Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2017 06:13
58-ամյա Մադոննան, ով վերջերս Մալավիից երկու աղջիկ է որդեգրել, «Vogue Italia» ամսագրի նոր համարի աստղն է դարձել. փոփ-դիվան հայտնվել է ամսագրի շապիկին՝ սև թափանցիկ բլուզով, այն էլ առանց կրծկալի:
16-02-2017 08:15
Լոնդոնի Իմփերիալ համալսարանի գիտնականներն պնդում են, որ քիսփեփթին անվանումը կրող հորմոնը խթանում է ուղեղի այն մասերը, որոնք կապված են սեքսի և սիրո հետ:
16-02-2017 08:09
Արեւմտյան Վրաստանում, Մարտվիլիում, ապրում է աշխարհի ամենածեր կանանցից մեկը. 2017-ի փետրվարի 13-ին Կսենիա Բերլուլավան նշել է իր 117-րդ տարեդարձը։ 
16-02-2017 08:04
Մինչեւ 2030 թ․ Երկիր մոլորակի վրա կարող է սով սկսվել. նման եզրակացության են հանգել բրիտանացի կլիմայագետները, ըստ որոնց՝ սովի պատճառ կդառնա գլոբալ տաքացումը։
16-02-2017 05:12
Հրապարակվել են աշխարհահռչակ Մերլին Մոնրոյի հղի ժամանակ արված լուսանկարները, որոնք ստեղծվել են 1960թ. հուլիսին Նյու-Յորքում. լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը:
16-02-2017 04:14
Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 19-ամյա Լոթթի Մոսը, դարձել է Chanel-ի արևապաշտպան ակնոցների և շրջանակների շարքի դեմքը. աղջիկը մասնակցել է գովազդային արշավին և նկարահանվել հոլովակում:
15-02-2017 09:13
Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը բրիտանական Elle ամսագրի վարկանիշով արժանացել է «Տարվա կին» հեղինակավոր մրցանակին:
15-02-2017 09:05
Տնտեսական ճգնաժամն ազդում է նաեւ սիրային հարցերի վրա` կանայք սկսում են ընտրել ավելի հուսալի զուգընկերների, եւ ոչ թե նախապատվություն տալ սիրային ռոմանտիկային:
15-02-2017 06:14
Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել կանացի ներքնաշորերի ցուցադրություն. AnaOno ֆիրմայի հավաքածուն ցուցադրող մոդելների մեծ մասը տարել են կրծքի քաղցկեղի վիրահատություն:
15-02-2017 05:17
Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերների համար ամերիկացիների ծախսերը գնահատել են 18,2 մլրդ դոլար:
15-02-2017 04:10
Ինդոնեզիայի ոստիկանություն ռեյդեր է իրականացրել շուրջօրյա խանութներում ու առգրավել պահպանակներ. այսպիսով տեղի իշխանությունները մտադիր են եղել կանխել Սուրբ Վալենտինի օրը դեռահասների միջեւ պատահական սեքսը։
14-02-2017 07:59
Պատվաստումների Հայաստանի ազգային օրացույցում նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերից ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ. այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ:
14-02-2017 07:54
Չինական Yang Jia Hot Pot ռեստորանում մեծ զեղչեր են անում կարճ շրջազգեստ հագած աղջիկներին, չափն ուղիղ կախված է շրջազգեստի երկարությունից. եթե ծնկի և շրջազգեստի միջև հեռավորությունը կազմում է 8 սմ, ապա կատարվում է 20% զեղչ, իսկ 33 սմ-ի դեպքում՝ 90%:
14-02-2017 07:49
Մալազիայում Սուրբ Վալենտինի տոնի նախօրյակին մահմեդական երիտասարդական խումբը տարածել է հատուկ հակավալենտինյան «ցուցումներ», որոնք վերաբերում են կանանց. վերջիններիս խորոհուրդ է տրվում չօգտագոծել օծանելիք և շպար ու խուսափել հաղորդագրություններում սմայլիկներից։
14-02-2017 07:43
Վեցժամյա աշխատանքային օրը դրական է ազդում աշխատակիցների առողջության եւ աշխատանքի արդյունավետության վրա․ շվեդ գիտնականներ։
14-02-2017 05:56
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի 58-ամյա Մադոննան կտակ է գրել. նրան ստիպել են դա անել Մալավիի իշխանությունները, որպեսզի երգչուհին կարողանա երկվորյակ քույրերին որդեգրել:
13-02-2017 09:05
Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» մյուզիքլը անվանվել է տարվա լավագույն ֆիլմ Կինո- և հեռուստատային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) վարկածով:
13-02-2017 09:03
Բրիտանացի երգչուհի Ադելի Hello ստեղծագործությունը դարձել է «Գրեմմիի» վարկածով «տարվա երգ»։
13-02-2017 08:54
Էդինբուրգի բնակիչուհի եյն Փարքը, ով 17 տարեկանում վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ է շահել, կազմակերպիչներին մեղադրել է, որ փողը փչացրել է իր կյանքը․ նա բողոքել է, որ իրեն ձանձրացրել են դիզայներական հագուստն ու թանկարժեք հանգստավայրերում արձակուրդը:
13-02-2017 07:07
Փետրվարի սկզբին անձնական տվյալների պահպանության ոլորտում աշխատող մասնագետ Վիկի Վոյկիսը մեղադրել է Facebook-ին օգտատերերի անձնական տվյալներն օգտագործելու և դրանց միջոցով վերջիններիս մանիպուլյացնելու մեջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 677 անգամ
01.05.2024
Դիտվել է 594 անգամ
27.04.2024
Դիտվել է 250 անգամ
30.04.2024
Դիտվել է 224 անգամ
03.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster