Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2016 10:09
Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները հաստատել են այն արտահայտության ճշմարտացիությունը, որ «չափը նշանակություն ունի». պարզվում է, որ զուգընկեր ընտրելիս երկարաժամկետ հարաբերությունների համար կանայք նախապատվությունը տալիս են ոչ մեծ առնանդամ ունեցող տղամարդկանց։
26-12-2016 08:02
Արևմտյան ԶԼՄ-ը հայտնում են, որ մոդել Ժիզել Բունդխենը հավանաբար երրորդ երեխային է սպասում․ շշուկների առիթ են դարձել 36-ամյա աստղի վերջին լուսանկարները, որոնցում երևում է նրա կլորացած որովայնը։
26-12-2016 08:00
Դեկտեմբերի 25-ին համացանցի օգտատերերը նկատել են, որ մեծ տարածում է գտնում #RIPBeyonce հեշթեգը՝ հայտնի երգչուհի Բեյոնսեի «մահվան» կապակցությամբ. ընդամենը մեկ օրում Twitter-ում հայտնվել է ավելի քան 42 հազար թեմատիկ հաղորդագրություն։
24-12-2016 01:54
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24- ի երեկոյան՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ընթացքում։
24-12-2016 01:42
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինչ տեսք կունենա մարդիկ 100 տարի անց. ըստ նրանց՝ մարդիկ դժվար թե կարողանան գոյատեւել մինչեւ բնական էվոլյուցիա, քանի որ այսօրվա դրությամբ նրանց կյանքին սպառնացող չափից շատ վտանգներ կան։
24-12-2016 00:10
Արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ դերասանուհի Քրիստեն Ստյուարտը սիրավեպ է սկսել Victoria`s Secret-ի «հրեշտակ» Ստելա Մասքվելի հետ։
24-12-2016 00:09
Բաքվում «դարի կողոպուտ» է տեղի ունեցել. քաղաքի կենտրոնում գտնվող խանութից գողացվել է ադամանդյա ապարանջան՝ մոտ 23․5 հազար դոլար արժողությամբ։
24-12-2016 00:08
Քայլի Ջենները` ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը. այն գտնվում է Լոս Անջելեսի Westfield Topanga առեւտրական կենտրոնում:
23-12-2016 08:47
Օրական սննդամթերքի չափաբաժնում պետք է ներառել ոչ ավելի, քան 5 գրամ աղ, իսկ շաքարավազը չպետք է գերազանցի 11 գդալը․ մասնագետներ։
23-12-2016 08:40
Չինաստանի որոշ տեղանքներում հարսնացուին խուտուտանտանջ անելը ավանդույթ է։
23-12-2016 08:32
Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ ունակ չեն սովորել կարդալ ու գրել. դիսլեքսիայով տառապող մարդկանց մոտ ընթերցանության խնդիրների պատճառն այն է,  որ այդ պահին ուղեղի մի քանի հատվածներ միաժամանակ են սկսում աշխատել։
23-12-2016 07:03
Գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր նշի կամ այլ ընկուզեղենի օգտագործման դեպքում կկարգավորվի 2-րդ տեսակի շաքարախտի հասցրած առողջական որոշ խնդիրները:
23-12-2016 03:07
Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունների համաձայն` B խմբի վիտամինների պակասը կարող է հիշողության վատացման պատճառ դառնալ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ մարդու ինտելեկտի վրա:
22-12-2016 08:45
Հեղինակավոր Nature ամսագիրը գիտության ոլորտում 2016թ. ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Ալեքսանդրա Էլբակյանին, ով վճարովի գիտական հոդվածների Sci-Hub որոնողական կայքի հիմնադիրն է։
22-12-2016 08:22
Բրիտանուհի Էմա Թափինգը իր կյանքում ամենաշատը երկու բան է սիրում` Սուրբ ծնունդն ու իր ընտանիքը. 36-ամյա բրիտանուհին անհավանական առատաձեռնություն է դրսեւորել` իր 3 երեխաների ու ամուսնու նվերների համար ծախսելով 2400 դոլար 7 տոնածառի տակ դնելու է ավելի քան 300 նվեր:
22-12-2016 07:41
Տանից դուրս հանեք այս 3 իրը, և ապրելն ավելի հեշտ կլինի. արհեստական ծաղիկներ, ջարդված կամ ճաքած սպասք, հին կոշիկներ և հագուստ։
22-12-2016 04:38
Պատմության մեջ առաջին անգամ Ռումինիայի վարչապետ կարող է դառնալ իսլամադավան կին. 52-ամյա Սևիլ  Շայդեխը թուրքական ծագում ունի, ամուսնացած է Սիրիայի քաղաքացու հետ։
22-12-2016 04:32
1990-ական թվականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը ձգտում է համապատասխանել իր տիտղոսին. նա ամեն անգամ մանրակրկիտ ձևով պատրաստվում է հանրության առջև երևալուն և ընտրում է ամենագեղեցիկ զգեստները, որոնք կընդգծեն նրա սեքսուալ կազմվածքը։
21-12-2016 08:13
Գիտնականների վերջին հետազոտությունը ապացուցել է, տղամարդկանց գլխում սեքսի մասին օրվա ընթացքում մտքեր առաջանում են 34, իսկ կանայք այդ մասին մտածում են ընդամենը 18 անգամ։
21-12-2016 06:29
2015 թվականի վերջի դրությամբ Հայաստանում կանանց տնտեսապես ոչ ակտիվների կշիռը կազմել է 45%, գործազուրկները 11%, զբաղվածները՝ 44%։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 859 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 206 անգամ
26.04.2024
Դիտվել է 170 անգամ
27.04.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster