Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-03-2017 02:18
Սիլվեսթեր Ստալոնեի միջնեկ դուստրը` Սիսթինը, հաջողությամբ հարթում է իր ուղին նորաձևության աշխարհում. Սիսթենը նկարահանվել է ZCD montral բրենդի կոշիկի գարնանային հավաքածուի գովազդում:
22-03-2017 08:55
Բրունեյի գահաժառանգ 25-ամյա Աբդուլ Մաթինը Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Հարիից խլել է ամենացանկալի փեսացուի տիտղոսը. նա, որ գահի՝ թվով չորրորդ ժառանգորդն է, ճանաչվել է 2016թ. աշխարհի ամենանախանձելի փեսացուն։
22-03-2017 08:46
Հայաստանյան հագուստը երկու տարում հայտնվել է Յուդաշկինի փարիզյան ցուցադրություններում ու Vogue–ի էջերին:
22-03-2017 07:58
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են միջոցառման հաղորդավարի անունը. միջոցառումը կվարի 52-ամյա իտալուհի Մոնիկա Բելուչին, փառատոնը տեղի կունենա մայիսի 17-ից 28-ը` Ֆրանսիայի Լազուրե ափին:
22-03-2017 06:00
Պենելոպա Քրուսը Դոնաթելա Վերսաչեին կմարմնավորի «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմում:
22-03-2017 04:50
Անգլիացի հանհրահայտ գրող Ջեյն Օսթինը, երբ դեռ դեռատի օրիորդ էր, Սթիվենսոն քաղաքի ամուսնությունների գրանցամատյանում երկու ստոագրություն էր կեղծել՝ իր իսկ հարսանիքի մասին:
21-03-2017 06:15
Գերմանացի 90-ամյա Ջոան Կաասը գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենատարեց մարմնամարզուհի. այս տարիքում նա գորգի վրա ոչ միայն ազատ ծրագիր է կարողանում փայլուն ցուցադրել, այլև բարդագույն վարժություններ է անում օղակներով:
21-03-2017 05:12
Մրգերը եւ բանջարեղենը ծխողներին կարող են պաշտպանել թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությունից:
21-03-2017 04:20
Փոլ Մաքքարթնիի դուստրը աղբից պատրաստված մարզակոշիկներ է ներկայացրել, որոնք ստեղծվել են adidas­-ի հետ համագործակցությամբ:
21-03-2017 04:17
Ֆրանսիայի Բովե քաղաքի ոստիկանը 45 րոպե հեռախոսով զրուցել է չորս տարեկան աղջկա հետ, ով զանգահարել է արտակարգ ծառայությունների բաժին․ պարզվել է, որ փոքրիկը տանը մնացել է մենակ, ժանդարմն այնքան է դուր եկել երեխային, որ նա նրան հրավիրել է իր ծննդյան օրվան։
20-03-2017 09:24
Մասնագետները կանանց զգուշացնում են` օրական երկու բաժակից ավել սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել 17 տոկոսով կրծքի նվազեցմանը:
20-03-2017 09:19
Քվինսլեդնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են` ինչու են մարդիկ տխրում սեռական ակտից հետո. պատճառը հետկոիտալ դիսֆորիան է։ 
20-03-2017 07:27
Բրիտանական Brand Finance գործակալությունը հրապարակել է հագուստի ամենաազդեցիկ համաշխարհային բրենդների ամենամյա ցուցակը. առաջին հորիզոնականում մարզական հագուստի Nike բրենդն, 2-րդում՝ շվեդական H&M-ն է, 3-րդում՝ իսպանական Zara ապրանքանիշը։
20-03-2017 06:30
Կանադացի ուսուցչուհի Մեգի Մաքդոնելը, ով դասավանդում է Քվեբեկի հեռավոր գյուղերից մեկում, շահել է «Ուսուցչի համաշխարհային մրցանակը»` 1 մլն դոլարի չափով։
20-03-2017 03:32
«Շատ եմ ուզում երեխաներ ունենալ, բայց չափից շատ եմ կենտրոնացած աշխատանքի վրա». Մարիա Շարապովա
18-03-2017 10:10
19­-ամյա ամերիկուհի Մարգո Հեյեսը դարձել է ժայռամագլցման պատմության մեջ առաջին կինը, որը հաղթահարել է 9a+ բարդագույն կատեգորիայի երթուղին. La Rambla երթուղին գտնվում է Կատալոնիայի Սիուրանա գյուղակի մերձակայքում:
18-03-2017 09:34
Գլոբալ տաքացման հետեւանքով մարդիկ կարող են գաճաճ դառնալ. նման եզրակացություն են արել բրիտանաց գիտնականները, ըստ որոնց՝ Երկրի պատմության ընթացքում ջերմաստիճանի բարձրացումը ազդել է կաթնասունների չափերի վրա, դրանք կրկնակի փոքրացել են։
18-03-2017 09:25
Իռլանդիայի ազգային համալսարանին առնընթեր Դիետոլոգիայի սննդամթերքի դպրոցի մասնագետները կարողացել են 3D պրինտերով հալված պանիր տպագրել. թողարկված արտադրանքն օրիգինալից ավելի փափուկ եւ քիչ կպչուն է եղել:
18-03-2017 05:40
Անտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անտարկտիդային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
18-03-2017 03:59
Միշել Օբաման մասնակցել է մանկական Master Chef Junior խոհարարական հեռուստաշոուին՝ նա դարձել է հաղորդման հատուկ հյուրը․ հաղորդումը ձայնագրվել է դեռևս Բարաք Օբամայի նախագահության ժամանակ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 830 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 193 անգամ
26.04.2024
Դիտվել է 161 անգամ
27.04.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster