Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Այս կիսաշրջազգեստը կերկարացնի ոտքերը, եթե անգամ ձեր հասակը 160 սմ-ից ցածր է

11.05.2023

Ունիվերսալ և օգտակար իր, որը կներդաշնակի ցանկացած զգեստապահարանի հետ։ Այն ոչ միայն ոճային է, այլև կախարդական. նույնիսկ ամեննրբագեղ աղջիկները դրանում վերածվում են երկարոտ գեղեցկուհիների։

Բոլորս էլ երբեմն ցանկանում ենք ինչ-որ բան շտկել մեր արտաքինում՝ քիթը դարձնել ավելի նրբագեղ, իրանն ավելի բարակ կամ պարանոցն ավելի երկար։ Չնայած այն հանգամանքին, որ բոդիպոզիտիվիզմն արագ թափ է հավաքում, ոչ ոք պաշտպանված չէ անձնական բարդույթներից: Այդ իսկ պատճառով շատ կանայք դեռ երազում են բարեկազմ ու երկար ոտքեր ունենալու մասին։ Եվ եթե բնությունը նրանց չի պարգևատրել, գեղեցկուհիները ստիպված դիմում են ոճաբանների խորհուրդներին:

Գաղտնիք չէ, որ ոտքերը երկարացնելու համար լավագույնն են բարձր գոտկատեղով տաբատներն ու կիսաշրջազգեստները։ Այս ընտրությունը լավ է աշխատում ինչպես կարճ և միջին, այնպես էլ բարձր հասակ ունեցողների համար: Այնուամենայնիվ, առավելագույն ազդեցության հասնելու համար դուք պետք է ընտրեք արդիական մոդելներ, որոնք շատ ազատ չեն և ոչ էլ շատ կիպ գրկող:

Իհարկե, կարող եք ջանք թափել և փորձել գտնել մի բան, որը համապատասխանում է վերը նշված բոլոր կետերին: Բայց պարզվում է, հնարավոր է գնալ հեշտ ճանապարհով և ձեռք բերել մի հագուստ, որը ձեր ոտքերը կերկարացնի ցանկացած վերնահագուստի հետ համադրությամբ: Խոսքը կտրվածքով սև կիսաշրջազգեստի մասին է, որի վերաբերյալ վերջերս խոսում են բոլոր հայտնիները։

600x400

Այս հագուստը միավորում է միանգամից մի քանի առավելություն. նախ, գայթակղիչ կտրվածքը ուշադրություն է հրավիրում ձեր ոտքերի վրա՝ մարմնի մյուս մասերը թողնելով տեսադաշտից դուրս: Այն երկարացնում է ոտքերը, քանի որ մաշկի շերտը բացվում է արդեն ազդրի կեսից, ինչը շահեկան տարբերակ է ցածրահասակ աղջիկների համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց բարեմասնությունը: Բացի այդ, սև կիսաշրջազգեստը նիհարեցնող զգեստապահարանի տարր է, հատկապես, եթե այն ունի կոնքերն ընդգծող ուրվագիծ: Խորհուրդ է տրվում ընտրել բարձր գոտկատեղով մոդելներ։

600x400

600x400

Առավել ունիվերսալ տարբերակը միդի երկարությունն է: Այն կոմպլեմենտար տեսք կունենա, նույնիսկ, եթե ձեզ հարկավոր է մի քանի լրացուցիչ սանտիմետր թաքցնել:

600x400

600x400

Ավելի համարձակները կարող են ընտրել մինի տարբերակը. այն հարմար կլինի շոգերի գալուն պես:

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6235 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11629 անգամ
04.05.2026
Դիտվել է 1450 անգամ
06.05.2026
Դիտվել է 270 անգամ
07.05.2026
Դիտվել է 210 անգամ
08.05.2026
Դիտվել է 64 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster