29-10-2024 10:51 Ավելի քան հինգ հազար բացարձակ մերկ ավստրալացիներ պառկել են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Սթորի-Բրիջ կամրջի վրա։ Ավստրալացիներն ակցիան նվիրել են ամերիկացի լուսանկարիչ Սպենսեր Տունիկի ստեղծագործության 30-ամյակին, որը լայնածավալ մերկ ֆոտոսեսիաներ է անում ողջ աշխարհում:
29-10-2024 10:42 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Իրինա Զախարովայի փոխարեն Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը: 32-ամյա մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։
29-10-2024 05:58 Մարաքեշում կայացել է Fashion Trust Arabia նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների և այլ հայտնի հյուրեր։ Նրանց թվում են եղել Նատալյա Վոդյանովան, 56-ամյա Կարլա Բրունին 69-ամյա ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի հետ, Մեյ Մասկը, Նիկի Հիլթոնը, արքայադուստր Դիանայի զարմուհիները՝ Լեդի Էլիզա և Լեդի Ամելիա Սփենսերը, Լեոնի Հանն, Ալեսանդրա Ամբրոսիոն և Ժոզեֆին Սկրիվերը, Հելենա Քրիստենսենը, Փերիս Ջեքսոնը, «Էմիլին Փարիզում»–ի աստղ Լյուսիեն Լավիսկոնտը, Գուրամ Գվասալիան, Դաֆնե Գինեսը, տխրահռչակ երգչուհի Այա Նակամուրան, օսկարակիր Դևան Ջոյ Ռենդոլֆը, Լոու Ռոչը և այլք։
29-10-2024 03:53 Սուպերմոդել Ժիզել Բունդհենը երեխայի է սպասում իր նոր զուգընկերոջից՝ ջիու-ջիցուի մարզիչ Յոահիմ Վալենտեից: Այս մասին հայտնում է People-ը։ 44-ամյա Բունդհենի համար սա կլինի երրորդ երեխան՝ նա երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Թոմ Բրեյդիից, որից բաժանվել է երկու տարի առաջ։
29-10-2024 03:01 Ռեփ կատարող Ինստասամկան (Դարիա Զոտեևա) կդառնա Սերգեյ Շնուրովի «Լենինգրադ» խմբի նոր մենակատարուհին։ Այս մասին հայտնում է Mash-ը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երաժշտական խումբը։