Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024

Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ։ Քեյթ Մոսը և նրա դուստրը՝ Լայլան, Վիկտորյա Բեքհեմը, Անյա Թեյլոր-Ջոյը, Մայլի Սայրուսը, Իրինա Շեյքը, Սինդի Քրոուֆորդը, Կարա Դելևինը, Ջեյն Ֆոնդան, Կայա Գերբերը, Սալմա Հայեկը, Լինդա Եվանգելիստան, Էմբեր Վալետտան, Դուա Լիպան, Նաոմի Քեմփբելը, Սերենա Ուիլյամս, Օփրա Ուինֆրի և այլք:


Անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Էննինֆուլը, ով 2017 թվականից գլխավորում էր բրիտանական Vogue-ը, լքում է իր պաշտոնը։ Նա Conde Nast-ում կստանձնի «գլոբալ խորհրդատվական պաշտոն՝ ավելի լայն ստեղծագործական նախագծեր իրականացնելու հնարավորությամբ»:

Հետաքրքիրն այն է, որ ըստ ինսայդերների՝ նա հեռացվել է աշխատանքից, քանի որ ցանկանում էր դուրս մղել Աննա Վինտուրին:

600x400

Էննինֆուլը գրում է, որ վստահ չէր, որ կկարողանա հավաքել և միասին նկարահանել 40 հերոսուհիներին, որոնք վերջին վեց տարիների ընթացքում հայտնվել են ամսագրի շապիկին: «Երկրի վրա 40 ամենապահանջված և փառաբանված կանայք կկարողանա՞ն դեկտեմբերյաn մեկ օր հավաքվել Նյու Յորքի ստուդիայում՝ միասնական նկար անելու համար: Փաստ՝ նրանք եկել են: Լոնդոնից, Նյու Յորքից, Փարիզից, Միլանից, Լոս Անջելես և այլ քաղաքներից, նրանք հայտնվել են կարծես երազում»։

600x400

Էննինֆուլը նշել է, որ բոլոր աստղերն այնպես են արել, որ ամեն ինչ հարթ ընթանա, և Ջիջի Հադիդը ժամանակին կարողացել է տուն վերադառնալ իր երեք տարեկան դստեր՝ Հայի մոտ։

600x400

Սինդի Քրոուֆորդ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Քեյթ Մոս/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Կարա Դելևին/ Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Ջիջի Հադիդ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Մայլի Սայրուս/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Վիկտորիա Բեքհեմ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Մոդելները նկարահանման ժամանակ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 896 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2024 11:07
Ինտերակտիվ պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները, զգուշացնում են փորձագետները։ Վիրտուալ իրականության պոռնոգրաֆիան՝ սեքսի իրատեսական այլընտրանքը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի առաջընթացի միջոցով, գնալով ժողովրդականություն է վայելում: Թեեւ օգտատերերը պնդում են, որ դա նույնքան իրական է, որքան իրական սեքսը, վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեքսի տեխնոլոգիան կարող է ջնջել իրականության եւ ֆանտազիայի սահմանը, ինչը կարող է վնասել հարաբերություններին եւ հանգեցնել տհաճ հետեւանքների:
24-05-2024 11:00
Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալող դեռահասները քնի սահմանափակումից հետո ավելի խոցելի են լինում բացասական ճանաչողական ազդեցությունների նկատմամբ: Սահմանափակ քնից հետո ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալող պատանիները ունեն ուշադրության ավելի ցածր միավորներ (միջին 80,0) համեմատած առողջ քաշ ունեցող դեռահասների հետ (միջին 88,4): Բավարար քնից հետո տարբերություններ չեն հայտնաբերվել:
24-05-2024 10:16
Բրեդ Փիթը հաղթել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ իր դառը դատական պայքարի ևս մեկ փուլ՝ իրենց համասեփականություն բիզնեսը վերահսկելու համար: Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ «Մալեֆիսենտի» աստղը պետք է հաջորդ ամսվա ընթացքում ներկայացնի «իր ձեռքի տակ կամ խնամակալության տակ գտնվող բոլոր ոչ արտոնյալ փաստաթղթերը»։ Այսպիսով, Բրեդի խնդրանքը՝ տեսնել Ջոլիի ստորագրած չբացահայտման համաձայնագրերը, բավարարվել է։
24-05-2024 09:11
Մասնագետները նշել են, որ գարնանը սառեցված բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները կարող են փոխարինել թարմին, քանի որ դրանք պահպանում են առողջ մանրաթելային և վիտամին-հանքային համալիրներ։ Խորհուրդ է տվում նախապատվությունը տալ այն մթերքներին, որոնք անհրաժեշտ են աշխատունակությունը պահպանելու և օրգանիզմը սեզոնային հիվանդություններից պաշտպանելու համար։ 
24-05-2024 02:20
Իտալական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը Watch What's Happening Live շոուին եկել է  բաց հանդերձանքով: 34-ամյա մոդելը հանրության առաջ դուրս է եկել պոլիէթիլենից կարված զգեստով, որի տակից երևացել է նրա ներքնազգեստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 662 անգամ
21.05.2024
Դիտվել է 302 անգամ
22.05.2024
Դիտվել է 178 անգամ
23.05.2024
Դիտվել է 130 անգամ
24.05.2024
Դիտվել է 126 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster