդու կյանքի առավելագույն միջին տեւողությունը կազմում 115 տարի է. գիտնականների եզրակացությունների համաձայն՝ մարդու կյանքի բացարձակ առավելագույն տեւողությունը հավասար է 125 տարվա:
07-10-2016 08:14
Քիմ Քարդաշյանը, որին օրերս Փարիզի հյուրանոցում կողոպտել էին, իրեն է մեղավոր համարում կատարվածի համար. Քիմն ափսոսանք է հայտնել սոցցանցերում իր հարստությունը ցուցադրելու համար:
07-10-2016 08:12
Երգչուհի Քայլի Մինոուտը չի ամուսնանա մինչև նրա հայրենիքում` Ավստրալիայում, միասեռ ամուսնությունների օրիանկանցումը.այդ մասին հայտնել է նրա փեսացուն` բրիտանացի դերասան Ջոշուա Սասը:
07-10-2016 08:06
Մահից հետո կյանքը չի ավարտվում, այլ շարունակվում է զուգահեռ աշխարհում, որտեղ իրականությունը մեր սովորականին նման չէ․ այսպիսի տեսություն են առաջ քաշել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի աշխատակիցները:
07-10-2016 07:16
Համացանցում հայտնվել է Ժակլին Քենեդիի մասին կենսագրական ֆիլմի թիզեր-թրեյլերը, որում գլխավոր դերը խաղացել Է Նատալի Փորթմանը:
06-10-2016 08:45
Գիտնականները պարզել են, որ շոկոլադից կախվածություն գոյություն ունի․ ըստ նրանց՝ այն նման է թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությանը:
06-10-2016 08:42
Ամերիկացի եւ իտալացի գիտնականները պարզել են, որ ոստրեները կարող են քաղցկեղ առաջացնել. կենսաբանների խոսքով՝ գլոբալ ջերմացումը նպաստում է ջրում վտանգավոր մանրէների բազմացմանը, որոնք մահացու են մարդու համար:
06-10-2016 06:48
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել․ դա ապագայում թույլ կտա ստեղծել դեղ, որի միջոցով հնարավոր կլինի ճնշել ինքնասպանության հակվածությունը:
06-10-2016 04:52
Ամերիկացի հոգեբանները փոխադարձ կապ են գտել կաթնասունների հորանջելու տևողության և գլխուղեղի չափերի միջև. կաթնասուններից ավելի երկար են հորանջում կապիկները, քանի որ նրանց գլխուղեղի կեղևում հաշվվում է 12 միլիոն նեյրոն, ամենաարագը հորանջում են մկները՝ 1.5 վայրկյան:
06-10-2016 03:56
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կորտ դուրս կգա 2017-ին, այլ ոչ թե` 2018-ին. նա բողոք է ներկայացրել Թենիսի համաշխարհային ֆեդերացիայի կողմից երկամյա որակազրկման դեմ, և մարզական արբիտրաժային դատարանը կրճատեց այն՝ մինչև 15 ամիս:
05-10-2016 08:16
Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին` որպես Ուսուցչի համաշխարհային օր:
05-10-2016 08:07
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ հոգեւոր առումով ավելի զարգացած են և հակված են Աստծուն հավատալուն:
05-10-2016 07:11
Երբ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց, վերջիններս ագրեսիա են դրսեւորում, հանցագործություններ կատարում և մտնում սեռական անկանոն կապերի մեջ․ այսպիսի եզրակացության են հանգել Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանի գիտնականները:
05-10-2016 06:23
Ճապոնացիների կարծիքով` բանանը հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններ ունի. այդ հատկությունները լավագույնս դրսևորվում են այն ժամանակ, երբ բանանը պատված է սև կետերով։
05-10-2016 06:17
Սովորական կարտոֆիլը օրգանիզմի համար վիտամինների և միկրոտարրերի ամենամեծ պահեստն է. այդ մասին են վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալները:
04-10-2016 07:59
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, ինչ շատերս էինք կռահում. ինքդ քեզ մշտապես նկարելը, որ ստացել է սելֆի անվանումը, հոգեբանական խանգարում է։
04-10-2016 07:58
Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնում ընտրել են կնոջ` Քերսթի Կալյուլայդին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 825 անգամ
23.04.2024
Դիտվել է 224 անգամ
25.04.2024
Դիտվել է 191 անգամ
26.04.2024
Դիտվել է 160 անգամ
27.04.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster