Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սովորություններ, որոնք թույլ չեն տալիս ձեզ հարստանալ

29.06.2023

Աղքատության դեմ պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը հոգեբանական մակարդակով դուրս է գալիս նրա կապանքներից։ Բավական չէ սկսել լավ փող աշխատել, որպեսզի դադարես աղքատ լինել: Ի վերջո, հարստության էությունը միայն լիքը դրամապանակը չէ։

Կան սովորություններ և կաղապարներ, որոնք կարծես, թե ձեզ պահում են աղքատության թակարդում: Դրանցից դուրս գալու համար նախ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչն եք սխալ անում։ Սա այն է, ինչի մասին կխոսենք այստեղ:

Պայքար աղքատության դեմ

Երբ փողը սուղ է, պետք է խնայել: Եվ այս սովորությունն այնքան էլ վատ չէ, քանի որ սովորեցնում է ինքնավստահություն և կարգապահություն։ Դուք գիտակցաբար եք ծախսում ձեր վաստակած գումարները: Այնուամենայնիվ, երբեմն խոսքը գնում է ֆանատիզմի մասին:

Օրինակ, կան մարդիկ, ովքեր պատրաստ են շրջել ամբողջ քաղաքով մեկ՝ ինչ-որ զեղչի համար։ Դե, ինչ, այդպես ավելի էժան է: Բայց ոչ բոլորն են մտածում այն մասին, որ այդպես առաջին հերթին ծախսում են իրենց անգնահատելի ռեսուրսը՝ ժամանակը։ Բացի այդ, նման դեպքերում դեռ գումար եք ծախսում տեղափոխվելու վրա։ Արդյոք դա իսկապե՞ս արժե:

Գերադասելի է ավելին վճարել, քան լրացուցիչ րոպեներ ծախսել ճանապարհների և այլ բաների վրա։ Բացի այդ, փորձելով գումար խնայել, շատերը գնում են ցածորակ իրեր։ Օրինակ՝ կոշիկներ, որոնք կրելու համար ոչ պիտանի կլիեն արդեն հաջորդ սեզոնին։

Ավելի նպատակահարմար է գնել թանկարժեք, բայց բարձրորակ կոշիկներ։ Այս դեպքում դրանք կարող եք կրել մի քանի տարի։ Եվ նման գնումը լիովին արդարացված է: Բացի այդ, դուք չեք հավաքում անհամար քանակությամբ թափոններ․ չէ՞ որ պոկված բոկոտիները ոչ ոքի չես տա: Նրանց տեղը պարզապես աղբանոցում է։

Իզուր չեն ասում են՝ ժլատը երկու անգամ է վճարում։ Ձեր կարիքների վրա խնայելն անմտություն է: Պարզապես պետք է սովորել ճիշտ բավարարել դրանք: Չի կարելի անտեսել օրգանիզմի հիմնական կարիքները և գնել ցածրորակ սնունդ: Նաև մի անտեսեք բժշկին այցելությունները՝ հետաձգելով այն մինչև վերջին պահը։ Դուք, արդյունքում՝ ավելի շատ կվճարեք:

Աղքատության այլ սովորություններ

600x400

Աղքատության թակարդում հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր փող շատ են սիրում։ Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ ես սիրում փող, այնքան ավելի դժվար է այն վաստակելը: Սա հենց այն դեպքն է, երբ մարդն ապրում է բացառապես նյութական աշխարհում՝ չմտածելով այլ կատեգորիաներով։

Դուք, անկասկած, ունեք ընկերներ, ովքեր շուրջբոլորն ամեն ինչ վերածում են դրամական համարժեքի: Նրանք հաշվում են, թե ընկերները որքան են ծախսել նվերների վրա, որպեսզի հասկանան, թե որքան գումար ծախսեն նվերներ առնելիս: Խնջույքի ժամանակ նման մարդիկ կարող են հաշվել, թե տան տերը կամ տանտիրուհին որքան է ծախսել տոնական ճաշատեսակներ պատրաստելու համար։

600x400

Փողի նկատմամբ նման մոլագար մոլուցքը ոչ մի լավ բանի չի բերում։ Եվ որքան էլ պարադոքսալ լինի, որպես կանոն, հենց այդպիսի մարդիկ են ամենից հաճախ դատարկ դրամապանակներ ունենում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5450 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 833 անգամ
01.05.2026
Դիտվել է 335 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster