Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2024 թ․

01.08.2024

Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներն ամռան վերջին ամսին հնարավորություն կունենան իրենց ռեսուրսների և ուժեղ կողմերի աուդիտ անցկացնել՝ ընթացիկ խնդիրների լուծման իրենց մոտեցումը վերագնահատելու համար։ Մերկուրի մոլորակը կշարժվի հակառակ ուղղությամբ, բայց դա չպետք է տագնապ առաջացնի։ Կենդանակերպի բոլոր նշանների համար այս ամիսը խոստանում է լինել արդյունավետ և դրական փոփոխություններով՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ։

Խոյ

Օգոստոսին Խոյի նշանի տակ ծնվածները շատ զբաղված կլինեն։ Նրանք կբախվեն երեխաների, աշխատանքի, բիզնեսի հետ կապված խնդիրների։ Խոյերը ստիպված կլինեն մի կողմ թողնել իրենց անձնական գործերն ու հանգիստը՝ ուրիշներին օգնելու համար։ Այնուամենայնիվ, որքան էլ նրանք զբաղված լինեն, պետք է ժամանակ գտնեն իրենց համար, նույնիսկ, եթե դա օրական ընդամենը մի քանի րոպե է։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 22, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 28

Ցուլ

Ամռան վերջում Ցուլերն ամբողջությամբ կենտրոնացած կլինեն իրենց տան վրա։ Հարմար պահ է տան բարեկարգման հետ կապված հարցերը լուծելու համար։ Նրանք կարող են զբաղվել վերանորոգմամբ, տեղափոխմամբ կամ տան հետ կապված այլ փոփոխություններով: Արդյունքում նրանց մասնագիտական գործունեությունն ու աշխատանքը կարող են հետին պլան մղվել՝ իրենց տեղը զիջելով ընտանիքի և տան հետ կապված առաջնահերթություններին։ Կենդանակերպի այս նշանն իր ռեսուրսները, փողն ու ուշադրությունը կուղղի սիրելիների մասին հոգ տանելուն ու տանը հարմարավետ միջավայր ստեղծելուն։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 17, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝  5, 14, 23, 31

Երկվորյակ

Օգոստոսին Երկվորյակները կլինեն Հաջողության ուշադրության կենտրոնում։ Նրանք եզակի հնարավորություն կունենան հանդիպելու նոր մարդկանց և ընդլայնելու իրենց սոցիալական շրջանակը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է բաց լինեն նոր ծանոթությունների համար, քանի որ յուրաքանչյուր նոր ծանոթություն կարող է ոչ միայն հաճելի հաղորդակցություն բերել, այլև զարգացման նոր հնարավորություններ բացել։ Քաղաքից դուրս ճանապարհորդելը, տարբեր միջոցառումների հաճախելը և հասարակական կյանքին ակտիվ մասնակցելը կօգնի Երկվորյակներին բացահայտել իրենց թաքնված տաղանդներն ու կարողությունները, ինչպես նաև աջակցություն և ոգեշնչում ստանալ նոր ծանոթներից։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 18, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 16, 24

Խեցգետին

Օգոստոսը հանգստի ժամանակ է Խեցգետնի նշանի տակ ծնված մարդկանց համար։ Այս ժամանակահատվածը պետք է օգտագործել աշնանային փորձություններին ու հնարավոր դժվարություններին նախապատրաստվելու համար։ Ուստի օգոստոսին Խեցգետիններին խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել իրենց, հոգ տանել իրենց մարմնի ու հոգու մասին, ինչպես նաև ինչ-որ բան գնել իրենց հաճույքի համար։ Աշնանը նրանք պետք է պատրաստ լինեն ակտիվ ու լայնածավալ գործողությունների։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 21, 29
• Անբարենպաստ օրերը՝ 1, 10 19, 27

Առյուծ

Օգոստոսին հաջողությունը Առյուծների կողմից։ Նրանց առաջարկների մեծ մասը կհաստատվի, այնպես որ, եթե աշխատանքում կամ տանն Առյուծներն աչքի ընկնելու հնարավորություն ունեն, ապա չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ Այս ամիս Առյուծները նաև պետք է ուշադրություն դարձնեն իրենց ֆինանսական հնարավորություններին և ներդրումներ կատարեն, որոնք լրացուցիչ եկամուտ կբերեն։ Բացի այդ, Առյուծները կարող են ավելի ոգեշնչված և մոտիվացված զգալ իրենց զարգացման և նոր նպատակների հասնելու համար:

• Բարենպաստ օրերը՝ 4, 14, 18, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 12, 21

Կույս

Ամառվա վերջում աշխատանքն առաջին տեղը կզբաղեցնի Կույսերի կյանքում։ Երևի չափից դուրս շատ պարտականություններ կստանձնեն։ Հասկանալով, որ իրենք չեն հաղթահարում դա, Կույսերը կսկսեն հրաժարվել որոշ նախագծերից և կցանկանան վերանայել իրենց աշխատանքային ու տնային պարտականությունները: Օգոստոսը նրանց համար կլինի վերանայման ռեժիմում, ինչը կարևոր է, քանի որ գերաշխատանքն ու գերհոգնածությունը վնասակար են Կույսերի համար։

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 17, 25
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 23

Կշեռք

Ամառվա վերջին ամսում Կշեռքները կհայտնվեն բոլորի ուշադրության կենտրոնում։ Նրանք ողջունելի հյուրեր կլինեն գործընկերների, ընկերների և ծանոթների շրջանում: Ուստի Կշեռքները պետք է ավելի հաճախ լինեն հանրության մեջ, ժամանակ անցկացնեն սիրելիների հետ և ընդլայնեն իրենց սոցիալական շրջանակը։ Օգոստոսը նրանց համար կլինի ակտիվ շփման ամիս թե՛ աշխատավայրում, թե՛ դրանից դուրս։ Այս ժամանակահատվածում Կշեռքները կձգտեն ընդլայնել իրենց սոցիալական շրջանակը՝ նոր փորձառություններ ձեռք բերելու, ծանոթություններ գտնելու և նոր հետաքրքրությունների միջոցով իրենց անհատականությունն արտահայտելու համար։ Այս շրջանը կարող է լինել նոր կիրք, հոբբիի սկիզբ կամ, նույնիսկ, նոր աշխատանքի բերել:

• Բարենպաստ օրերը՝ 4, 10, 14, 18, 26
• Անբարենպաստ օրերը՝ 6, 12, 24, 29

Կարիճ

Օգոստոսին Կարիճները զբաղված կլինեն աշխատանքային հարցերով ու կարիերայի աճով։ Նրանք շատ առաջադրանքներ ունեն կատարելու, որոնք հնարավոր չէ հետաձգել։ Այնուամենայնիվ, չնայած ծանրաբեռնվածությանը, Կարիճները կարող են հույս դնել հաճելի ֆինանսական անակնկալների վրա, ինչպիսիք են պարգևավճարները կամ վճարումները: Այս գումարը կօգնի լուծել երկարամյա ֆինանսական խնդիրները։ Վերջապես կկայացվեն նաև ընտանիքի, գույքի կամ ֆինանսների հետ կապված հետաձգված որոշումներ՝ բերելով երկար սպասված թեթևացում և կայունություն:

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 21, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 19

Աղեղնավոր

Օգոստոսին, ամենայն հավանականությամբ, Աղեղնավորը գործուղման կամ հանգստի մեկնելու առաջարկ կստանա։ Նրանք ուրախությամբ կհամաձայնվեն՝ միայն թե տանը չմնան։ Սակայն ճամփորդության գնալիս պետք է զգույշ լինեն, քանի որ զուգընկերների, ընտանիքի անդամների կամ ամուսինների հետ կոնֆլիկտների ու թյուրիմացությունների հավանականությունը մեծ է։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 21, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 19

Այծեղջյուր

Օգոստոսին Այծեղջյուրներն իրենց ռոմանտիկ կզգան և կձգտեն հարաբերություններ զարգացնել իրենց կյանքի բոլոր կարևոր մարդկանց հետ։ Սա կներառի ընտանիքը, աշխատանքը, ընկերներին ու հարազատներին: Այդ կապերի ամրապնդումը կլինի Այծեղջյուրների առաջնահերթությունը։ Կարևոր է բաց չթողնել ուրիշների հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 16, 24
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 22

Ջրհոս

Ջրհոսներին ամառվա վերջում շատ աշխատանք է սպասվում, որը կարող է անվերջ թվալ։ Այնուամենայնիվ, կարևոր է պլանավորել ժամանակը, որպեսզի օգոստոսին աշխատանքը չխլի ձեր ամբողջ ժամանակը: Բացի այդ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներ ստիպված կլինեն ուշադրություն դարձնել տնային գործերին։ Շատ Ջրհոսներ զբաղված կլինեն կենցաղային պարտականություններով, ինչը կարող է նաև ժամանակ խլել աշխատանքից:

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 15, 19, 27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 17, 25

Ձկներ

Ձկների նշանի ներկայացուցիչների համար կարևոր է հիշել սեփական կարիքներն ու ցանկությունները։ Նրանցից ոմանք կարող են ամբողջությամբ կլանված լինել երեխաների ուսուցմամբ և խնամքով: Այնուամենայնիվ, կյանքում էներգիան և հավասարակշռությունը պահպանելու համար հարկավոր է ժամանակ և ուշադրություն հատկացնեք նաև ձեզ: Օգոստոսին Ձկները պետք է պատրաստ լինեն անձնական և մասնագիտական հարաբերությունների ոլորտում անսպասելի փոփոխությունների և մարտահրավերների: Կարևոր է մնալ ճկուն և բաց՝ նոր հնարավորությունների համար, որոնք կարող են գալ հընթացս:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 20, 28
• Անբարենպաստ օրերը՝ 8, 14, 22, 26:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2897 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2024 թ․

01.08.2024
Կենդանակերպի բոլոր նշանների համար այս ամիսը խոստանում է լինել արդյունավետ և դրական փոփոխություններով՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2024 11:09
Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01
Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00
Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05
Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 514 անգամ
13.09.2024
Դիտվել է 493 անգամ
14.09.2024
Դիտվել է 476 անգամ
12.09.2024
Դիտվել է 471 անգամ
14.09.2024
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster