Քենդալ Ջենները նկարահանվել է Harper`s Bazaar-ի համար ֆոտոշարքում և հրատարակությանը տված հարցազրույցում խոսել հոգեկան առողջության մասին, և թե ինչու, իր կարծիքով, քչերը կցանկան հանդիպել իր հետ։
Ամսագրի շապիկի համար սուպերմոդելը կեցվածք է ընդունել MIu Miu-ի ասեղնագործված վարտիքով՝ սեզոնի ամենաքննարկվող հագուստներից մեկը:
Քենդալը մանկուց սկսել է նկարահանվել ընտանեկան ռեալիթի շոուում։ Նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանն այդ ժամանակ արդեն հայտնի էր։ Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։
Այժմ կարիերայի, անձնական կյանքի և ներքին վիճակի միջև հավասարակշռություն պահպանելու համար Քենդալը հաճախում է հոգեթերապևտի։ Մեկուկես տարվա թերապիան օգնել է նրան դառնալ ավելի հավասարակշռված: «Ես այցելում եմ իմ թերապևտին շաբաթը մեկ անգամ, ուստի ամեն շաբաթ նոր բան եմ իմանում իմ մասին: Ես անընդհատ զարգանում եմ ու պարզապես ուրախ եմ դրա համար»:
Քենդալը, ով, ըստ լուրերի, սիրավեպ ունի ռեփեր Բադ Բաննիի հետ, ասում է, որ սիրո մեջ ինքը շատ համառ մարդ է և պատրաստ է մինչև վերջ պայքարել հարաբերությունների համար։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ ոչ բոլորը կհամաձայնեն հանդիպել իր հետ։
«Եթե սիրում եմ, ապա սիրում եմ ուժեղ և առանց ներողամտության: Չեմ սիրում հրաժեշտը և կպայքարեմ, որ հրաժեշտ չտամ: Միշտ կպայքարեմ հարաբերությունների համար: Ես ոչ մի բանից չեմ հանձնվում: Որոշ մարդիկ պատրաստ չեն հանդեպել ինձ հետ նման պայմաններով։ Բայց դա նորմալ է: Ես նախընտում եմ այդպես վարվելել, քան փակվել (զգացմունքներով) և նրանց հնարավորություն չտալ»:
16-02-2026 10:42 Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
16-02-2026 10:29 Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ «Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Մայա Հոուքը, ամուսնացել է։ 27-ամյա դերասանուհին և նրա վաղեմի ընկերը՝ երաժիշտ Քրիստիան Լի Հաթսոնը, ամուսնացել են Սուրբ Վալենտինի օրը։
16-02-2026 09:47 Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12,000 տարի մնացել է երկրի ընդերքում, հաղորդում է Popular Mechanics-ը։ Այս եզակի գտածոն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Քուգար լեռան քարանձավում, որտեղ 20-րդ դարի կեսերին հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ փայտ, ոսկորներ, քարե գործիքներ և բուսական մանրաթելեր։ Սակայն, մինչև վերջերս, այդ առարկաների տարիքը և նպատակը անհայտ էին մնում։
16-02-2026 02:10 30-ամյա Ջիջի Հադիդը պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Զեյն Մալիկի վերջերս արած խոստովանությանը, որ ինքը երբեք չի սիրել նրան։ Չնայած Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը տարիներ առաջ համաձայնվել են միմյանց մասին հրապարակայնորեն չխոսել, 33-ամյա երգիչը երկիմաստ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրա այն մեկնաբանությունը, որ իրեն ու մոդելին կապել է կրքը, այլ ոչ թե իրական սիրը, Հադիդին անակնկալի են բերել, հաղորդում է Mirror-ը։ Աղբյուրի խոսքով՝ մոդելը «ապշած» է Մալիկի մեկնաբանություններից և դրանք «նվաստացուցիչ» է համարում։
16-02-2026 01:04 Սիդնեյի օպերային թատրոնում տեղի է ունեցել Vogue–ի «Australia Summer Ball 2026» գալա-երեկոն: Նորաձևության միջոցառմանը ներկա են եղել Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սառա Սնուկը, Ջեյքոբ Էլորդին, Ռիտա Օրան, Լիամ Հեմսվորթը իր հարսնացուի՝ Գաբրիելա Բրուքսի հետ, H2O: Just Add Water-ի աստղ Ֆիբի Տոնկինը, Բելլա Հիթքոթը և շատ ուրիշներ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: