«Թանկարժեք» մատնահարդարման թրենդային օրինակներից մեկը։
Թրենդային է old money էլիտար հին ոճը, որը լավագույնս նկարագրվում է որպես թանկարժեք և հարուստ: Այս հոսանքի տակ է ընկնում նաև փրեփին՝ ի սկզբանե որպես էլիտար ուսումնական հաստատությունների ուսանողների ոճը։ Այն արդիական է ոչ միայն արտաքին տեսքի, այլև մատնահարդարման համար։
Հայտնվելով ԱՄՆ-ում 50-ականներին՝ փրփի ոճը հիմնականում վերաբերում էր հեղինակավոր համալսարանների ուսանողներին, որպես կանոն, նրանց մեծ մասը հարուստ ծնողների երեխաներ էին։ Դրան բնորոշ էին բարձր արդուկված օձիքներով հագուստները, վանդակավոր նախշերը, լայն շերտերը։ Այս բոլոր բնորոշիչները ի ցույց էին դնում ոչ միայն լավ կրթություն և զգալի բանկային հաշիվ, այլև նրբագեղ ճաշակ: Արդեն 80-ական թվականներին այս թրենդի հիմնական նշանները սկսեցին աստիճանաբար տարածվել նրանց շրջանում, ովքեր պարտադիր չէ, որ բարձրագույն կրթություն ունենային՝ աստղերի ու նրանց երկրպագուների:
Փրեփիի հիմնական գունային համակցություններն են կանաչն ու կարմիրը, շագանակագույնը և մոխրագույնը, կապույտն ու սպիտակը: Այնուամենայնիվ, այս նրբագեղությանն այսօր դուք կարող եք մի փոքր անփութություն ավելացնել (վերջապես մենք հասանք մատնահարդարմանը). անել վարդագույն և մանուշակագույն գծեր, փորձարկումներ՝ «սագի ոտքերով», ավելացնել վառ ու փայլուն տարրեր։
Նման օրինակները կարելի է կյանքի կոչել մատնահարդարին այցելելով, կպչուն պիտակներով կամ համապատասխան պատկերը դրոշմելու միջոցով։
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։