Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք, ծնող դառնալուց առաջ

24.08.2023

Դժվար է հասկանալ՝ պատրա՞ստ եք արդյոք ծնող դառնալուն: Բայց այս հինգ հարցերը կարող են օգնել:

Երեխա ունենալու որոշումն ամենակարևորն ու պատասխանատուն է այն ամենից, ինչ մարդը նախաձեռնում է կյանքում: Յուրաքանչյուրը դրան գնում է յուրովի. այդ ճանապարհին ճիշտ կամ սխալ պատասխաններ պարզապես չկան: Գլխավորը հասկանալն է, որ ոչինչ չի կարող ամբողջությամբ պատրաստել ձեզ մայրիկի կամ հայրիկի դերին: Այնուամենայնիվ, կան կարևոր գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ որոշեք, թե արդյոք ճի՞շտ պահ եք ընտրել ձեր երեխայի ծննդյան համար:

1. Ինչպե՞ս եք պատրաստվում հղիանալ:

Եթե ունեք ամուսին / կին / զուգընկեր, նախատեսու՞մ եք ակտիվորեն մոտենալ բեղմնավորման հարցին, թե՞ երկուսիդ էլ հարմար է ավելի հանգիստ ընթացքը՝ պատրաստ եք ապավինել բնությանը և ճակատագրին: Եթե հղիանալու հետ կապված խնդիրներ ունեք, երկուսդ էլ պատրա՞ստ եք անցնել արտամարմնային բեղմնավորուման բոլոր փուլերը՝ ժամանակ, փող, էմոցիոնալ «ճոճանակ»: Ինչպե՞ս եք վերաբերվում փոխնակ մայրությանը և խնամատար ծնողներին: Կարևոր է ոչ միայն պլանավորել ամենաօպտիմալ և լավատեսական սցենարը, այլ քննարկել բոլոր հնարավոր արդյունքները և համոզվել, որ դուք նույն եղանակներին համամիտ եք, եթե բնական բեղմնավորումը չստացվի:

2. Ֆինանսապես պատրա՞ստ եք ծնող դառնալուն

Ուրախ ակնկալիքով, որ դուք երեխա եք ունենալու, հեշտ է չափից դուրս ռոմանտիկացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում՝ մոռանալով գործնական կողմի մասին: Խոսքը միայն այն մասին չէ, որ երեխային անհրաժեշտ կլինի սնունդ, հագուստ, խաղալիքներ։ Պետք է հաշվի առնել, որ երեխան արագ կմեծանա, շուտով նրան ոչ միայն օրորոցի տեղ պետք կգա, այլ նաև շատ ու շատ բաներ։ Ունե՞ք/կլինի՞ գումար ավելի ընդարձակ բնակարանի, դայակի, վճարովի դասընթացների, կրկնուսույցների, բժշկական օգնության համար:

3. Պատրա՞ստ եք հրաժարվել ձեր ազատությունից

600x400

Չունենալով երեխա ՝ դուք կարող եք սովոր լինել ազատ ճանապարհորդելուն, երեկույթների, ընկերների հետ հանդիպման գնալուն, ձեզ շատ ժամանակ հատկացնելուն և այդ ժամանակը գնահատելուն, ձեզ վրա գումար ծախսելուն ու միայն գիշերները քնելուն: Երբ դուք երեխա ունենաք, ձեր կյանքն ամբողջությամբ գլխիվայր կշրջվի: Մի փոքրիկ անօգնական արարած կծնվի, որը հարյուր տոկոսով կախված է լինելու ձեզանից: Մինչև նրա ծնունդը մտածեք, թե արդյոք ժամանակ կունենա՞ք ձեզ համար ինչ-որ կարևոր գործեր անելու կամ ինչ-ինչ նպատակների հասնելու համար։ Եթե ոչ, դա չի նշանակում, որ դուք ստիպված կլինեք դրանց մասին ընդմիշտ մոռանալ. միայն մինչև երեխան փոքր լինի, դրանք հարկ կլինի հետաձգել:

4. Ինչպե՞ս կարող է երեխա ունենալը ազդել ձեր կրթության կամ կարիերայի վրա

Զարգացած երկրներում կանայք հետաձգում են ծննդաբերությունն ավելի ուշ տարիքի, հիմնականում այն պատճառով, որ ցանկանում են նախ լավ կրթություն ստանալ և հասնել կարիերայի հաջողությունների: Հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կազդի այս շրջանում երեխա ունենալը ձեր կրթությունն ավարտելու, դիպլոմ ստանալու, «երազանքի աշխատանքի» համար այլ քաղաք տեղափոխվելու հնարավորության վրա: Մայրանալու համար ձեր կյանքի այս շրջանը որքանո՞վ է հարմար:

5. Իսկ դուք իսապե՞ս եք ուզում երեխաներ

Այս հարցը կարող է հիմար թվալ, բայց իրականում դա այդպիսին չէ: Շատ կանայք բնական են համարում այն փաստը, որ իրենք երեխաներ են ունենալու: Երեխաները հաճախ այն են, ինչ ընտանիքն ու հասարակությունը ակնկալում են կնոջից: Փորձեք նայել ձեր սրտին և համոզվել, որ դա դուք եք (և ոչ ձեր հարազատներից կամ ընկերներից որևէ մեկը), ով իսկապես ցանկանում է դա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6367 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11643 անգամ
04.05.2026
Դիտվել է 1536 անգամ
06.05.2026
Դիտվել է 326 անգամ
07.05.2026
Դիտվել է 261 անգամ
08.05.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster