Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 2-8-ը 2023 թ․

02.10.2023

Կենդանակերպի բոլոր նշանները ստեղծագործական ակտիվության իրական աճ կզգան։ Հնարավորություն կա հեշտությամբ զբաղվել աշխատանքային հարցերով, հասնել ինչ-որ բեկման, իրականացնել ձեր ծրագրերը։ Հնարավոր է նաև աշխատանքում բարձրացում ստանալը: Բացի այդ, սա հիանալի շրջան է սիրո և ռոմանտիկ ժամադրության համար։ Ձեր ընտրյալին ավելի շատ քնքշություն և կիրք տվեք: Բայց հետևեք ձեր առողջությանը, այն կարող է ձեզ հիասթափեցնել:

Խոյ

Այս շաբաթը կփորձարկի շատ Խոյերի հարաբերության ամրությունը: Բարեկամական ոլորտը բացահայտորեն նյութական և բարոյական ներդրումներ է պահանջելու, թույլ մի տվեք «տուր» և «վերցրա» կարգի ձևակերպումներ։ Եղբայրական կապերի ամրապնդումը պետք է հիմնված լինի ընդհանուր հոգևոր իդեալների և գործնական շահերի վրա:

Փորձեք հավասարակշռել երկրայինն ու հոգևորը, հետևողականորեն կենտրոնացեք աշխատանքի վրա, հիմնական կարիերան պետք է պահպանել աչքի լույսի պես ՝ դրսևորելով մասնագիտական բարձր հմտություն։ Մի մերժեք ձեր ընտանիքի անդամների փոքրիկ քմահաճույքները:

Ցուլ

Շատ Ցուլերի համար այս շաբաթն այնքան հեշտ չի լինի, որքան նրանք կցանկանային։ Ներդաշնակության և արդարության սկզբունքը ընկած է ձեր սոցիալական, կարիերայի և հոգևոր բարգավաճման հիմքում: Ֆինանսական հարցերը կարող են հետապնդել ձեզ, քանի որ ստիպված կլինեք մարել որոշ պարտքեր։

Խորամանկություն մի դրսևորեք, ուրիշների հետ շփվելիս ձեզ ազնվորեն և բարեպաշտ պահեք ու մի շահագործեք ընկերական կապերը: Հավատարիմ մնացեք իսկական բարեկամության սկզբունքներին:

Երկվորյակ

Սիրո ճակատում Երկվորյակների մոտ կրքերը կեռան: Եթե սիրելիի (սեռական, ֆինանսական) արտասովոր պահանջների առաջ եք կանգնել, մի համարձակվեք լքել մարտի դաշտը, քանի որ ռիսկի եք դիմում երկար տարիներ ձեր մասին ամենատհաճ հիշողությունները թողնել։

Պետք է վերջապես զսպեք ձեր չարդարացված խանդը և ձեր ողջ հմայքով դրսևորեք սիրող ուղեկցի արվեստը: Նաև դադարեք «կրկնօրինակել» այլ մարդկանց վարքագծի բոլոր ամենաբացասական սովորությունները:

Խեցգետին

Դուք հանրահայտ եք․ եթե մարդիկ ուրախությամբ հավաքվում են ձեր շուրջը, հարգում, համակրում ու սիրում են, ուրեմն հաստատ առանձնահատուկ շնորհ ունեք։ Ճիշտ օգտագործեք ձեր դիրքը։

Փորձեք համատեղել վստահելի ընկերոջ և կրքոտ սիրեկանի դերերը․ այդ դեպքում ձեր անձնական կյանքը նոր գույներ կստանա։ Այս շաբաթ Խեցգետիններին կարող է դժվար լինել դիմակայել իրենց երկրորդ կեսի քմահաճույքներին: Փորձեք չնյարդայնանալ մանրուքների պատճառով։

Առյուծ

Այս շաբաթ հաջողությունն ու ճակատագրի բարեհաճությունը կլինի բացառապես Առյուծների ձեռքերում։ Հմայքի շնորհիվ հնարավոր կլինի արագ թռիչք կատարել առաջ, որը ձեզ հատուկ է։

Անկախ նրանից, թե որքան ինքնավստահություն ունեք, անպայման ամեն ինչ համաձայնեցրեք ձեր գործընկերների հետ, ինքնուրույն քայլերը սպառնում են կործանարար լինել: Հոգ տարեք մտերիմի մասին, ձեր  սիրելիի հետ եղեք ինչպես «թել ու ասեղ», թե երջանկությունը, թե վիշտը կիսեք հավասար: Դուք և ձեր սիրելին մեկ միասնություն եք, մի մոռացեք դրա մասին:

Կույս

Այս յոթ օրվա ընթացքում փորձեք չոր պահել մասնագիտական վառոդը։ Ինչ էլ որ պատահի, Կույսերը պետք է գոյատևեն մրցակցային մրցավազքում և մնան իրենց մասնագիտական բարձունքներում: Հակառակորդները հնարամիտ են, ինչը չի կարելի անտեսել։

Հարաբերությունները մինչև վերջ հստակեցնելով՝ կարող եք սկսել համատեղ նախագծեր իրականացնել։ Դիվանագիտորեն հավասարակշռելով և եռանդով աշխատելով, դուք կարող եք գտնել ազդեցիկ հովանավորների՝ նրանց գրավելով և դարձնելով ձեր գործընկերները:

Կշեռք

Այս ժամանակահատվածում Կշեռքների կարիերայի ուղու վրա հիմք է դրվում հաջորդ տարվա գործարար համագործակցության համար, բայց ձիերին շրջադարձին չեն փոխվում: Եթե դուք գոհ եք ձեր ներկայիս աշխատանքային թիմից, և ամեն ինչ համապատասխանում է ձեզ, ապա հաջողակ եք ու մի անհանգստացեք:

Անձնական հարաբերություններում հաստատկամ «Ոչ» ասեք մանիպուլյացիաներին։ Դադարեք կարծել, թե դուք բոլորից խելացի եք։ Հիշեք, նա չէ ճիշտ, ով ամենաշատն է թափահարում ձեռքերը:

Կարիճ

Այս շաբաթ Կարիճների համար գլխավոր ճակատը կլինեն տունն ու աշխատանքը, որտեղ աշխատանքի մեջ կերտվում է ապագա կարիերան: Փորձեք հնարավորինս խելամիտ և բարեխիղճ վարվել նրանց հետ, ովքեր հավատում են ձեզ:

Դուք հակված եք ավտորիտարիզմի և ձեր կարծիքը պարտադրելու՝ դրանով իսկ ական դնելով ընտանիքի հիմքի տակ։ Եթե գոհ չեք ունեցածից, իմացեք՝ պատճառը ձեր մեջ է։ Անհնար է փոխել աշխարհը՝ առանց ինքդ քեզ փոխելու։

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները կփայլեն այնպիսի հմայքով, որին կարող են դիմակայել միայն կույրերն ու խուլերը։ Այնուամենայնիվ, աստղերը ձեզ խորհուրդ են տալիս լինել հանգիստ ու առանց խղճի խայթի՝ թե ինչպես եք հասել ձեր նպատակներին, գնացեք հոսանքի ուղղությամբ:

Մի՛ զբաղվեք ինքնախարազանմամբ, նույնիսկ, եթե հաստատ գիտեք, որ ինչ-որ բանում մեղավոր եք։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ ձեր սխալների գիտակցումն ուղղվելու ճիշտ ճանապարհն է։ Անիմաստ անձնազոհությունը հակացուցված է, պետք է մարդկանց հասկացնել, որ դուք և նրանք նույն նավի ուղևորներ եք։

Այծեղջյուր

Այս օրերին Այծեղջյուրները չպետք է բռնապետություն ցուցաբերեն։ Փորձեք չպարտադրել ձեր սեփական տեսակետը այլ մարդկանց։ Եթե ցանկանում եք լավ տպավորություն թողնել ձեր մասին, ապա վարվեք իսկական մտավորականի պես։

Աշխատասիրության և պրոֆեսիոնալի ձեր կերպարն անհասանելի բարձրության վրա է, ուստի չպետք է ինքնակամ իջեցնեք նշաձողը: Գործնական զրույցներում իմացեք ձեր արժեքը: Բացի այդ, չափը մի անցեք ինքներդ ձեզ գովաբանելիս: Վեհն ու ճշմարիտը երեւում են հեռվից։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսներն իրենց հիմնական ստեղծագործական և ուժային ռեսուրսները պետք է կենտրոնացնեն ծառայողական ճակատում: Աշխատանքում չեք խնայում ձեզ, բայց աստղերը խորհուրդ են տալիս ուժերը խնայողաբար բաշխել, քանի որ հիվանդանալու վտանգ կա։

Բարեգործության մեջ զոհաբերությունները պետք է լինեն ողջամիտ և չպատճառեն ձեզ բարոյական կամ ֆիզիկական վնաս: Բարիք արեք ուրիշներին, եթե ձեր սիրտն այդպես է հուշում: Շուտով ձեզ լավ նորություններ են սպասում։

Ձկներ

Այս շաբաթ Ձկների նյութական հետաքրքրությունը հզոր խթան կլինի մարդկանց, ղեկավարների և ընկերների հետ շփումներում: Այս ընթացքում գերիշխելու են երկրային հետաքրքրությունները՝ սերմանելով առողջ պրագմատիզմի գծեր։

Սովորեք հընթացս, ձեռք բերել նոր գիտելիքներ և կարդալ ուսումնական գրականություն։ Շաբաթվա իրադարձությունները մոտիվացված են, անցյալի պատմությունները կրկին կստիպեն ձեզ անցնել որոշ զգացմունքային փորձությունների միջով, շատ բան վերանայել՝ ամբողջությամբ ձեր ենթագիտակցությունը ազատելով բացասական փորձառությունների տոքսիններից:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5887 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7265 անգամ
27.04.2026
Դիտվել է 646 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster