Եթե կարծում եք, որ ուրիշների հետ սիրախաղը խանդ կառաջացնի ձեր զուգընկերոջ մոտ և դրանով իսկ կմեծացնի ձեր սեքսուալ գրավչությունը նրա աչքում, ապա սխալվում եք․ նոր հետազոտությունն այլ բան է ցույց տվել։
Ռայխմանի համալսարանի (Իսրայել) հոգեբանները բացահայտել են, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, և ձեր զուգընկերոջ արձագանքն այն փաստին, որ այլ մարդիկ հետաքրքրված են ձեզնով, կարող է լրիվ տարբեր լինել, քան դուք սպասում էիք։
Այո, սկզբում դա կարող է նույնիսկ դուր գալ, բայց այդ զգացողությունը կարճատև է լինելու, իսկ հետագա ազդեցությունը կլինի ճիշտ հակառակը. նա կարող է կորցնել ձեզ հետ թե սեքսով զբաղվելու, թե ձեր հարաբերություններում հետագա ներդրումներ կատարելու ցանկությունը:
Գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել են Journal of Sex Research ամսագրում, անցկացրել են երեք փորձ, որոնք նախատեսված են եղել ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում մարդկանց մտքերում և սրտերում, երբ ուրիշները հետաքրքրություն են ցուցաբերում իրենց ներկայիս զուգընկերոջ նկատմամբ: Բոլոր փորձարկումներում երկու սեռերի մասնակիցները, ովքեր լուրջ հարաբերությունների մեջ էին, բախվել են իրավիճակների, երբ դրսից ինչ-որ մեկը սիրախաղ է անում իրենց զուգընկերոջ հետ: Այնուհետև մասնակիցները գնահատել են իրենց սեռական գրավչությունը զուգընկերոջ մոտ և նրա հետաքրքրությունը հարաբերությունները պահպանելու մեջ:
Ամեն անգամ մասնակիցներն արձագանքում էին մոտավորապես նույն կերպ՝ զուգընկերը դառնում էր նրանց աչքում պակաս ցանկալի ու գրավիչ, իսկ հարաբերությունները շարունակելու վրա էներգիա ծախսելու հետաքրքրությունն ընկնում էր։
Ըստ հետազոտողների՝ թե ինչ նշանակություն են տալիս մարդիկ ուրիշների կողմից իրենց զուգընկերոջ նկատմամբ ուշադրությանը, կախված է համատեքստից: Երբ մարդ պարզապես փնտրում է մեկին, ում հետ հարաբերություններ սկսի, ապա նման ուշադրությունը կարող է վկայել այդ զուգընկերոջ արժեքի մասին։ Սակայն կայացած հարաբերությունների պարագայում այդ նույն ուշադրությունը կարող է ընկալվել որպես զուգընկերոջը խլելու սպառնալիք: Զուգընկերոջը կորցնելու վախը կարող է առաջացնել պաշտպանական ռեակցիա՝ հարվածը մեղմելու, նման կորստի հետ կապված հնարավոր հոգեկան ցավից պաշտպանվելու համար մենք ակամա էմոցիոնալ հեռանում ենք և՛ զուգընկերոջից, և՛ նրա հետ հարաբերություններից:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։