Ինչու է Ամռանը թթվային պիլինգների արգելքն առասպել․ մաշկաբանների բացատրությունը
20.07.2023
Կարծիք կա, որ ամռանը չի կարելի թթվային պիլինգ անել։ Բայց պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Մաշկաբանները բացատրել են, թե որ թթվային պիլինգները կարելի է օգտագործել տարվա ամենաարևոտ եղանակին։
Սկսենք նրանից, որ պիլինգները լինում են մակերեսային, միջին և խորը։ Մակերեսային պիլինգն ազդում է միայն մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի վրա։ Միջին պիլինգը թափանցում է էպիդերմիսի և պապիլյար դերմիսի ամբողջ շերտը։ Խորը պիլինգն արդեն ազդում է դերմիսի հիմքում ընկած շերտերի վրա։
Ամառն իսկապես հակացուցում է միջին և խորը պիլինգների համար, և խորհուրդ չի տրվում դրանք կիրառել այս ժամանակահատվածում։ Քանի որ դրանցից հետո մաշկը դառնում է ավելի զգայուն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, կարող են զարգանալ հիպերպիգմենտացիա և այլ տհաճ «հատուկ ազդեցություններ»։
Բայց մի շարք ոչ ագրեսիվ թթուներով մակերեսային պիլինգներ, ինչպիսիք են՝ կաթնաթթվային, ֆերուլային, նուշային, ազելային, ամռանը կարող ենք օգտագործել։
Ավելին, ֆերուլաթթուն հզոր հակաօքսիդանտ է, և մաշկի մակերեսին արևի տակ հայտնվելիս նրա ակտիվությունն ու արդյունավետությունը միայն մեծանում են։ Կան աշխատանքներ, որոնք ցույց են տվել, որ այս թթվի ավելացումն արևապաշտպան քսուքին մեծացնում է դրա պաշտպանության սպեկտրը։
Այժմ հատկապես տարածված են նոր սերնդի պիլինգները, որոնք այլ կերպ կոչվում են «քիմիական բիոռեվիտալիզացիա»։ Դրանց թվում, օրինակ, PRX-T33 պիլինգը, բոլոր եղանակների համար է և (ամենակարևորը) դրանից հետո վերականգնման կարիք չկա՝ բացակայում են այտուցը, այրումը, կարմրությունը, մաշկի ուժեղ կլպվելը։
Այսպիսով, մի շարք պիլինգներ կարող են լինել ամառային պրոցեդուրա։ Դրա համար անհրաժեշտ է խորհրդակցել կոսմետոլոգի հետ, որպեսզի նա ձեզ բացառի ռիսկային խմբից՝ որանց մոտ կարող է հիպերպիգմենտացիա զարգանալ և ընտրի ճիշտ թթու՝ ձեր մաշկի տեսակին համապատասխան:
Այցի ժամանակ կարևոր է մասնագետին ասել, թե ինչ դեղամիջոցներ եք ընդունում: Օրինակ՝ բնրանով ընդունվող հակաբեղմնավորիչները մեծացնում են պիգմենտացիայի վտանգը, և նմաններին ամռանը խորհուրդ չի տրվում պիլինգի անել։ Պիլինգից հետո երկու շաբաթ պետք է խուսափել արևի ազդեցությունից և օգտագործել SPF 50+ արևապաշտպան քսուք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1942 անգամ
Читать на русском
|