Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-11-2017 02:17
Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարմամբ:
31-10-2017 07:54
Չելյաբինսկում գնչուհին 7 մլն ռուբլով հայ կնոջ վրայից հանել է «չար աչքը»․ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
31-10-2017 03:57
Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի ընտրանու նկատմամբ․ նախորդ տուրերում Հայաստանը հաղթել էր Հունաստանին և պարտվել Ուկրաինային:
31-10-2017 02:03
Պարզվել է անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի ինքնությունը:
31-10-2017 01:06
2018 թվականից Սաուդյան Արաբայում կանանց կթույլատրվի մարզական միջոցառումների այցելել երկրի մարզադաշտեր:
30-10-2017 08:00
2018թ. ամենանորաձև զարդը լինելու է ոտքի համար նախատեսված շղթան՝ բարձրակրունկ կոշիկների, սանդալների և կեդերի հետ, ինչպես կցանկանաք:
30-10-2017 07:47
Իսրայելի բարերից մեկում որոշել են 25 տոկոս զեղչ տրամադրել այն կանանց ըմպելքների համար, որոնք դաշտանի մեջ են:
30-10-2017 05:53
Apple ընկերության ինժեներ Քեն Բաուերը հեռացվել է աշխատանքից, երբ նրա դուստրը տեսանյութ է հրապարակել iPhone X-ի մասին՝ մինչև սմարթֆոնի պաշտոնական վաճառքի սկիզբը:
30-10-2017 03:55
Կրետեում անցկացվող շախմատի կանանց թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Ուկրաինային` 1:3 հաշվով. առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3:5:0:5 հաշվով հաղթել էր Հունաստանի երկրորդ թիմին։
30-10-2017 02:58
Weibo չինական սոցիալական ցանցի օգտատերերը նշանավոր դերասաններին եւ կանադացի երգիչ Ջասթին Բիբերին կանանց ավանդական չինական հագուստ են հագցրել. ֆոտոշոփի օգնությամբ արված նկարները հայտնվել են 9gag-ի Instagram-օգտահաշվում։
28-10-2017 12:22
Սառը լոգանքն իսկապես լավ է ազդում մարդկանց առողջության և արդյունավետության վրա․ ըստ գիտնականների՝ այդ պրոցեդուրան արդյունավետ է միայն, եթե մարդն առողջ է:
28-10-2017 10:54
Վերջին 4 տարիների ընթացքում ռումինացի լուսանկարիչ Միխաելա Նորոչը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ամեն օր լուսանկարելով կանանց և հավաքելով նրանց պատմությունները. նա արդեն հասցրել է լինել 60 երկրում:
28-10-2017 10:41
Future Investment Initiative տնտեսական համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Էր Ռիադում, մարդանման ռոբոտ Սոֆիան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն. դա աշխարհում առաջին դեպքն է, երբ ռոբոտը քաղաքացիություն է ստանում։
28-10-2017 08:58
Կարիբյան ծովի Էլեուտրա կղզում հյուրանոց կա, որը հատուկ կառուցվել է գեր մարդկանց համար՝ դառնալով միակն իր տեսակի մեջ:
27-10-2017 08:02
Ամերիկացի դերասանուհի Ռընե Զելվեգերը, որը հայտնի է «Բրիջետ Ջոնսի օրագիրը» կատակերգությամբ, մարմնավորելու է հոլիվուդյան աստղ եւ երգչուհի Ջուդի Հառլենդին (1922-1969). «Ջուդի» անվանումը կրող ժապավենի նկարահանումներն սկսվելու են 2018 թվականի փետրվարին:
27-10-2017 07:59
Ինդոնեզացի տղամարդը որոշել է կոտրել կարծրատիպերն ու միաժամանակ երկու կնոջ հետ ամուսնանալ․բազմակնությունն օրինական է համարվում Ինդոնեզիայում, սակայն սովորաբար տղամարդիկ մեկ կնոջ հետ են ամուսնանում միաժամանակ:
27-10-2017 07:43
IKEA-ն ներողություն է խնդրել եւ հետ կանչել Չինաստանում սեքսիստական համարված գովազդը, որում մայրը դստերը նկատողություն անում, որ նա դեռ իր սիրելիին չի ծանոթացրել ծնողների հետ․ շվեդական ընկերությանը միայնակ կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ են մեղադրել։
27-10-2017 03:03
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
27-10-2017 02:51
ՀՀ քաղաքացի Գոհարիկ Ք.-ն, որն ըստ մեղադրանքի, Թուրքիայում նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. ըստ մեղադրանքի՝ Թուրքիայում բնակվող Գոհարիկը պայմանավորվածություն է ձեռք բերել հայաստանցի 2 մարմնավաճառների հետ եւ անցած տարի հյուրընկալել իր տանը:
26-10-2017 08:00
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայից ապահարզանի դիմումում է գրել ․ 82-ամյա ռեժիսորը և թատրոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր վերջին օրերին և հայտարարել 38-ամյա կնոջից բաժանման մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 518 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
01.05.2024
Դիտվել է 229 անգամ
26.04.2024
Դիտվել է 221 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster