Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ջինսային թրենդ․ դասականի գերժամանակակից փոխարինողը

24.09.2024

Օրերն աստիճանաբար ցրտում են։ Վերարկուներ ու բաճկոններ հագնելու համար դեռ շատ վաղ է, բայց թեթև անձրևանոցը կատարյալ է այս աշնանային եղանակի համար:

Վերջին տարիներին անձրևանոցների նկատմամբ վերաբերմունքը, հատկապես բեժ գույնի, փոփոխվել է նույնքան արագ, որքան կանանցի տրամադրությունը։ Դրանց մեկ տրալիս են զգեստապահարանի իդեալական բազայինի կարգավիճակ, մեկ ծաղրում մեմերում, քանի որ յուրաքանչյուր երկրորդ կին դրանից է կրում, համարվում է «հանգիստ շքեղ» ոճի անբաժանելի մասը, իսկ հետո դասվում հակաթրենդների ցանկում: Մի բան մնում է հաստատ՝ սեզոների միջև նկած հատվածում ոչ մի հագուստ այնպես օգնության չի հասնում, ինչպես անձրևանոցը: Այդ իսկ պատճառով դիզայներներն անընդհատ վերանայում են այն: Եթե դուք նույնպես հոգնել եք անձրեւանոցի դասական մոդելից, ապա ազատ զգացեք գնել նորը։ Օրինակ, ջինսե։

600x400

Քեթի Հոլմս

Ոտքից գլուխ ջինսե հագուստ հագնելը ձանձրալի կամ տարօրինակ չէ, այլ շատ հարմարավետ և նորաձև։ Մեր օրերում նորաձևության սիրահարները կրում են ոչ միայն ջինսե տաբատներ, կիսաշրջազգեստներ կամ շորտեր, այլ նաև կոմբինիզոններ, վերնաշապիկներ, թեթև բաճկոններ, կոշիկներ, աքսեսուարներ և նույնիսկ վերնազգեստներ՝ անձրևանոցների և բաճկոնների տեսքով։

600x400

Բլեյք Լայվլի

Բայց մի կարծեք, որ ջինսե վերնահագուստը հարմար է միայն անփույթ արտաքինի համար: Այն կարելի է համադրել ամեն ինչի հետ՝ երեկոյան, համարձակ, գայթակղիչ, սպորտային, դասական, մոնոխրոմ կերպարների և, իհարկե, տոտալ ջինսի հետ։ Բայց որպեսզի չկորչեք ջինսե «կոկոնի» մեջ, ավելացրեք շեշտադրումներ աքսեսուարներով՝ դրանք կարող են լինել պայուսակներ, գոտիներ, արևային ակնոցներ և զարդեր: Ընդհանրապես, այս դեպքում շատ դժվար է սխալվել ոճավորման հարցում. ջինսե վերնահագուստը նման է բազային ջինսե տաբատի. պատրաստ է դառնալ ցանկացած գաղափարի մաս:

600x400

Բացի այդ, ջինսե անձրևանոցը կատարյալ հավասարակշռություն է ոճի և ֆունկցիոնալության միջև: Մի մոռացեք, որ ջինսը ասոցացվում է ազատության և ապստամբության ոգու հետ, իսկ ժամանակակից նորաձևության սիրահարները, որոնք այսօր դառնում են թրենդային ուղղությունների թելադրողները, բոլորն էլ ապստամբներ են: Ինչ վերաբերում է գործնականությանը, ապա այս հագուստը հիանալի պաշտպանում է քամուց և թույլ անձրևից՝ միաժամանակ մնալով թեթև ու հարմարավետ վերնազգեստ։ Դրա շնորհիվ նույնիսկ զով օրերին դուք կարող եք ոճային և անկաշկանդ տեսք ունենալ: Հենց այն, ինչ ձեզ հարկավոր է վաղ աշնանը:

 600x400

Նաև՝ նման անձրևանոցները լվանալը շատ ավելի հեշտ է. պետք չէ վազել քիմմաքրման կետ և դրա համար մեծ գումար վճարել, պարզապես անհրաժեշտ է այն նրբորեն լվանալ տանը:

600x400

Հետևաբար, ազատ զգացեք ոգեշնչվել հայտնիների և ոճային հերոսուհիների կերպարներով, գնեք ձեր նախընտրած տարբերակը և փայլեք:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7446 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 369 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster