Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Երեք իմաստուն. կենդանակերպի նշաններ, որոնցից կարելի է խորհուրդ հարցնել

15.09.2023

Եթե կյանքում ինչ-որ բան այն չէ, խորհուրդ խնդրեք կենդանակերպի այս եռյակի որևէ մեկից։

Կարևոր չէ, թե որ ոլորտում եք ինչ-որ սխալմունք ունեցել՝ գործնական, թե զգացմունքային հարցերում, այս նշանների ներկայացուցիչներն անպայման կօգնեն ձեզ ելք գտնել: Այո, նրանց խորհուրդները կարող են թվալ բարդ կամ նույնիսկ տհաճ, բայց այն միանշանակ արժե լսել:

 

Կույս

Դժվար պահերին խորհուրդների համար Կույսին դիմելը հիանալի ռազմավարություն է, հատկապես, եթե խնդիրները կապված են ֆինանսների, կարիերայի կամ այլ գործնական հարցերի հետ:

Բարձր ինտելեկտը, խնդրին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը, կարևորն անկարևորից հեշտությամբ առանձնացնելու ունակությունը, ինչպես նաև լայն մտահորիզոնը և նոր բաներ սովորելու մշտական ցանկությունը օգնում են Կույսին ելք գտնել գրեթե ցանկացած իրավիճակից:

Բայց այս նշանի մարդկանց խորհրդատվության համար դիմելիս պետք է պատրաստ լինեք ստանալ ոչ միայն օգնություն, այլև մի քանի (կամ՝ կախված Կույսի տրամադրությունից) տհաճ մեկնաբանություն անախորժությունների մեջ ընկնելու ձեր ունակության մասին՝ սարկազմ և պասիվ ագրեսիա (որը Կույսերն անվանում են հումոր), ինչը նրանք համարում են օգնության դիմաց համարժեք փոխհատուցում։ Բայց, մյուս կողմից, նրանց խորհուրդները սովորաբար այնքան լավն են, որ արժե դիմանալ։

Կարիճ

Կենդանակերպի ամենաիմաստուն նշաններից մեկի՝ Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ ուրախությամբ համատեղում են ուժեղ ինտուիցիան և իրապես հզոր ինտելեկտը: Կարիճները լավ են լուծում և՛ գործնական խնդիրները, և՛ էկզիստենցիալ ճգնաժամերի հետ կապված հարցերը։

Մի խոսքով, Կարիճին կարելի էր իդեալական խորհրդատու համարել, եթե չլինեին նրա կասկածամտությունը, անվստահությունն ու հակվածությունը՝ նախ կծելու զրուցակցին, հետո միայն լսելու, թե ինչ է նա խնդրում։
Բայց եթե վստահ եք, որ կարող եք դիմակայել կարիճի թույնին, ապա կարող եք ռիսկի դիմել և օգնություն խնդրել. եթե Կարիճը հասկանա, որ ձեզ օգնելն իրեն որևէ կերպ չի սպառնում, նա իսկապես լավ խորհուրդ կտա։

Ձկներ

Ձկները գուցե այնքան էլ լավ չեն կառավարում իրենց կյանքը, բայց դա ամենևին էլ նրանից չէ, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ընդհակառակը. հզոր ինտուիցիան, դիտողականությունը, կարեկցանքը և բարձր ինտելեկտը օգնում են Ձկներին բառացիորեն օդից տեղեկատվություն ստանալ, թե ինչպես լավագույնս վարվել տվյալ իրավիճակում:

Նաև՝ Ձկները, ինչպես ոչ ոք, լսել գիտեն, իսկ դժվարին իրավիճակում դա երբեմն ավելի կարևոր է, քան ամենաիմաստուն խորհուրդը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2113 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարմիր կոշիկի տեսությունը․ ինչպես ընդամենը մեկ դետալով կերպարը դարձնել ոճային

27.09.2024
Սոցիալական ցանցերում կրկին պարզ միջոց են մշակել կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես միշտ, տեսությունն այնքան էլ նոր չէ, բայց վերջերս դարձել է արդիական:

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024
Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024
Դրանցից որոշներն արժե փոխառել։

Ռիհաննան փառատոնին ներկայացել է հանդերձանքի փոխարեն մարմնին քարեր ամրացրած

09.08.2024
Երգչուհին այդպես հագնված ներկա է եղել Բարբադոսում տեղի ունեցած միջոցառմանը։

Ինչպես է քնելու դիրքն ազդում ուղեղի աշխատանքի վրա

30.07.2024
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն դիրքը, որում դուք քնում եք, կարող է ազդել ձեր մարմնի ամենօրյա գործառույթների վրա:

Տղամարդ ղեկավարները գտնում են, որ թխահերներն ավելի լավ են աշխատում, քան մյուսները

11.07.2024
Ամեն չորրորդ տղամարդ մենեջերը կարծում է, որ թխահերն ավելի արդյունավետ են աշխատում։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2024 13:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով: 
10-10-2024 01:45
54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28
Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2024
Դիտվել է 741 անգամ
05.10.2024
Դիտվել է 375 անգամ
08.10.2024
Դիտվել է 259 անգամ
09.10.2024
Դիտվել է 215 անգամ
10.10.2024
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster